Jump to content

Էրլ Լեոնարդ Նելսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրլ Լեոնարդ Նելսոն
Պատկեր
Ծննդյան ամսաթիվմայիսի 12, 1897(1897-05-12)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո
ՔաղաքացիությունԱՄՆ
Մահվան ամսաթիվհունվարի 13, 1928(1928-01-13) (30 տարեկան)
Մահվան վայրՎինիպեգ, Կանադա
Մահվան պատճառկախաղան հանելը
Պատիժմահապատիժ
Սպանություն

Էրլ Լեոնարդ Նելսոն (անգլ.՝ Earle Leonard Nelson, մայիսի 12, 1897(1897-05-12), Սան Ֆրանցիսկո - հունվարի 13, 1928(1928-01-13), Վինիպեգ, Կանադա), ամերիկացի սերիական մարդասպան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նելսոնի մանկությունը եղել է դժվար։ Նելսոնի ծնողները մահացել է սիֆիլիսից, երբ Նելսոնը եղել է ընդամենը երկու տարեկան։ Երեխայի դաստիարակությամբ զբաղվել է մայրական տատը՝ որը եղել է հոգեգալստության հետևորդը[1]։ 10 տարեկան հասակում Նելսոնը հեծանիվ վարելիս ընկել է տրամվայի տակ և դժբախտ պատահարից հետո վեց օր մնացել անգիտակից վիճակում։ Ապաքինվել է, սակայն նրա վարքագիծը դարձել է անկայուն, նրան տանջել են գլխացավերը և տառապել է հիշողության կորստով[2]։ Տատիկի մահից հետո Նելսոնին մեծացրել է մորաքույր Լիլիանը[3]։

Նելսոնը վաղ խնդիրներ ուներ օրենքի հետ։ 1915 թվականին դատապարտվել է երկու տարվա ազատազրկման Սան Քվենտինի բանտում[3]։ Ավելի ուշ Էրլը տեղափոխվեց Նապայի հոգեբուժարան՝ Միացյալ Նահանգների նավատորմում կարճատև աշխատանքի ժամանակ անկանոն և ոչ պատշաճ պահվածքի պատճառով։ Նելսոնին հաջողվել է երեք անգամ փախչել հիվանդանոցից, մինչ հիվանդանոցի անձնակազմը դադարեցրել է նրան հիվանդանոց վերադարձնելու փորձերը։

21 տարեկանում փորձել է բռնաբարել 12-ամյա Մերի Սամերսին, բայց աղջիկը բղավել է, Նելսոնին բռնել և նորից տեղափոխել Նապայի հոգեբուժարան[4]։ Բուժումից, մի քանի փախուստից և փախուստի անհաջող փորձերից հետո 1925 թվականին ազատ է արձակվել։

1926-1927 թվականներին սպանել է մի շարք կանանց։ Նրա առաջին զոհը եղել է՝ Կլարա Նոյմանը, սպանվել է 1926 թվականի փետրվարի 20-ին։ Երկու շաբաթ անց նրա երկրորդ զոհը եղել է Լաուրա Բիլն[3]։ Մարդասպանի զոհերը հիմնականում եղել են տնային տնտեսուհիներ, որոնց հանդիպել է վարձով բնակարան փնտրելու պատրվակով։ Շատ հաճախ իր հետ տանում և ցուցադրաբար կարդում էր Աստվածաշնչի բավականին մաշված հատորը, որը հանդարտեցրել է իր ապագա զոհերի զգոնությունը։ Ստանալով նրանց վստահությունը՝ նա ամենից հաճախ խեղդամահ է արել նրանց, իսկ հետո դիակների հետ նեկրոֆիլ գործողություններ է կատարել[3]։ Դիերը հիմնականում թաքցված են եղել մոտակա մահճակալի տակ[5]։

