Էվելինա Բարսեղյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էվելինա Բարսեղյան | |
---|---|
Ծննդավայր | Սևան |
Կրթություն | Օմսկի պետական համալսարան |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, լրագրող և ռեժիսոր |
IMDb | ID ID 6249581 |
Էվելինա Աշոտի Բարսեղյան, հայ ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էվելինա Բարսեղյանը ծնվել է Սևան քաղաքում։ Ավարտել է Օմսկի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 2006 թվականից ապրում և աշխատում է Սանկտ Պետերբուրգում։
2011 և 2014 թվականներին եղել է Ալեքսանդր Սոկուրովի կինոլաբորատորիայի մասնակիցներից մեկը։ 2011 թվականից Սանկտ Պետերբուրգի 100 ТВ հեռուստաալիքով հեռարձակվող «Մեղավոր ճանաչել» հեռուստածրագրի սցենարիստն է[1]։
Ռեժիսորի առաջին ֆիլմը՝ «Մի մարդ սիրում է ձեզ»-ը, որը նկարահանվել է 2014 թվականին, ընդգրկվել է մի շարք ազգային փառատոների եզրափակիչ փուլերում։ Ֆիլմը ցուցադրվել է նաև Կաննի ՄԿՓ-ի «Կարճաամետրաժ ֆիլմի անկյուն» ծրագրում և այլ հայտնի փառատոներում[2]։
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Դոնի Ռոստովի «Ոսկե կադր» կինոփառատոնում որպես լավագույն ռեժիսոր։ 2015 թվականին Սանկտ Պետերբուրգի «Галактика 35 мм» կինոփառատոնում ստացել է մրցանակ լավագույն ռեժիսոր անվանակարգում՝ «Ինչ-որ մեկը սիրում է ձեզ» ֆիլմի համար։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ |
---|---|
2016 | Բրավիստը |
2015 | Առկայծողը |
2014 | Ինչ-որ մեկը սիրում է ձեզ |
Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ |
---|---|
2016 | Բրավիստը |
2015 | Առկայծողը |
2014 | Ինչ-որ մեկը սիրում է ձեզ |
Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի | Ֆիլմ |
---|---|
2016 | Բրավիստը |
2015 | Առկայծողը |
2014 | Ինչ-որ մեկը սիրում է ձեզ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Барсегян Эвелина Ашотовна». kino-teatr.ru. 2016 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
- ↑ «Էվելինա Բարսեղյան». «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոն. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 31-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|