Էրին Կարպլակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էրին Կարպլակ
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 17, 1978(1978-10-17)[1] (42 տարեկան)
ԾննդավայրJasper, Division No. 15, Alberta, Ալբերտա, Կանադա
ՔաղաքացիությունFlag of Canada (Pantone).svg Կանադա
ԿրթությունՎիկտորիայի համալսարան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Պարգևներ և
մրցանակներ
Gemini Award for Best Performance by an Actress in a Continuing Leading Dramatic Role? և Leo Awards?
Erin Karpluk Վիքիպահեստում

Էրին Կարպլակ (անգլ.՝ Erin Karpluk, հոկտեմբերի 17, 1978(1978-10-17)[1], Jasper, Division No. 15, Alberta, Ալբերտա, Կանադա[2]), ուկրաինական ծագումով կանադացի դերասանուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրին Կարպլակը ծնվել է 1978 թվականի հոկտեմբերի 17-ին Ջասպերում՝ Ալբերտայում։ Նրա մայրը միջնակարգ դպրոցի տնоրեն է եղել, իսկ հայրը աշխատել է երկաթուղիում։ Ունի ուկրաինական արմատներ[3][4]։ Սովորել է Վիկտորիա համալսարանի թատերական ֆակուլտետում, որտեղ և ստացել է արվեստների բակալվարի աստիճան։ Համալսարանը ավարտել է 2000 թվականին[5][6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա սկսել է իր կարիերան Վանկուվերում, որտեղ 2000-2005 թվականներին նկարահանվել է ավելի քան տասնյակ հեռուստասերիալներում և ֆիլմերում, նախքան «Godiva’s» հեռուստասերիալում Քեյթի դերը ստանալը։ 2002 թվականին Էրինը նկարահանվել է «Glory Days» կարճ սերիալում։ 2004 թվականին նա նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Միջերկրական ծովի կախարդը» և «Դահիճ Ջեկի վերադարձումը 2», որտեղ խաղացել է սերիական մարդասպանի դերը։ Կարպլակը առաջադրված է եղել որպես «Leo» մրցանակակիր «Godiva’s» առաջին սեզոնի համար և 2006 թվականաին՝ «Gemini» որպես կնոջ ամենալավ դերակատարող (Գլխավոր դրամատիկական դեր)։ 2009 թվականին նա հաղթել է «Gemini» մրցանակը կնոջ լավագույն դրամատիկական կերպարի համար «Լինել Էրիկա» սերիալում[7]։

«Godiva’s» սերիալից հետո Էրինը շարունակեց աշխատել հեռուստատեսությունում և նկարահանվել կարճամետրաժ ֆիլմերում։ 2007 թվականին նա նկարահանվեց «Bionic Woman», «Ֆլեշ Գորդոն» և «The L Word» սերիալներում։ 2008 թվականին Կարպլակը «Smokejumpers» ֆիլմում ստացավ գլխավոր դերը (ռեժիսոր Ջոն Թերլեսկի)։ 2009 թվականին նա նկարահանվեց «Լինել Էրիկա» սերիալում, որը նրան մեծ ճանաչում բերեց։ Նրան առաջարկեցին գլավոր Էրիկա Սթրենջ դերը, երբ նա Լոս-Անջելեսում նկարահանվում էր «The L Word» սերիալում։ 2010 թվականին Կարպլակը երկրորդական դերով նկարահանվեց «Կյանքը անկանխատեսելի է» սերիալի առաջին եթերաշրջանում, որտես նա մարմնավորում էր ռադիոկայանի ղեկավարին՝ Էրիսին։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվական - Gemini Award մրցանակ որպես լավագույն ներկայացում անընդհատ դրամատիկական դերակատարման համար (Լինել Էրիկա)

2010 թվական - Leo Award մրցանակ որպես լավագույն գլխավոր դերասանուհի (Լինել Էրիկա)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանումը Բնօրինակ անվանում Դերը
2000 Ս Յոթ օր Seven Days Լեյտենանտ ԼաՍալլեի կինը
2002 Ս Սատանաների քաղաքը Glory Days Քել Հենրիս
2002 Ս Երեմիա Jeremiah Սեիդի
2002 Հ/Ֆ Քերրի Carrie Մեդելին
2003 Ս Մեռած զոնա The Dead Zone Մեդի Փաուերս
2003 Ս «Գալակտիկա» աստղային նավարկությունը Battlestar Galactica Կին #1
2004 Ֆ Ջեկի վերադարձը Потрошителя 2 Ripper 2: Letter from Within Մոլլի Կելլեր
2005 Ս Միջերկրական ծովի կախարդը Legend of Earthsea Դիանա
2006 Ս Մարդիկ ծառերի վրա Men in Trees Ամանդա
2006-2013 Ս Գերբնական Supernatural Մոնիկա Հոլտ / Ռոբին
2007 Ս Բիոնիկ կինը Bionic Woman Ռոբին
2007 Ս Ֆլեշ Գորդոն Flash Gordon Բժիշկ Դեբրա Պետինսոն
2008 Ս Սեքսը ուրիշ քաղաքում The L Word Սյուզան / Ալիսա
2009-2011 Ս Լինել Էրիկա Being Erica Էրիկա Սթրենջ
2010-2011 Ս Կյանքն անկանխատեսել է Life Unexpected Էլիս
2013 Ֆ Հարձակում Ուոլ-Սթրիթ Bailout: The Age of Greed Ռոզի Բեքսֆորդ
2013 Ս Մտքեր կարդացողը The Listener Բժիշկ Լորա Գրեյ
2014-2015 Ս Նորընտիր ոստիկաններ Rookie Blue Ջուլիաետ Ուորդ
2017 Ս Մտածել ինչպես հանցագործը. Սահմանից այն կողմ Criminal Minds: Beyond Borders Դայան Քարրի

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. Zekas, Rita (23 January 2010). "Being Erica, Erin Karpluk goes back in time". Toronto Star. p. E11. Archived from the original on 4 February 2013. Retrieved 9 November 2010. Karpluk, 30, was born in Jasper, Alta.
  3. Kirshner, Sheldon (2010-04-07)։ «Being Erica's creator juggles a career and motherhood» (անգլերեն)։ Կաղապար:Нп4։ Վերցված է 2020-06-04 
  4. Phelan, Erin (March–April 2012). "Actress Erin Karpluk on diet, fitness and healthy living". Best Health. p. 111. Retrieved 5 March 2012.
  5. McNeney Mike (Spring 2009)։ «Wouldn't Change a Thing»։ Torch։ University of Victoria։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 15, 2013-ին։ Վերցված է նոյեմբերի 9, 2010 
  6. «Erin Karpluk [Alumni Profile]»։ University of Victoria։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 16, 2013-ին։ Վերցված է փետրվարի 5, 2012 
  7. "Erica Strange (profile)". CBC. Retrieved 12 October 2009.