Jump to content

Էրբլե սյուր Սեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Էրբլե սյուր Սեն
ֆր.՝ Herblay-sur-Seine[1]
ֆր.՝ Herblay[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՎալ-դը-Ուազ և arrondissement of Argenteuil?
Մակերես12,74 կմ²
ԲԾՄ25 մետր, 20 մետր, 91 մետր
Բնակչություն31 605 մարդ (հունվարի 1, 2021)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ95220[3]
Պաշտոնական կայքherblaysurseine.fr(ֆր.)
Էրբլե սյուր Սեն (Ֆրանսիա)##
Էրբլե սյուր Սեն (Ֆրանսիա)

Էրբլե սյուր Սեն (ֆր.՝ Herblay-sur-Seine, մինչև 2018 թվականի նոյեմբեր ամիսը՝ Էրբլե/Herblay[4]), համայնք Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս երկրամասի Վալ դ՛Ուազ դեպարտամենտում։ Ընկած է Փարիզից մոտավորապես 20 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, դեպարտամենտի դե ֆակտո վարչական կենտրոնից՝ Սերժիից 10 կիլոմետր դեպի հարավ-արևելք[5]։ 2009 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 26 289[6]։

Համայնքն ունի հանրային գրադարան[7]։

Բնակավայրի անվանումը միջնադարյան պատմական փաստաթղթերում հիշատակվել է Acebrelidum և Arabrelidum՝ 754 թվականին[8], այնուհետև՝ Arablai և Arablet[9], Adrabletum և Atrabletum[10], Herbleyo՝ 1207 թվականին[11], Erbleium[12] և Erbledum՝ 1210-ին[13], Herbledis՝ 1226-ին[14], Herbuletum և Herbleium՝ XIII դարի կեսերին[15], Herbleio[16], Erblay՝ XIII դարի վերջերին[17], Erblay՝ 1365-ին[18], Arblay՝1346-ին ու 1372-ին[19], Erbelay-sur-seine՝ 1394-ին[20], Arbeley՝ 1598-ին[21], Erbelay en 1626[22], Herbelay՝ 1631-ին[23], Erblai ու Herbelai՝ 1631-ին[24], Herbelay[25], Herbelaye՝ 1667-ին[26], Arblay՝ 1714-ին[27], Herblai՝ XVIII դարում[28], Arblai՝ 1720-ին[29], Airblai en 1720[30], Herblet՝ 1746-ին[31], Erbelay՝ 1764-ին[32], Herblai՝ 1763-ին[33], Erblay ու Orblay:

Ըստ վարկածներից մեկի՝ սկզբնական Arabrelidum անվանաձևն առաջացել է լատիներեն acerabulus արմատից, որ նշանակում է թխկի, և -etum վերջածանցից (համապատասխանում է հայերեն -ուտ վերջածանցին), այսինքն՝ թխկիներով հարուստ վայր[34]։

Ֆրանսիական մեծ հեղափոխության շրջանում՝ 1793 թվականին բնակավայրին պաշտոնապես տրվել է Herbelay, 1801-ին՝ Herblay անվանաձևը։ 2018 թվականի նոյեմբերին, հաշվի առնելով բնակիչների կարծիքը, քաղաքը պաշտոնապես անվանակոչվել է Herblay-sur-Seine[35][36]:

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի տվյալներով համայնքի աշխատունակ տարիքի 17 475 մարդկանցից (15-64 տարեկան) տնտեսապես ակտիվ էին 13 171-ը (ակտիվության ցուցանիշը կազմել է 75,4 տոկոս՝ 1999 թվականի 71,4 %-ի դիմաց։ Տնտեսապես ոչ ակտիվ 4304 անձանցից 1.832-ը սովորողներ էին, 1.289-ը՝ թոշակառուներ, 1.183-ը չէին աշխատում այլ պատճառներով[37]։

2010 թվականին համայնքում հաշվվում էր 9.808 հարկատու տնային տնտեսություն։ Յուրաքանչյուր բնակչի հաշվով տարեկան միջին եկամուտը կազմել է 24 649 եվրո[38]։

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ժան Ալեման (1843—1935) — սոցիալիստ և սինդիկալիստ քաղաքական գործիչ
  • Էդմ Ժան Լեկլեր (1801—1872) — XIX դարի ձեռնարկատեր, գործարար
  • Պարֆե-Լուի Մոնտեյլ (1855—1925) — սպա, ճանապարհորդ-հետազոտող
  • Էտիեն Ֆուրմոն (1683—1745) — արևելագետ
  • Մաքսիմ Շատտամ (ծնվ. 1976 թ.) — գրող

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա Տաունսշտայն, Գերմանիա

Միացյալ Թագավորություն Յոուվիլ, Մեծ Բրիտանիա

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության թվաքանակի փոփոխությունները(Cassini[39] и INSEE[40]):

Էրբլեին բնորոշ է մեղմ կլիման, որի վրա նկատելի է ոչ շատ հեռու գտնվող օվկիանոսի ազդեցությունը։ Արևային ժամերի միջին տարեկան քանակը մոտավորապես 1720 է[41].

