Jump to content

Էրիկ Դևիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Դևիս
իսպ.՝ Eric Javier Davis Grajales
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Պանամա
Ծննդյան ամսաթիվ մարտի 31, 1991(1991-03-31)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Կոլոն, Պանամա
Հասակ 179 սմ
Քաշ 77 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սլովակիա ԴԱԿ 1904
Համար 31
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2009-2011 Պանամա Արաբե Ունիդո 44 (0)
2011-2012 Ուրուգվայ Ֆենիքս 3 (0)
2013  Պանամա Արաբե Ունիդո 8 (0)
2013-2015 Պանամա Սպորտինգ Սան Միգելիտո 64 (7)
2015— Սլովակիա ԴԱԿ 1904 61 (6)
Ազգային հավաքական
2010-2011 Պանամա Պանամա (մինչև 20) 11 (0)
2012 Պանամա Պանամա (մինչև 23) 6 (1)
2010— Պանամա Պանամա 40 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 31 մայիսի, 2018:

Էրիկ Խավիեր Դևիս Գրախալես (իսպ.՝ Erick Javier Davis Grajales, մարտի 31, 1991(1991-03-31)[1][2], Կոլոն, Պանամա), պանամացի ֆուտբոլիստ, ԴԱԿ 1904 ակումբի և Պանամայի հավաքականի պաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիսն իր կարիերան սկսել է «Արաբե Ունիդո» ակումբում։ 2008 թվականին թիմի հիմնական կազմում կատարել է իր նորամուտը Պանամայի առաջնությունում։ 2010 թվականին Էրիկ Դևիսը դարձել է երկրի չեմպիոն։ 2011 թվականին տեղափոխվել է ուրուգվայական «Ֆենիքս» ակումբ։ 2012 թվականի մայիսի 12-ին «Սերիտո» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Ուրուգվայի առաջնությունում[3]։ 2013 թվականին խաղային պրակտիկա ստանալու համար Էրիկ Դևիսը վարձավճարային հիմունքներով վերադարձել է «Արաբե Ունիդո»։

Նույն թվականի ամռանը նա տեղափոխվել է «Սպորտինգ Սան Միգելիտո»։ Հուլիսի 21-ին «Չորիլիո» ակումբի դեմ խաղում Դևիսը կատարել է իր նորամուտն այդ ակումբում[4]։ Սեպտեմբերի 5-ին կայացած «Պլասա Ամադոր» ակումբի դեմ խաղում Դևիսը խփել է իր առաջին գոլը բարձրագույն մակարդակում[5]։

2015 թվականին Էրիկ Դևիսը տեղափոխվել է Սլովակիայի ԴԱԿ 1904 ակումբ։ Սեպտեմբերի 22-ին «Սկալիցա» ակումբի դեմ խաղում կատարել է իր նորամուտը Սլովակիայի Սուպերլիգայում[6]։ 2017 թվականի մարտի 11-ին կայացած «Ժիլինա» ակումբի դեմ խաղում Դևիսը խփել է իր առաջին գոլը ԴԱԿ 1904 ակումբի կազմում[7]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի օգոստոսի 12-ին կայացած Վենեսուելայի հավաքականի դեմ ընկերական խաղում Էրիկ Դևիսը կատարել է իր նորամուտը Պանամայի հավաքականում[8]։ 2011 թվականին Պանամայի երիտասարդական հավաքականի կազմում Էրիկը մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի երիտասարդական գավաթի խաղարկությանը, որի ընթացքում մասնակցել է Սուրինամի[9], Հոնդուրասի[10], Մեքսիկայի[11] և Գվատեմալայի[12] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։ Նույն թվականին Դևիսն ընդգրկվել է թիմի հայտացուցակում՝ մասնակցելու Կոլումբիայում անցկացվող աշխարհի երիտասարդական առաջնությանը, որի ընթացքում խաղացել է Ավստրիայի[13], Եգիպտոսի[14] և Բրազիլիայի[15] հավաքականների դեմ։

2011 թվականին Դևիսը նվաճել է բրոնզե մեդալ ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությունում։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Կանադայի հավաքականի դեմ խաղին[16]։

2015 թվականին Դևիսը երկրորդ անգամ դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Տրինիդադ և Տոբագոյի[17], Մեքսիկայի[18] և երկու անգամ ԱՄՆ-ի[19][20] հավաքականների դեմ խաղերին։

2017 թվականին Դևիսը երրորդ անգամ մասնակցել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթի խաղարկությանը, որի ընթացքում մասնակցել է Նիկարագուայի հավաքականի դեմ խաղին[21]։

2018 թվականին Էրիկ Դևիսը մասնակցել է Ռուսաստանում անցկացվող աշխարհի առաջնությանը։ Մրցաշարի ընթացքում նա մասնակցել է Բելգիայի[22] և Անգլիայի[23] հավաքականների դեմ խաղերին։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային

Պանամա «Արաբե Ունիդո»

  • 1st Պանամայի առաջնություն — Կլաուսուրա 2010

Միջազգային

Պանամա Պանամա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Սերիտո VS. Ֆենիքս 1:1» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ մայիսի 12.
  4. «Սպորտինգ Սան Միգելիտո VS. Չորիլիո 2:0» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ հուլիսի 21.
  5. «Պլասա ամադոր VS. Սպորտինգ Սան Միգելիտո 3:2» (անգլերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 5.
  6. «Սկալիցա VS. ԴԱԿ 1904 2:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ սեպտեմբերի 22.
  7. «ԴԱԿ 1904 VS. Ժիլինա 2:2» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ մարտի 11.
  8. «Պանամա VS. Վենեսուելա 3:1» (անգլերեն). soccerway.com. 2010 թ․ օգոստոսի 12.
  9. «Պանամա (մինչև 20) VS. Սուրինամ (մինչև 20) 4:0» (ռուսերեն). soccerway.com. 2011 թ․ ապրիլի 1.
  10. «Հոնդուրաս (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ ապրիլի 7.
  11. «Մեքսիկա (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 4:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ ապրիլի 8.
  12. «Գվատեմալա (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ ապրիլի 10.
  13. «Ավստրիա (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 0:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հուլիսի 30.
  14. «Եգիպտոս (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 2.
  15. «Բրազիլիա (մինչև 20) VS. Պանամա (մինչև 20) 4:0» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ օգոստոսի 5.
  16. «Կանադա VS. Պանամա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2011 թ․ հունիսի 15.
  17. «Տրինիդադ և Տոբագո VS. Պանամա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 19.
  18. «Պանամա VS. Մեքսիկա 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 23.
  19. «Պանամա VS. ԱՄՆ 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 14.
  20. «ԱՄՆ VS. Պանամա 1:1» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 25.
  21. «Պանամա VS. Նիկարագուա 2:1» (անգլերեն). soccerway.com. 2017 թ․ հուլիսի 13.
  22. «Բելգիա VS. Պանամա 3:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 18.
  23. «Անգլիա VS. Պանամա 6:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 24.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրիկ Դևիս» հոդվածին։