Էուջենիո Մոնտի
Էուջենիո Մոնտի | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | բոբսլեիստ |
Երկիր՝ | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | հունվարի 23, 1928[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Դոբիակո, Բոլցանո, Venezia Tridentina, Իտալիայի թագավորություն |
Մահվան ամսաթիվ՝ | դեկտեմբերի 1, 2003[4] (75 տարեկան) |
Մահվան վայր՝ | Բելունո, Վենետո, Իտալիա |
Էուջենիո Մոնտի (իտալ.՝ Eugenio Monti, հունվարի 23, 1928[1][2][3][…], Դոբիակո, Բոլցանո, Venezia Tridentina, Իտալիայի թագավորություն - դեկտեմբերի 1, 2003[4], Բելունո, Վենետո, Իտալիա), իտալացի բոբսլեյիստ, կրկնակի օլիմպիական չեմպիոն և աշխարհի իննակի չեմպիոն (յոթ անգամ՝ զույգերով, երկու անգամ՝ քառյակներով)[5]։ Սպորտային վարպետության սկզբունքների համար 1964 թվականին պարգևատրվել է Պիեռ դը Կուբերտենի անվան շքանշանով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնված լինելով Դոբիակոյում՝ «Թռչող կարմրագլուխը» դարձել է իտալացի լավագույն երիտասարդ լեռնադահուկորդը, որը ազգային չեմպիոնական տիտղոսներ է նվաճել սլալոմում և մեծ սլալոմում։ Սակայն 1951 թվականին կտրել է երկու ոտքերի ծնկների հոդակապերը և դադարեցրել դահուկային սպորտի կարիերան։ Դրանից հետո Մոնտին անցել է բոբսեյի։
1954 թվականին նա նվաճել է իր Իտալիայի առաջին առաջնությունը, իսկ 1957 թվականին՝ աշխարհի առաջնությունը։ 1956 թ Կորտինա դ՚ Ամպեցոյի օլիմպիական խաղերում նա նվաճել է երկու արծաթե մեդալ՝ զույգերով և քառյակներով։ 1960 թվականին նա չի կարողացել մասնակցել Օլիմպիական խաղերի, քանի որ տնտեսական պատճառներով դրանում բոբսլիգ չի անցկացվել։
1964-ին Ինսբրուքում արարք է արել, որը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել։ Նրա զույգը առաջատար էր, և երբ նրա մրցակիցների՝ բրիտանացիներ Էնթոնի Նեշի և Ռոբին Դիքսոնի բոբը կոտրվել է, Մոնտին, նրանց արժանիքները որպես արժանի մրցակից ընդունելով, իր բոբից տվել է անհրաժեշտ մասը մրցակիցներին, ինչի արդյունքում նրանք շահել են։ Նա նմանատիպ արարք է արել քառյակի մրցույթի ժամանակ, երբ նա անձամբ վերանորոգել է կանադացիների մարզագործիքը, որոնք արդյունքում ստացել են ոսկին։ Այնտեղ՝ Ինսբրուքում, Մոնտին եղել է Իտալիայի հավաքականի դրոշակակիրը։ Ի պատիվ դրան՝ շրջադարձներից մեկը անվանվել է նրա անունով։
1968 թվականին Գրենոբլում վերջապես Մոնտիի զույգը և քառյակը նվաճել են ոսկի։ Սակայն Իտալիան զույգի մեջ ցույց է տվել նույն ժամանակը, ինչ Գերմանիան, և առաջնությունը տվել են Մոնտիին դե Պաոլիսի հետ միասին միայն այն պատճառով, որ նույն ուղու վրա նրանք ռեկորդ են սահմանել։ Մոնտին ուզում էր դիմել դատավորներին, որ ԳԴՀ-ին նույնպես ոսկի շնորհվի, քանի որ «մեր բախտը բերել է միայն առաջին մրցավազքում», և արդարություն պետք է լինի։ Հազիվ չորս գործընկերներ համոզել են նրան, որ մեդալը պահի իրեն։
Գրենոբլում անցկացվող օլիմպիական խաղերից հետո նա հեռացել է սպորտից և զբաղվել է Կորտինա Դ'Ամպեցոում գտնվող բոբսլեի իր ուղով՝ հոգ է տարել դրա մասին, կազմակերպել մրցումներ։
Նրա որդին դարձել է թմրամոլ և շուտով մահացել։ Իր կյանքի վերջում Մոնտին հիվանդացել է Պարկինսոնի հիվանդությամբ։ Այն պատճառով, որ այլևս չէր կարող սպորտով զբաղվել և ընդհանրապես վարել ակտիվ կյանք, 2003 թվականին 75 տարեկան հասակում ինքնասպան է եղել հրազենով։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2009 թվականի հուլիս — Միջազգային «Մեցենատ» մրցանակ
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Olympedia — 2006.
- ↑ 2,0 2,1 https://www.coni.it/it/italia-team/atleti/scheda-atleta/scheda_atleta/864
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
- ↑ Bobsport - Weltmeisterschaften der Herren (Viererbob) Archived 2018-04-06 at the Wayback Machine. (գերմ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Профайл спортсмена на сайте databaseOlympics.com (անգլ.)
- «Конец легенды». Из блокнота Долгополова. «Российская газета» № 155 (4979) от 20 августа 2009.
|