Էսթեր Մյագի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էսթեր Մյագի
Բնօրինակ անունէստ․՝ Ester Mägi
Ծնվել էհունվարի 10, 1922(1922-01-10) (98 տարեկան)
Տալլին, Էստոնիայի Հանրապետություն[1]
ԵրկիրFlag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր
ԿրթությունՄոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիա և Էստոնիայի երաժշտության և թատրոնի ակադեմիա
ՊարգևներOrder of the National Coat of Arms, 5th Class?

Էսթեր Կուստովնա Մյագի (էստ․՝ Ester Mägi, հունվարի 10, 1922(1922-01-10), Տալլին, Էստոնիայի Հանրապետություն[1]), էստոնացի կոմպոզիտոր և մանկավարժ, ճանաչվել է որպես էստոնական երաժշտության առաջին տիկին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1951 թվականին ավարտել է Տալլինի կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը, Մյագիի գիտական ղեկավարը եղել է Մարտ Սաարը[2]։ Նա Սաարից տոգորվել է բազմաթիվ գաղափարներով և ակտիվորեն հետաքրքրվել է ժողովրդական երաժշտությամբ։ 1954 թվականին Մյագին ավարտել է Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան պորֆեսոր Վիսարիոն Շեբալինի ղեկավարությամբ, որից հետո սկսել է դասավանդել Տալլինի կոնսերվատորիայում։ Մանկավարժական գործունեությունը Էսթերը շարունակել է մինչև 1984 թվականին թոշակին անցնելը։ 1977 թվականին դարձել է դոցենտ։

Ալեքսանդր Պուշկինի, Կերստ Մերիլաասի, Ռալֆ Պարվեի, Մարիա Ունդերի և այլ ռուս և էստոնացի բանաստեղծների ստեղծագործությունների հիման վրա ռոմանսներ է հեղինակել։ Ներկայացումների երաժշտության հեղինակ է, օրինակ՝ «Երբ եկավ գարունը» (1959) և այլն։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980՝ Էստոնական ԽՍՀ պետական մրցանակ[3]
  • 1971՝ Էստոնական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
  • 1984՝ Էստոնական ԽՍՀ ժողովրդական արտիստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.presencecompositrices.com/compositrice/magi-ester
  2. Inno Kersti։ «Kummardus Eesti muusika grand lady'le» (Estonian)։ Äripäev։ Վերցված է փետրվարի 5, 2010 
  3. Lippus

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Музыкальный энциклопедический словарь / Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — с. 368 — ISBN 5-85270-033-9
  • Мяги, Эстер Кустовна. Грустная песня и инвенция [Ноты] / комп. Э. К. Мяги // Произведения советских композиторов [Ноты] : для органа / сост. Н. О. Оксентян. – Л. : Советский композитор, 1982. – С.21-32.
  • Urve Lippus[et]. Mägi, Ester // Grove Music Online. — Oxford University Press.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]