Էվերմորի պահապանները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Էվերմորի պահապանները
The Evermoor Chronicles
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրդրամա
Թվականհոկտեմբերի 10, 2014
ԴերակատարներNaomi Sequeira?[1], Sharon Morgan?[1], Dan Fredenburgh?[1] և Clive Rowe?[1]
Պաշտոնական կայքէջ

Էվերմորի պահապանները (անգլ.՝ The Evermoor Chronicles) բրիտանական հեռուստասերիալ է, որը թողարկվել է Դիսնեյ Չենելում[2]։ Ֆիլմը նկարահանվել է Լայմ Փիքչրսի կողմից[2], 2014 թվականի գարնանը։ Սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2014 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Դիսնեյ Չենելում (Իռլանդիա և Մեծ Բրիտանիա), 2014 թվականի հոկտեմբերի 17-ին՝ Միացյալ Նահանգներում[3][4] և Կանադայի «Ընտանիք Չենել»-ի թողարկման ժամանակ[5], ինչպես նաև նույն թվականի հոկտեմբերի 31-ին՝ Դիսնեյ Չենելում (Ավստրալիա և Նոր Զելանդիա)[6]։ 2015 թվականի աշնանը նախատեսված երկրորդ եթերաշրջանի պրեմիերան բաղկացած էր 12 սերիայից:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը Տարա Քրոսլի անունով մի աղջկա մասին է, ամերիկյան մի դեռահասի, ով իր մոր, խորթ հոր, եղբոր և խորթ քրոջ հետ, ով ուներ կոպիտ բնավորություն, ԱՄՆ-ից տեղափոխվում է Էվերմոր անունով ամերիկյան մի գյուղ: Տարայի մայրիկը գրող է, և աղջիկը երազում է այդ նույն ստեղծագործական ուղու մասին: Սկզբում Տարան անսովոր ոչինչ չի նկատում, բայց շուտով հասկանում է, որ շուրջբոլորը տարօրինակ բաներ են կատարվում: Սակայն ընտանիքի անդամները սկզբնական շրջանում այդ ամենն ընդունում են՝ իբրև Տարայի երևակայության արդյունք:

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարա Քրոսլի (Նաոմի Սեքեյրա)` Տարան ընտանիքի միակ անդամն է, ով դեռ փոքր ժամանակ, նախքան Բրիդջետ մորաքրոջն այցելելը, եղել է Էվերմորում: Նա հաճախ էր այցելում ու գիշերում մորաքրոջ տանը: Տարան Ջեյքի հարազատ և Սեբի ու Բելլայի խորթ քույրն է: Նա հաճույք է ստանում պատմություններ գրելով, և դրա հիմնական պատճառը նրա հարուստ երևակայությունն է: Սերիալում նա լուծում է բոլոր գաղտնիքները, և իմանում, որ գլխավոր էվերինան հենց ինքն է: Այդ ընթացքում նա կորցնում և վերականգնում է իր ուժերը: Մինչ երկրորդ եթերաշրջանը, ինչպես ասում է Բելլան, Տարան սկսում է «Գրաքյին աշխարհի Թեյլոր Սվիֆթը» և Քամերոնի հետ հեռանում է Էվերմորից:

Սեբաստիան «Սեբ» Քրոսլի (Ջորջ Սիար)` Սեբը Բելլայի զույգ և Ջեյքի ու Տարայի խորթ եղբայրն է: Նախքան եզրակացություններ անելը, նա նախնտրում է փաստեր ունենալ ու ապացուցել, և հիմնավորումները ներկայացնել Տարային: Նա շատ բանիմաց է և սիրահարված է Սորշային: Սեբի սերտ հարարբերությունները Տարայի հետ Բելլայի մոտ խանդ են առաջացնում: Նա իր երկու քույրերի մասին շատ է հոգ տանում, բայց իրականում Տարայի հետ ավելի շատ է սիրում ժամանակ անցկացնել, քան իր սեփական քրոջ: Սեբը կարծում է, թե Էվերմորը լի է ապուշություններով և անհեթեթություններով: Առաջին եթերաշրջանի վերջում նա վերջապես հավատում է կախարդությանը: Մինչ երկրորդ եթերաշրջանը նա երազում է Սորշայի հետ միասին ճամփորդել աշխարհով մեկ:

