Էրի Գրեյնոր
| Ծնվել է | ապրիլի 27, 1983[1][2] (42 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ |
| Կրթություն | Trinity College? և Buckingham Browne & Nichols School? |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի |
Արիել Գելթման «Էրի» Գրեյնոր (անգլ.՝ Ariel Geltman «Ari» Graynor, ապրիլի 27, 1983[1][2], Բոստոն, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արիել Գելթմեն Գրեյնորը ծնվել է 1983 թվականի ապրիլի 27-ին Մասաչուսեթս նահանգի Բոսթոն քաղաքում։ Պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել է լուսանկարչությամբ։ Սովորել է Բուքինգեմյան «Բրաուն և Նիկոլաս» քոլեջում և Քեմբրիջի մասնավոր դպրոցում։ 2001 թվականին ընդունվել է Հարթվորդի Թրինիթի քոլեջ։ 2005 թվականին խաղացել է Բրոդվեյի մի քանի բեմադրություններում։
Հեռուստատեսությունում նորամուտը կատարել է 2001 թվականին «Սոպրանոները» սերիալում։ 2009 թվականին ստացել է «Young Hollywood Awards» մրցանակ «Կատակերգություն» կատեգորիայում։
2012 թվականին նկարահանվել է «Եթե ուզում ես լավ ժամանակ անցկացնել, զանգիր․․․» ֆիլմի գլխավոր դերում[3]։
2017 թվականին նկարահանվել է «Մեռնում եմ ծիծաղից» սերիալում[4]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարի | Անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
|---|---|---|---|---|
| 2001 | ս | Սոպրանոները | The Sopranos | Քեյթլին Ռուքեր |
| 2003 | ս | Օրենք և կարգ․ Հատուկ մարմին | Law & Order: Special Victims Unit | Միսի Քարթց |
| 2003 | ֆ | Խորհրդավոր գետ | Mystic River | Իվի Պիգոն |
| 2004 | ֆ | Կրքի անատոմիա | Book of Love | Նաոմի |
| 2004 | ֆ | Հորինված հերոսներ | Imaginary Heroes | Ջենի |
| 2005 | ֆ | Խաղ 6 | Game 6 | Լորել Ռոգան |
| 2005 | ֆ | Մեծ նոր հրաշքը | The Great New Wonderful | Լիզա Քրայնդել |
| 2005 | ս | Վերոնիկա Մարս | Veronica Mars | Ջեսի Դոյլ |
| 2006 | ֆ | Ձեր դատողությանը | For Your Consideration | պատանի Պի Էյ |
| 2007 | ֆ | Ամերիկյան հանցանք | An American Crime | Պոլա Բանիշևսկի |
| 2007 | ֆ | Գետի շրջադարձը | Turn the River | Շառլոտա |
| 2008 | ֆ | Բլյուզ | Blues | Թարա |
| 2008-2012 | մս | Ամերիկացի հայրիկ | American Dad! | հնչյունավորող |
| 2009 | ֆ | Խռովարար երիտասարդություն | Youth in Revolt | Լեյսի |
| 2009 | ֆ | Սլացի՛ր | Whip It | Եվա Ռազռուշիտելնիցա |
| 2009-2010 | ս | Եզր | Fringe | Ռեյչել Դանեմ / Քելսի |
| 2010 | ս | Սուրբ ռոլլերներ | Holy Rollers | Ռեյչել Էպֆել |
| 2010 | ս | Քլիվլենդի շոուն | The Cleveland Show | Բիգսքիզ |
| 2010 | ֆ | Խելագար ժամադրություն | Date Night | աղջիկ |
| 2010 | ֆ | Դատավճիռ | Conviction | Մենդի Մարշ |
| 2011 | ֆ | Հաջողակը | Lucky | Լյուսի |
| 2011 | ֆ | Քանի՞ տարեկան ես | What's Your Number? | Դեյզի Դարլինգ |
| 2011 | ֆ | 10 տարի | 10 Years | Սեմ |
| 2011 | մս | Գրիֆինների ընտանիքը | Family Guy | կին կատու, հնչյունավորող |
| 2012 | ֆ | Եթե ուզում ես լավ ժամանակ անցկացնել, զանգիր․․․ | For a Good Time, Call... | Քեյթի Սթիլ |
| 2014 | ս | Վատ ուսուցչուհի | Bad Teacher | Մերեդիթ Դևիս |
| 2014 | ս | Գարֆենկել և Օութս | Garfunkel and Oates | Քորնիշ |
| 2016 | ֆ | Գորշուկաշուն | Wiener-Dog | Քերոլ Սթեյնհարթ |
| 2017 | ֆ | Փորձանք արտիստը | The Disaster Artist | Լիզա / Ջուլիետ Դանիել |
| 2017-2018 | ս | Մեռնում եմ ծիծաղից | I'm Dying Up Here | Քեսի Ֆեդեր |
| 2018 | ֆ | Առջևից վազողը | The Front Runner | Էնն Դևրոյ |
| 2020 | ֆ | Ինչպես տերը | Like a Boss |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրի Գրեյնոր» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||