Էրան Զահավի
Էրան Զահավի եբրայերեն՝ ערן זהבי | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Իսրայել | ||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 25, 1987[1] (37 տարեկան) | ||
Ծննդավայր | Ռիշոն Լե Ցիոն, Իսրայել | ||
Հասակ | 181 սմ | ||
Քաշ | 72 կիլոգրամ[2][3][4] | ||
Դիրք | Հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Գուանչժոու Ռիֆֆ | ||
Համար | 7 | ||
Պատանեկան կարիերա | |||
1993-2003 | Հապոել Թել Ավիվ | ||
2003-2005 | Հապոել Ռիշոն Լե Ցիոն | ||
2005-2006 | Հապոել Թել Ավիվ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2006-2011 | Հապոել Թել Ավիվ | 94 | (27) |
2007-2008 | → Հապոել Նիր Ռամատ Հա Շարոն | 45 | (10) |
2011-2013 | Պալերմո ՖԱ | 23 | (2) |
2013-2016 | Մաքաբի Թել Ավիվ | 120 | (98) |
2016- | Գուանչժոու Ռիֆֆ | 78 | (66) |
Ազգային հավաքական | |||
2008 | Իսպանիա Մ21 | 1 | (0) |
2010-ներկա | Իսրայել | 45 | (15) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էրան Զահավի ( եբրայերեն՝ ערן זהבי, հուլիսի 25, 1987[1], Ռիշոն Լե Ցիոն, Իսրայել), իսրայելցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Հանդես է գալիս որպես հարձակվող կիսապաշտպան կամ հարձակվող՝ Գուանչժոու Ռիֆֆի և Իսրայելի ազգային հավաքականներում։ Զահավին Իսրայելի տարվա ֆուտբոլիստ է ճանաչվել երկու անգամ (2013 և 2014 թվականներին), նաև ճանաչվել է Իսրայելի Պրեմիեր լիգայի հաջորդ երեք մրցաշրջանների լավագույն գոլերի հեղինակ՝ 2013-14 (29 գոլ, բոլոր ժամանակի ակումբային ռեկորդ), 2014-15 (27 գոլ), 2015-16 (35 գոլ, բոլոր ժամանակների ակումբի և լիգա ռեկորդ)։ 2014 թվականի դեկտեմբերին Զահավին 18-րդ խաղում անընդմեջ գոլի հեղինակ դառնալուց հետո գերազանցել է Իսրայելի Պրեմիեր լիգայի ռեկորդը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զահավին ծնվել է Իսրայելի Ռիշոն լեզիոնում, հրեական ընտանիքում[5][6]։ Նա սկսեց իր երիտասարդական կարիերան Հապոլ Թել-Ավիվում։ 16 տարեկանում նա գնացել է Ironi Rishon LeZion՝ իր հայրենի քաղաք։ Երկու տարի անց՝ 2005 թվականին, նա վերադարձավ Հապոել։ Նա իր թիմի հետ հասավ գավաթի եզրափակիչ, սակայն տուգանային հարվածից հետո պարտվեց «Բայեր»-ին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հապոել Թել-Ավիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հապոլ Թել-Ավիվ-ի երիտասարդական թիմը 2006 թվականին նվաճեց Իսրայելի պետական գավաթը։ Այդ խաղում նրանց մրցակիցն էր Բիթարի Երուսաղեմը։ Զահավին լրացուցիչ ժամանակի 92-րդ րոպեին գրավեց նրանց դարպասը։ Զահավին ունի ֆրանսիական անձնագիր, ինչը նշանակում է, որ նա մի շարք եվրոպական լիգաներում չի համարվում արտասահմանցի[7]։ 2010-11 մրցաշրջանում Զահավին դարձել է Իսրայելի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկուն։
Պալերմոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զահավին հինգ տարվա պայմանագիր էր կնքել իտալական Պալերմոյի հետ՝ մինչև 2011-12 թվականների Serie A մրցաշրջանի մեկնարկը[8]։ Նա 23 խաղի է մասնակցել՝ երկու գոլ խփելով Բոլոնիայի և Կագլիարի դեմ[9]։
Մակկաբի Թել-Ավիվ
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի դեկտեմբերին, ձմեռային տրանսֆերային պատուհանի բացման հետ, Զահավին ցույց տվեց Իսրայելի վերադարձի նշաններ։ 2013 թվականի հունվարի 21-ին, լրատվամիջոցներում մեկ ամսից ավելի քննարկվեց թե որ ակումբում է խաղալու Զահավին։ Մակբաբիի Թել-Ավիվը հայտարարեց Զահավիի ժամանումը, կնքելով նրան երեք ու կես տարվա պայմանագիր[10] Զահավին տարեկան ստանալու էր 250.000 եվրո։