Քամերոն Մարշ (Ֆինի Քաիդի)` Տարան և Բելլան հետաքրքրված են Քամերոնով, սակայն վերջինս ընտրել է Տարային։ Նրա մայրը Էվերինա էր։ Նա ցույց է տալիս, որ օգնում է Էսմերալդային, որի օգնությամբ կկարողանա գտնել իր մորը։ Նա ունի մա կախարդական սարդ՝ Ֆլինը, որը գործում է կախարդական թել։ Երկրորդ եթերաշրջանում, երբ Տարան հեռանում է գյուղից, նա և Քամերոնը բաժանվում են, և Քամերոնը ամբողջ երկրորդ եթերաշրջանի ընթացքում օգնում է վերականգնել Լյուդոյին։ Նրան նաև սկսել է հետաքրքրել Ալիսան, ում նա ավելի ուշ սիրահարվում է։

Բելլա Քրոսլի (Ջորջիա Լաք)՝ Բելլան Սեբի զույգ և Ջեյքի ու Տարայի խորթ քույրն է։ Նա հաճախ խանդում է, որ Տարան ու Սեբը մտերիմ են, և որպեսզի լրացնի Սեբի կողմից իր ուշադրության պակասը, նա սեթևեթում է Քամերոնի հետ։ Հետո սերիալում Բելլան ձեռք է բերում ունակություն, ըստ որի հոտառության միջոցով կարողանում է տարբերել մարդկանց զգացմունքները։ Երկրորդ եթերաշրջանում Բելլան գլխավոր դերակատարն է դառնում, երբ պատրաստվում է Էվերմորից մեկնել նորաձևության դպրոց։ Սակայն շուտով նա որոշում է մնալ, քանի որ իր պատճառով մասնատվել էր Լյուդոյի մարմինը։ Բելլան փորձում է օգնել վերականգնել նրա մարմինը, որից հետո միայն կրկին դիմել նորաձևության դպրոց: Բելլան սկսում է հրապուրվել Իգիով, սակայն շարունակում է անտարբեր մնալ այն փաստին, որ Օտոն սիրում է իրեն։ Եթերաշրջանի վերջում Բելլան և Օտոն հաղթում են Դավորինին, և Բելլան ընտրում է Օտոյին ու նրանք միասին հեռանում են Էվերմորից, որովհետև սիրում են միմյանց։

Ջեյք Քրոսլի (Ջորջ Ֆարմեր)՝ Ջեյքը Տարայի հարազատ և Բելլայի ու Սեբի խորթ եղբայրն է։ Նա Լյուդոյի լավ ընկերն է, և նրանք միասին սիրում են լուծել «փոքրիկ առեղծվածներ»։ Երկրորդ եթերաշրջանում նա հետաքրքրվում է Լեյսիով։ Երկրորդ եթերաշրջանում նա նաև բացահայտում է Էվերմորի կախարդանքը, այն բանից հետո, երբ բացահայտվում է, որ Լյուդոն ուրվական է։ Հետո Ջեյքը որոշում է մնալ Էվերմորում, մտերմանալ Լեյսիի հետ, և օգնել Լյուդոյին։

Սորշա Դոյլ (Ջորդան Լաուրեն)՝ Սորշան վերջերս է նշանակվել էվերինա, բայց հեռացվել է շրջանից՝ «ոչ մի տղա» կանոնը խախտելու համար։ Նա գյուղապետ Դոյլի աղջիկն է և սիրահարված է Սեբին։ Սերիալի ընթացքում նրա մեջ է մտնում երրորդ հիմնադիրը, բայց Տարան նրան ազատում է դրանից։ Մինչև երկրորդ եթերաշրջանը նա Սեբի հետ գնում է աշխարհի շուրջը ճանապարհորդության։

