Էվան Միտչել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվան Միտչել
անգլ.՝ Ewan Mitchell
Դիմանկար
Ծնվել էմարտի 8, 1997(1997-03-08)[1] (27 տարեկան)
ԾննդավայրԴերբի, Դերբիշիր, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Մասնագիտությունդերասան

Էվան Միտչել (անգլ.՝ Ewan Mitchell, մարտի 8, 1997(1997-03-08)[1], Դերբի, Դերբիշիր, Արևելյան Միդլենդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի դերասան։ Առավել հայտնի է «Վիշապի տունը» հեռուստասերիալում կատարած Էյմոնդ Թարգարիենի դերով[2]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել և մեծացել է Դերբիում[3][4][5]։ Նա վերապատրաստվել է Նոթինգհեմի կենտրոնական պատանեկան հեռուստատեսային սեմինարում[6]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր դերասանական կարիերան սկսել է 2015 թվականին՝ նկարահանվելով «Կարծրատիպ» և «Հրդեհ» կարճամետրաժ ֆիլմերում։ Հետագայում նկարահանվել է «Պարզապես Չարլի» (2017) և «Բարձրաշխարհիկ կյանք» (2018) ֆիլմերում։ 2022 թվականի նա միացել է Amazon Prime Video հարթակի «Սալթբըրն» ֆիլմի դերասանական կազմին[7]։

Հեռուստատեսությունում իր դեբյուտը կատարել է 2017 թվականին՝ ITV հեռուստաալիքի «Հալկիոնը» դրամայում որպես Բիլլի Թեյլոր։ 2017-2022 թվականներին նկարահանվել է BBC Two և Նեթֆլիքս հարթակների «Վերջին թագավորությունը» պատմական դրամայում որպես Օսֆերթ։ 2019 թվականից նկարահանվում է BBC One հարթակի «Աշխարհը կրակի մեջ» դրամայում որպես Թոմ Բենեթ[8]։

2022 թվականից նկարահանվում է ITV հեռուստաալիքի «Ձգանի կետ» քրեական թրիլլերում որպես Բիլլի Վաշինգտոն։ Նույն թվականին սկսել է նկարահանվել HBO հեռուստաալիքի «Վիշապի տունը» հեռուստասերիալում որպես Արքայազն Էյմոնդ Թարգարիեն։ «Վիշապի տունը» հանդիսանում է «Գահերի խաղը» հեռուստասերիալի փրիքվելը և Ջորջ Ռեյմոնդ Ռիչարդ Մարտինի «Կրակ և արյուն» ֆենտեզի վեպի էկրանավորումը[9][9][10][11][12][13]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Works that have not yet been released Նշանակում է, որ ստեղծագործությունները դեռ չեն թողարկվել

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր Նշումներ
2015 Կարծրատիպ Սքոթ Բեմֆորդ Կարճամետրաժ ֆիլմ
Հրդեհ Ջեք Կարճամետրաժ ֆիլմ
2017 Պարզապես Չարլի Ջեյսոն
2018 Բարձրաշխարհիկ կյանք Հեկտոր
2019 Ստալկեր Որսագող Կարճամետրաժ ֆիլմ
ԿԱՈՒ Սալթբըրնdagger ԿԱՈՒ Արտադրության մեջ է[9]

Հեռուստասերիալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Դեր Ցանց Նշումներ
2017 Հալկիոնը Բիլլի Թեյլոր ITV Գլխավոր դեր
Գրանչեսթեր Աբրահամ ITV 1 սերիա
Բժիշկներ Գենյեն BBC One 1 սերիա («Անվճար ճաշ»)
2017–2022 Վերջին թագավորությունը Օսֆերթ BBC Two/Նեթֆլիքս Գլխավոր դեր, 28 սերիա[9]
2019–ներկա Աշխարհը կրակի մեջ Թոմ Բենեթ BBC One Գլխավոր դեր, 6 սերիա
2022–ներկա Ձգանի կետ Բիլլի Վաշինգտոն ITV/Peacock 3 սերիա
Վիշապի տունը Էյմոնդ Թարգարիեն HBO Գլխավոր դեր, 3 սերիա[14]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://www.familysearch.org/ark:/61903/1:1:QVHV-3R4W
  2. Murray, Tom (2022 թ․ հոկտեմբերի 12). «'Instant star': House of the Dragon fans praise 'perfect casting' of Ewan Mitchell as Aemond». The Independent (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.
  3. Wickes, Jade (2022 թ․ դեկտեմբերի 20). «Ewan Mitchell on House of the Dragon's Aemond Targaryen: 'He's a whole other monster'». The Face. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 20-ին.
  4. Thompson, Avery (2022 թ․ հոկտեմբերի 9). «Ewan Mitchell: 5 Things To Know About The 'House Of The Dragon' Breakout Playing Adult Aemond». Hollywood Life. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին.
  5. Hunt, El (2022 թ․ հոկտեմբերի 8). «You May Well Recognise House Of The Dragon's Ewan Mitchell». Bustle. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.
  6. «Cast». Fire. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 19-ին.
  7. Williams, Jordan (2022 թ․ հոկտեմբերի 14). «Aemond Targaryen Is The Ultimate Payoff To HOTD's Recasting Tricks». ScreenRant (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 22-ին.
  8. «An interview with Ewan Mitchell». BBC. 2019 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Williams, Jordan (2022 թ․ հոկտեմբերի 14). «Aemond Targaryen Is The Ultimate Payoff To HOTD's Recasting Tricks». Screen Rant. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին.
  10. Egner, Jeremy (2022 թ․ հոկտեմբերի 9). «'House of the Dragon' Season 1, Episode 8 Recap: Calamitous Ambition». The New York Times. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 9-ին.
  11. Sáenz, Lissete Lanuza (2022 թ․ հոկտեմբերի 9). «REVIEW: House of the Dragon Episode 8 Says Goodbye to a King». CBR. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 10-ին.
  12. Taylor, Cade (2022 թ․ հոկտեմբերի 10). «House of the Dragon Season 1 Episode 8 Review: The Lord of the Tides». Tell-Tale TV. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 13-ին.
  13. Egner, Jeremy (2022 թ․ հոկտեմբերի 23). «'House of the Dragon' Season 1 Finale Recap: The Angriest Dragon». The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 24-ին.
  14. «House of the Dragon – Character Descriptions». WarnerMedia. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 16-ին.