2015-16 մրցաշրջանի սկզբում Զախավի նշանակվել է որպես Մակաբիի նոր ավագ։ 2015 թվականի օգոստոսի 5-ին Զահավին երկու գոլ է խփել չեխական Վիկտորիա Պլզենի դարպասը Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում։ 2015 թվականի օգոստոսի 19-ին Զահավին դուբլի հեղինակ դարձավ Բազել ՖԱ-ի դեմ խաղում։
Գուանչժոու Ռիֆֆի
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունիսի 29-ին Զահավին միացավ Չինաստանի ֆուտբոլի լիգայի Գուանչժոու Ռիֆֆին։ Տրանսֆերի արժեքը կկազմի 12,5 միլիոն դոլար որը կտևի երկուսուկես տարի։ Հուլիսի 2-ին Զահավին պահեստայինների նստարանից նորամուտը նշեց 60-րդ րոպեին՝ 1:1 հաշվով ոչ ոքի խաղալով «Շիցզյաժուանի» հետ։ Հուլիսի 13-ին Զահավին հեթ-տրիկի հեղինակ դարձավ 19-րդ րոպեին «Հեբեյ Չայնա Ֆորչունի» դեմ Չինաստանի ֆուտբոլի գավաթ խաղում և այդպիսով օգնելով «Ռ&Ֆ»-ին հաղթանակ տանել 3:0 հաշվով։ Նրան անվանում էին «Յուկիուսանի թագավոր»[11]։
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]Զահավիի միջազգային դեբյուտը 2010 թվականի սեպտեմբերի 2-ին Մալթայի դեմ ՈՒԵՖԱ-ի Եվրո-2012-ի ընտրական խաղում էր։ 2013 թվականի սեպտեմբերի 10-ին Ռուսաստանի հավաքականի հետ խաղում իր առաջին գնդակը գրավեց։ 2019 թվականի մարտի 24-ին նա հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ավստրիայի դեմ Եվրո-2020-ի որակավորման առաջին խաղում՝ հաղթելով 4:2 հաշվով։ 2019 թվականի հունիսի 7-ին Զահավին Լատվիայի դեմ խաղում դարձել է հեթ-տրիկի հեղինակ՝ 3:0: 2019 թվականից ի վեր նա 45 անգամ հանդես է եկել Իսրայելի հավաքականում, վաստակելով 15 գոլ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 FBref.com(բազմ․)
- ↑ https://web.archive.org/web/20210621012427/https://www.uefa.com/uefanationsleague/teams/players/1906423--eran-zahavi
- ↑ https://www.uefa.com/uefanationsleague/teams/players/1906423--eran-zahavi/
- ↑ https://en.as.com/resultados/ficha/deportista/zahavy/23701/
- ↑ «Jewish Sports Review» (անգլերեն). 2019 թ․ մայիսի 13.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «The Jews and the Chinese: A connection between 'the world's most ancient people'». Ynetnews (անգլերեն). 2017 թ․ փետրվարի 20. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «קבוצה בכירה מבלגיה הציעה חוזה לערן זהבי». קבוצה בכירה מבלגיה הציעה חוזה לערן זהבי. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
- ↑ «Palermo is strengthen, here is the initial balance». US Città di Palermo (Italian). www.ilpalermocalcio.it. 2011 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- ↑ «Zahavi agrees 3.5 years deal». Maccabi Tel Aviv F.C. 2013 թ․ հունվարի 21. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 21-ին.
- ↑ «Yuexiushan: The cradle of Cantonese football, part two». Wild East Football (բրիտանական անգլերեն). 2016 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2017 թ․ հունվարի 25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրան Զահավի» հոդվածին։ |
|
- Հուլիսի 25 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Իսրայելի հրեաներ
- Իսրայելցի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Մակկաբի Թել Ավիվի ֆուտբոլիստներ
- Պալերմոյի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Իսրայելի հավաքականի ֆուտբոլիստներ