Գյուղապետ Չեսթեր Դոյլ (Քլայվ Ռո)՝ Չեսթերը Սորշայի հայրն է և ունի երեք աշխատանք՝ գյուղապետի, իրավաբանի և ուսուցչի։

Լյուդո Քարմիչել (Ալեքս Ստարք)՝ Լյուդոն Ջեյքի լավագույն ընկերն է և Քրիմսոնի որդին։ Երկրորդ եթերաշրջանում նա Դավորինի կողմից վերածվում է ուվականի, հետո քարանձավների մեջ հետևում է Իգիին, որտեղ էլ պահված է Դավորինը։ Երկրորդ եթերաշրջանում Լյուդոն իր ընկերների հետ ամբողջ Էվերմորում փնտրում է իր մարմնի բեկորները։ Եթերաշրջանի վերջում Լյուդոն վերականգնում է իր մարդկային կերպարանքը։

Քրիմսոն Քարմիչել (Մարգարետ Սաբուրն-Սմիթ)՝ Քրիմսոնը նախկին տնային տնտեսուհի է, բայց մոտակա ժամանակը չի պատրաստվում լքել բնակավայրը։ Նա նաև Լյուդոյի մայրն է։ Երկրորդ եթերաշրջանում Քրիմսոնը դառնում է Ջեյդի սերը։

Էսմերալդա Դուայեր (Շերոն Մորգան)՝ Էսմերալդան մորաքույր Բրիդջետի մահից հետո Էվերինաների նոր առաջնորդն է: Նա Տարայի հանդեպ շատ առեղծվածային է և գծուծ: Էսմերալդան նաև տարօրինակ նախասիրություն ունի Բոգվին թեյի հանդեպ: Հետո սերիալում նրա մեջ է մտնում առաջին համնադիրը, բայց Տարան ազատում է նրան դրանից:

Մորաքույր Բրիդջետ (Ջորջի Գլեն)՝ Բրիդջետը Տարայի մորաքույրն է։ Նա Էվերինաների առաջնորդն էր։ Նա ձևացնրել է, թե մահացել է, որպեսզի Տարան հետևի իր ճակատագրին։ Հետո առաջին եթերաշրջանում հայտնաբերվում է, որ նա չար է և անիծել է Քամերոնի մորն ու դարձրել ծառ։ Հետագայում նա վերահսկվում է հիմնադիրների կողմից, ովքեր տիրում են նրա էությանը։ Առաջին եթերաշրջանի վերջում Տարայի շնորհիվ նա իր ավագ քրոջ՝ Ագաթայի հետ մեկնում է Հալոֆոլ։

Օտո (Սեմի Մուր)՝ 100 օրյա կայծակի պատճառով կիսաստված Օտոն, արտաքսվում է տնից: Տարան իր առաջին մահկանացու ընկերն է: Նա թաքուն համակրում է Բելլային, և բացի Բելլայից՝ բոլորը՝ Տարան, Սեբը, Սորշան և Քամերոնը գիտեն այդ մասին: Երկրորդ եթերաշրջանում Բելլայի համակրանքին արժանանալու համար Օտոն մրցակցության մեջ է մտնում իր փոքր եղբայր Իգիի հետ: Վերջում նա Բելլայի հետ միասին հաղթում է Դավորինին և Բելլայի հետ միաիսն հեռանում գյուղից։

Լեյսի Ֆերբըրն (Ինդիա Ռիա Ամառտեիֆիո)՝ Լեյսիի ծնողները պահպանում են գյուղի ավանդույթները և մտադիր են մի օր նրան ընդունել Էվերինաների շրջան: Այնուամենայնիվ, նա ցանկանում է դառնալ գյուղապետ: Հաջորդ սերիաներում նրա մեջ է մտնում երկրորդ հիմնադիրը, բայց Տարան նրան ազատում է դրանից: Երկրորդ եթերաշրջանում, երբ Ջեյքը վերադառնում է Էվերմոր, ցուցադրվում է, որ նա հոտաքրքրվում է Ջեյքով: Վերջում՝ Իգիի կախարդանքի երգը լսելուց հետո, նա վերջապես բացահայում է քարե դամբարանը, որտեղ որ բնակվում է Դավորինը:

