Էռնեստ Բիրզնիեկս-Ուպիտիս
Էռնեստ Բիրզնիեկս-Ուպիտիս լատիշ․՝ Ernests Birznieks-Upītis | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1871[1] |
Ծննդավայր | Zentene Parish, Լատվիա |
Վախճանվել է | դեկտեմբերի 30, 1960 (89 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | լատիշերեն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Լատվիա |
Պարգևներ | |
Ernests Birznieks-Upītis Վիքիպահեստում |
Էռնեստ Բիրզնիեկս-Ուպիտիս (լատիշ․՝ Ernests Birznieks-Upītis, ապրիլի 6, 1871[1], Zentene Parish, Լատվիա - դեկտեմբերի 30, 1960, Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի գրող, թարգմանիչ։ Լատվիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1947)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էռնեստ Բիրզնիեկս-Ուպիտիսը ծնվել է 1871 թվականի ապրիլի 6-ին, Թեոդոր Բիրզնիեկսի ընտանիքում։ 1887-1889 թվականներին սովորել է Տուկումսկի քաղաքային դպրոցում, այնուհետև հանձնել է քննություն դասավանդման համար։ Որպես ազգային ուսուցիչ շատ է շրջել Լատվիայում, Ռուսաստանում և իր ստեղծագործություններում հմտորեն և մեծ սիրով ներկայացրել է աշխատավոր մարդկանց կյանքը։ Շարունակել է լատիշ գրող Ռուդոլֆ Բլաումանիսի ավանդույթները, իր պատմվածքներում ներկայացրել է շրջապատող իրականության ճշմարիտ ու իրատեսական արտացոլումը։ Նրա լավագույն պատմությունները նվիրված են գյուղացիությանը։ Մեծ վարպետությամբ նա ներկայացնում է աղքատ բանվորների, գյուղացիների, աշխատավորների ամբողջական պատկերը։ Նրա հերոսը փոքր, աչքի չընկնող, շահագործվող ու ճնշվող բանվորն է[2]։ Հատկապես ուժեղ են 1905 թվականի հեղափոխությանը նվիրված Բիրզնիեկս-Ուպիտիսի ստեղծագործությունները, որտեղ նա հմտորեն ներկայացնում է հեղափոխության ժամանակ լատվիացի գյուղացիության ողբերգությունը։ Պատանիների համար գրված իր ստեղծագործություններում (հեքիաթներ, պատմվածքներ) Բիրզնիեկս-Ուպիտիսը ընթերցողին սովորեցնում է սիրել բնությունը, մարդուն, իր ժողովրդին։
Իր «Այդ օրերին» պատմվածքում անդրադարձել է 1905 թվականին Բաքվի և շրջակայքի հայերի կոտորածին[3]։
Մահը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մահացել է 1960 թվականի դեկտեմբերի 30-ին։ Թաղված է Յուրմալայի Լիելուպես գերեզմանատանը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ուպիտիսի պատմվածքները» (1900)
- «Առավոտից» (1912)
- «Գորշ քարի պատմվածքները» (1914)
- «Կովկասյան լեռներում» (1924)
- «Կովկասյան պատմվածքներ» (1927)
- «Նինայի հեքիաթները» (հ. 1-2, 1922-1924 թվականներ)
- «Մեր ընկերները» (1925 )
- «Պաստարինի օրագիրը» (1922)
- «Պաստարինը դպրոցում» (1923)
- «Պաստարինը կյանքում» (1924)
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Երեք աստղ» IV աստիճանի շքանշան (1927)
- Լատվիայի ԽՍՀ ժողովրդական գրող (1947)
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1972 թվականին գրողի հայրենիքում բացվել է նրա տուն-թանգարանը[4]
- 1971 թվականին թողարկվել է Էռնեստ Բիրզնիեկս-Ուպիտիսին նվիրված ԽՍՀՄ նամականիշ
- Տուկումսկի առաջին տարրական դպրոցը կոչվում է Էռնեստ Բիրզնիեկս-Ուպիտիսի անունով
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Рига: Энциклопедия = Enciklopēdija «Rīga» / Гл. ред. П. П. Еран. — 1-е изд.. — Рига: Главная редакция энциклопедий, 1989. — С. 193. — 880 с. — 60 000 экз. — ISBN 5-89960-002-0
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #127193170 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Հանուն բարեկամության, «Բալթիական առավոտ», լատվիական պատմվածքների ժողովածու, «Սովետական գրող» հրատարակչություն, 1983
- ↑ Էռնեստ Բիրզնիեկս-Ուպիտիսը 1905 թ. Բաքվի և շրջակայքի հայոց ջարդերի մասին, Աշոտ Գրիգորյան, Art-collage, 2021
- ↑ «Латвийская Советская энциклопедия», главная редакция энциклопедий, Рига 1985 г.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էռնեստ Բիրզնիեկս-Ուպիտիս» հոդվածին։ |