Կեղծ ինքնությունը օգտագործելով և սպանությունից հետո արագ անհետանալով՝ Նելսոնին հաջողվել է 18 ամիս խուսափել գերությունից։ Այս ժամանակահատվածում նա թիրախավորել է ավելի քան 20 կանանց Արևմտյան ափի մի քանի քաղաքներում (ներառյալ Սան Ֆրանցիսկո, Սան Խոսե և Պորտլենդ), Միջին Արևմուտքում ինչպես նաև Կանադայում։ Ոստիկանությանը խանգարել է այն, որ սերիական սպանություններն այն ժամանակ համեմատաբար անհայտ երևույթ են եղել։ Հանցագործությունների բացահայտումը դանդաղել է նաև մի շարք սխալ ձերբակալություններով։ 1926 թվականի մարտի 2-ին Սան Խոսեում Լաուրա Բիլի սպանությունից չորս օր անց ոստիկանությունը ձերբակալել է ավստրիացի Ջո Կեսեսեկին՝ «կասկածելի» գործելու և Նելսոնին նման հագուստ կրելու համար։ Սթիվեն Նիսբեթը երկու օր բանտում է անցկացրել կնոջ՝ Մերիի սպանությունից հետո։ 1926 թվականի օգոստոսի 19-ին Իզաբել Գալեգոսի սպանությունից երկու օր անց ձեռբակալվել է ռուս ներգաղթյալ Սլիվկովը, բայց հետո ազատ է արձակվել[6]։

Նելսոնը երկու անգամ ձերբակալվել է Կանադայում, որտեղ ընդհատվել է նրա հանցագործությունների շարանը։ Առաջին անգամ ձերբակալվել է 1927 թվականի հունիսի 15-ին, Մանիտոբայի սահմանամերձ Վակոպա քաղաքում, երկու կանանց սպանությունից անմիջապես հետո՝ 14-ամյա Լոլա Քաուանի, որի քայքայված մարմինը հայտնաբերվել է Նելսոնի վարձակալած սենյակում, և տնային տնտեսուհի Էմիլի Փաթերսոնի։ Պատերսոնը դարձել է մարդասպանի հինգերորդ զոհը ընդամենը 10 օրվա ընթացքում։ Նելսոնը բանտարկվել է տեղի բանտում՝ ոստիկանությանը տալով Վիրգիլ Ուիլսոն կեղծ անունը։ Հանցագործը նույն օրը երեկոյան փախել է բանտից։ Սակայն Նելսոնը սխալ է թույլ տվել՝ փորձելով նստել գնացք, որտեղ գտնվել են Վինիփեգի ոստիկաններ, և հաջորդ առավոտյան կրկին ձերբակալվել է[7]։

Նրա գործով դատավարությունը սկսվել է 1927 թվականի նոյեմբերի 1-ին։ Թեև Նելսոնի փաստաբան Ջեյմս Հերբերտ Սթիթը փորձում էր պնդել, որ իր պաշտպանյալը հոգեկան հիվանդ է և չի կարող պատասխանատվություն կրել իր հանցագործությունների համար, երդվյալ ատենակալները Էրլ Նելսոնին մեղավոր են ճանաչել։

Նելսոնին կախաղան են հանել Վինիփեգի բանտում 1928 թվականի հունվարի 13-ին առավոտյան ժամը 7:30-ին։ Նրա վերջին խոսքերը՝ «Ես ներում եմ նրանց, ովքեր ինձ վնասել են»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Gibson, 2006, С. 29-30.
  2. Gibson, 2006, С. 30.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Gribben, Earle Leonard Nelson.
  4. Gibson, 2006, С. 31.
  5. Gibson, 2006, С. 33-34.
  6. Gibson, 2006, С. 35.
  7. Gibson, 2006, С. 36.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gibson, Dirk C. (2006), Serial Murder and Media Circuses, Westport, CT: Praeger, ISBN 0-275-99064-8.
  • Gribben, Mark, Earle Leonard Nelson: The Dark Strangler, truTV Crime Library.
  • «Кровавый путь «Гориллы»». Загадочные преступления прошлого. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)