Ամիս Հունվար Փետրվար Մարտ Ապր Մայ Հուն Հուլ Օգ Սեպտ Հոկտ Նոյ Դեկտեմբ Տարեկան
Ամսվա առավել. ջերմ. (°C) 6 7 11 14 18 21 24 24 21 15 9 7 14,8
Ամսվա նվազագույն ջերմ. (°C) 1 1 3 6 9 12 14 14 11 8 4 2 7,1
Միջին ջերմաստ. (°C) 4 4 7 10 14 17 19 19 16 12 7 5 11,2
Source : Climatologie mensuelle - Aéroport de Roissy, France[42]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Roger Barat, Jacques Boucly, Micheline Dietrich, Henri Maingon - Regards sur Herblay. Du village du Parisis à la ville d'Île-de-France, éditeur - Imprimeries Maury, Millau, 1985, pages totales=352
  • Claude Adam, Gilbert Forget, Jacques Hitier, Valérie Jacquemin - Le patrimoine des communes du Val-d’Oise. Herblay. ,,Collection Le Patrimoine des Communes de France,,, éditeur Flohic Éditions, Paris, volume I, octobre, 1999, pages=384–403, isbn=2-84234-056-6 | id=ref_Flohic_1999
  • Jean-Pierre Denis - Henri Lecœur, architecte du Parisis des années 1900, Vivre en Val-d'Oise, numéro=118 , novembre à décembre, 2009,page=28-33, issn=1146-2191

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 décret n° 2018-956 du 5 novembre 2018 portant changement du nom de communes (ֆր.) // Journal officiel de la République française — 2018. — ISSN 0242-6773
  2. Populations légales 2021The National Institute of Statistics and Economic Studies, 2023.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Décret Կաղապար:N° du 5 novembre 2018 portant changement du nom de communes, Légifrance, consulté le 11 février 2019.
  5. Физические расстояния рассчитаны по координатам муниципалитетов
  6. Данные национального института статистики и экономических исследований INSEE
  7. Home page Արխիվացված 2018-04-07 Wayback Machine. Herblay library. Retrieved on September 6, 2016.
  8. Diplôme du roi Pépin le Bref
  9. Origine Celtique supposée
  10. Anciens manuscrits latins vers l'an Mil
  11. Galliva Christiania
  12. Hippolyte Cocheris, Anciens noms des communes de Seine-et-Oise, 1874, ouvrage mis en ligne par le Corpus Etampois.
  13. Anciens titres latins et Pouillé de Paris
  14. Titre de donation faite à Notre-Dame par Guillaume de Perche
  15. Cartulaires de France
  16. Epitaphe sur une pierre tombale du Կաղապար:S- (Eglise d'Herblay)
  17. Cartulaire de Saint-Denis
  18. Vente faite par Dame Alips des Saulsayes au chapître de Paris
  19. Arrêté du Parlement reconnaissant dans Erblay ou Arblay la justice de l'Abbaye de Saint-Denis
  20. Manuscrit sur les biens de l'Aumône de Saint-Denis
  21. Carte de l'Ile-de-France par la Guillotière
  22. Epitaphe de la pierre tombale de Jacques Hellet
  23. Coustumes de la Prévosté et Vicomte de Paris
  24. Notice des Gaules par Hadrien de Valois
  25. factum contre Charles de Boisseret, Seigneur d'Herblay et gouverneur de l'Ile de la Guadeloupe.
  26. Bail à loyer par les religieux de Saint-Denis de l'exercice des greffes et tabellionage de Chastellerie de Cormeilles
  27. Carte du Diocèse de Paris
  28. Almanach des Doyennes
  29. Prononciation locale
  30. Prononciation parisienne
  31. Carte particulière de la Seigneurie d'Herblay mouvante au Duché d'Anguien
  32. Dictionnaire géographique des Gaules et de la France par Expilly
  33. Atlas des Élections du Royaume par Regley
  34. Toponymie générale de la France, Ernest Nègre, page 332
  35. |base=JORF|numéro= TERB1825266D |texte=Décret n° 2018-956 du 5 novembre 2018 portant changement du nom de communes}}.
  36. |auteur1=Daniel Chollet |titre=Herblay : les habitants ont encore 10 jours pour dire s’ils veulent du nom d’Herblay-sur-Seine |sous-titre=Herblay : les habitants ont encore 10 jours pour dire s’ils veulent du nom d’Herblay-sur-Seine |périodique=La Gazette du Val-d'Oise |date=3/10/2017 |lire en ligne=https://actu.fr/ile-de-france/herblay_95306/herblay-habitants-ont-encore-10-jours-dire-sils-veulent-nom-dherblay-sur-seine_12842281.html |consulté le=20 novembre 2018 }}.
  37. «Base chiffres clés : emploi - population active 2010» [Базисні показники: зайнятість та активність населення в 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 15 листопада 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) (наближені дані, в 1999 році тимчасова зайнятість врахована частково)
  38. «Revenus fiscaux des ménages en 2010» [Оподатковані доходи домогосподарств у 2010 році] (фр.). INSEE. Վերցված է 18 жовтня 2013-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Діти та онуки які проживали у двох місцях враховані як 0,5 особи в обох місцях проживання. Перша особа у домогосподарстві це один особоспоживач (ОС), інші дорослі — по 0,5 ОС, діти до 14 років — по 0,3 ОС.
  39. http://cassini.ehess.fr/ Population avant le recensement de 1962
  40. INSEE: Population depuis le recensement de 1962
  41. «Météo France - Climatologie». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 11-ին.
  42. L'aéroport Roissy-Charles-de-Gaulle distant de 25 kilomètres à l'est en plaine constitue la station de référence pour le département du Val-d'Oise.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրբլե սյուր Սեն» հոդվածին։