Էրին ՄաքՔեննի
Էրին ՄաքՔեննի | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 9, 1998 (26 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Հեմփշիր, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի |
Կրթություն | Լաֆայետ քոլեջ |
Մասնագիտություն | իրավապաշտպան |
Պարգևներ և մրցանակներ | |
Erin McKenney Վիքիպահեստում |
Էրին ՄաքՔեննի (անգլ.՝ Erin McKenney, ապրիլի 9, 1998, Նյու Հեմփշիր, ԱՄՆ), ամերիկացի իրավապաշտպան, ակտիվիստ։
Կենսագրություն և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեծանալով Նյու Հեմփշիրում՝ Էրին ՄաքՔեննին վաղ տարիքում իր ձեռքբերումների և տարբեր ոլորտներում իր ակտիվ գործունեության շնորհիվ ճանաչում է ձեռք բերել` Մանչեսթերի կաթոլիկ թեմից ակտիվիզմի համար մրցանակ ստանալով[1]։ Միջնակարգ դպրոցում «Girls Rock the Capitol» նախագծի շրջանակներում նա նաև հետաքրքրված էր Նյու Հեմփշիրի պետական կապիտոլիումով (ԱՄՆ-ի կոնգրեսի շենքը)[2]։ Նա նաև Նյու Հեմփշիրի Օրենսդրական երիտասարդական խորհրդատվական խորհուրդի անդամ էր[3]։
Որպես Լադայետթ քոլեջի ուսանող՝ Էրինը մարկիզ գիտնական է։ Նա այժմ հոգեբանության, մարդաբանության և սոցիոլոգիայի ոլորտներում աստիճան ստանալու թեկնածու է[4]։
Ջատագովության աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄաքՔեննին ներգրավված է եղել ջատագովության աշխատանքներում՝ երիտասարդ կանանց համար «Սիրողական գիտություն» ծրագիրը ստեղծելու համար արժանանալով «Աղջիկ սկաուտի» ոսկե մրցանակին[5]։ Այս ծրագիրը ներառում է մի շարք ինտերակտիվ լաբորատորային փորձեր, որոնցից յուրաքանչյուրով զբաղվում է համապատասխան ոլորտի կին գիտնականը[6]։
BBC-ին տրված հարցազրույցում ՄաքՔեննին պարզաբանել է, որ «աղջկան սովորեցնելը, որ իր ձայնը արժանի է լսված լինելու համար՝ կարևորագույն դասերից է, որը նա երբևէ կսովորի», և որ «մարդիկ պետք է իմանան, որ իրենց տեղն աշխարհում այնտեղ է, որտեղ նրանք ուզում են լինել։ Չկա ոչ մի աշխատանք, որ միայն տղամարդկային է, կամ միայն կանացի։ Միակ բանը, որն իսկապես կարևոր է, այն է, որ իրենք հավատում են այն բանին, ինչով զբաղվում են»[7]։ Այս ծրագիրը արժանացավ բրիտանական BBC-ի ճանաչմանը և Էրինին ներառեց 2016 թվականի 100 կանանց ցանկում։ Նա ցանկի ամենաերիտասարդ կանանցից մեկն էր։ ՄաքՔեննին Լոնդոնում ԲիԲիՍիի հետ աշխատել է 100 Կին Վիքիպեդիայի արշավին, որի նպատակն էր Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում ավելացնել հոդվածներ կանանց մասին[8][9]
ՄաքՔեննին նաև ակտիվ գործունեություն է ծավալում հատուկ կրթության, նեյրոնագիտության ընդունման արշավների և այս համայնքների ձայնը լսելի դարձնելու համար[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Activist of the Month: January 2015». JSA Northeast State. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.«Youth Ministry». Diocese of New Hampshire. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «GSGWM Blog». Girl Scouts of the Green and White Mountains. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «New Hampshire Legislative Youth Advisory Council». Facebook. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- «New Hampshire Youth Advisory Council». The Forum for Youth Investment. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին. - ↑ «Meet Erin, a member of the 185th Class». Lafayette College. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Curiosity Science Program website
- ↑ «Erin McKenney Earns Girl Scout Gold Award». Girl Scouts of the Green and White Mountains. 2016 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.«Londonderry woman takes the gold». The Derry News. 2016 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.Eli Okun (2016 թ․ հոկտեմբերի 26). «Londonderry graduate builds skills to boost confidence». UnionLeader.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «BBC 100 Women 2016: Who is on the list?». BBC News. 2016 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «GSGWM Blog». Girl Scouts of the Green and White Mountains. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.«Curiosity Science Program». Facebook. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Teaching Girls That They Can Do Anything · News · Lafayette College». news.lafayette.edu (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «A word from a member of the Red Instead movement». Lancer Spirit Online. 2016 թ․ ապրիլի 7. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.