Էսթելա Ագստերիբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էսթելա Ագստերիբե
հոլ.՝ Stella Blits-Agstribbe
Դիմանկար
Ծնվել էապրիլի 6, 1909(1909-04-06)
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Մահացել էսեպտեմբերի 17, 1943(1943-09-17) (34 տարեկան)
Մահվան վայրՕսվենցիմ, Gau Upper Silesia, Նացիստական Գերմանիա
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Ազգությունհրեա
Կրոնհուդայականություն
Մասնագիտությունսպորտային մարմնամարզիկ
 Estella Agsteribbe Վիքիպահեստում

Էսթելա «Ստելլա» Ագստերիբե (հոլ.՝ Stella Agsteribbe, ապրիլի 6, 1909(1909-04-06), Ամստերդամ, Նիդերլանդներ - սեպտեմբերի 17, 1943(1943-09-17), Օսվենցիմ, Gau Upper Silesia, Նացիստական Գերմանիա), հոլանդացի մարմնամարզուհի։ Նիդեռլանդների մարմնամարզության հավաքականի կազմում 1928 թվականին Ամստերդամում նվաճել է ոսկե մեդալ։

Ինչպես հավաքականի մյուս անդամները (Էլկա դե Լևի, Հելենա Նորդհայմ, Աննա Պոլյակ Դրեսդեն և Յուդիկա Սիմոնս), այնպես էլ Էսթելան և մարզիչ Գերիթ Կլիրկոֆերը եղել են հրեաներ[1][2]։ Նրանք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հետապնդվել են նացիստական ՍՍ-ի զինվորականների կողմից։

Մահացել է[3] ամուսնու՝ Սեմուել Բլիթցի, յոթամյա դստեր Նաննիի և երեքամյա որդու Ալֆրեդի հետ միասին՝ «Օսվենցիմ» համակենտրոնացման ճամբարում[4][5]։

1997 թվականին Նիդեռլանդների մարմնամարզության հավաքականը ներառվել է Հրեական միջազգային սպորտային փառքի սրահի մեջ[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Jews and the Olympic Games
  2. Jews and the Olympic Games
  3. Schaffer, Kay; Smith, Sidonie (2000). The Olympics at the Millennium: Power, Politics, and the Games. Rutgers University Press. էջեր 60–62. ISBN 978-0-8135-2820-5.
  4. Yogi Mayer, Paul (2004). Jews and the Olympic Games. Vallentine Mitchell. էջ 238. ISBN 978-0-85303-451-3.
  5. Taylor, Paul (2004). Jews and the Olympic Games. Sussex Academic Press. էջ 107. ISBN 978-1-903900-87-1.
  6. NETHERLANDS 1928 OLYMPIC CHAMPIONS

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսթելա Ագստերիբե» հոդվածին։