Էչեր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| ||
տարածք. | 13,1 քառ. կմ | |
բնակչություն. | 3.252 (2001) | |
հեռախոսային կոդ. | +036-29 | |
կայքէջ. | http://www.ecser.hu |
Էչեր (հունգարերեն Ecser, սլովակերեն Ečer) բնակավայր Հունգարիայի Պեստ մարզում։ Բնակչությունը՝ 3252 մարդ, որի մի մասը սլովակներ են։ Էչերը շատ մոտ է գտնվում «Ֆերիհեգի» միջազգային օդանավակայանին։ Մայրաքաղաք Բուդապեշտի հետ այն կապված է երկաթուղով և ավտոմայրուղով։
Էչերը կազմված է չորս պատմական մասերից՝ Մագլոդ, Վաչես, Գյոմրու և Ուլլո։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էչերի մասին առաջին անգամ գրավոր հիշատակվել է 1315 թվականին դեկտեմբերի 15-ին։ Սակայն բնակավայրը ավելի հին է։ Ըստ առասպելի 896 թվականին Մագյարի արքայազն Արպադը, որն ասիական իր ցեղի հետ արշավում էր Դանուբ գետի երկրամասը, հանգստացել է մի կաղնու մոտ։ Երբ նա հարցրեց ինչպես է այդ վայրը կոչվում և իմացավ, որ այն անուն չունի, ասաց՝ «Դե ուրեմն թող այն Կաղնի կոչվի» («չեր» հունգարերն նշանակում է կաղնի)։
Դարից ավել տևած օսմայնան տիրապետության ընթացքում (1526-1686), բնակավայրը ամբողջովին լքվել էր, սակայն 1669 թվականին նորից մարդիկ են գալիս այստեղ բնակվելու։ Ռակոցիի գլխավորությամբ անկախության պայաքարի ժամանակ (1703-1711), Էչերը տվել է տասնմեկ զինվոր։
Մինչև XIX դարը Հունգարիայի գյուղական վայրերը ավատատիրական ցանցի մեջ էին մտնում և խոշոր կալվածատերերի, այսպես կոչված մագնատների սեփականությունն էին։ XVII դարի սկզբում Էչերը կոմս Անտալ Գրասսալկովիչի սեփականությունն էր։ Նա Էչեր է բերել սլովակներ, որոնք մինչև այժմ բնակվում են այստեղ։
Հունգարիայում այս գյուղը հայտնի է իր կոթողային կաթոլիկ եկեղեցով, կառուցված 1740-ին, և ժողովրդական պարով, որը կոչվում է «Էչերի լակոդալմես» կամ «Էչերյան գեղջուկների հասանիք»։ Էկեղեցին, պարը և առասպելական կաղնին պատկերվել են Էչերի գերբի վրա։
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էչեր» հոդվածին։ |
|