Իգի (Բեն Ռեդկլիֆ)՝ Իգին Օտոյի կրտսեր եղբայրն է, ով Դավորինի սպառնալիքի հիմնական պատճառն է և երկրորդ եթերաշրջանում, այն բանից հետո, երբ անիծվում է Դավորինի կողմից, դառնում է նրա ծառան: Նա զգացմունքներ ունի Բելլայի հանդեպ և եղբոր հետ ունի նույն հնարավորությունները Բելլայի համակրանքին արժանանալու համար: Դավորինին ծառայելու ժամանակ նա իր ընկերների հանդեպ յուրահատուկ համակրանք էր տածում: Եթերաշրջանի վերջում Իգին ազատվում է իր անեծքից և Բելլայի փոխարեն նախընտրում իր ընկերներին, քանի որ վերջինս ընտրել է Օտոյին:

Ալիս Քրոսլի (Սքարլետ Մրֆի)՝ Ալիսը Բելլայի զարմիկն է, ով այդ եթերաշրջանում իր հոր հետ տեղափոխվում է կալվածք: Մենք իմանում ենք, որ անցյալում նա ամբոխի հետ խնդիրներ է ունեցել, ինչի համար այժմ տառապում է, իսկ դա մտահոգում է նրա հայր Ջեթին: Երկրորդ եթերաշրջանում Քամերոնը հետաքրքրվում է նրանով, և եթերաշրջանի վերջում նրանք վերջապես զույգ են դառնում։

Ջեթ Քրոսլի (Բեն Հուլ)՝ Ջեթը Ալիսի հայրն է և Բելլայի հորեղբայրը, ով իր դստեր հետ միասին երկրորդ եթերաշրջանում տեղափոխվում է Էվերմոր, այն բանից հետո, երբ իր եղբայրը և ընտանիքը տեղափոխվում են: Սկզբում նա վարանում է, թե արդյոք արժե Բելլային վերցնել իր հետ, բայց հետո թույլ է տալիս նրան միանալ իրեն: Նա գյուղի նոր ոստիկանն է, ինչին շատ լրջորեն է վերաբերվում: Ջեյթը Ալիսի հանդեպ չափազանց հոգատար է և ձգտում է լինել լավագույն ծնող: Նա սիրում էր Քրիմսոնին:

Դավորին (Քրիստափոր Բենդ)՝ Դավորինը երկրորդ եթերաշրջանի հիմնական բացասական կերպարն է: Նա երազանքներ է կատարում և ձգտում է վրեժխնդիր լինել Էվերմորից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 ČSFD — 2001.
  2. 2,0 2,1 Barraclough Leo (17 March 2014)։ «Disney Greenlights England-set Spooky House Tale ‘Evermoor’»։ Variety։ Վերցված է 8 October 2014 
  3. «"Monstober," a Month-Long Halloween Event, Returns to Disney Channel This October»։ The Futon Critic։ September 24, 2014։ Վերցված է October 8, 2014 
  4. Kondolojy Amanda (September 24, 2014)։ «'Monstober', A Month-Long Halloween Fest, Returns October 2–31 to Disney Channel»։ tvbythenumbers.zap2it.com։ TV by the Numbers։ Արխիվացված օրիգինալից-ից October 5, 2014-ին։ Վերցված է October 8, 2014 
  5. Family Channel (2014-08-26)։ «Family Channel, Disney XD and Disney Junior put the "all" into Fall with stellar 2014 programming lineup»։ newswire.ca։ Վերցված է 2014-10-05 
  6. DHiggins (October 27, 2014)։ «THIS WEEK: NBA, Boardwalk Empire finale, Chicago Fire, Project Runway, Pakistan v Australia & Space Month»։ http://community.foxtel.com.au/։ Foxtel։ Վերցված է 4 November 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]