Պիեռ դը Կուբերտենի անվան շքանշան
Պիեռ դը Կուբերտենի շքնանշան (անգլ.՝ Pierre de Coubertin medal, ֆրանսերեն՝ La médaille Pierre de Coubertin), նաև հայտնի է որպես Սպորտի ճշմարիտ ոգու շքանշան (անգլ.՝ True Spirit of Sportsmanship medal), հիմնական մրցանակ Միջազգային օլիմպիական կոմիտե, որը օլիմպիական մարզաձևերում շնորհվում է ակնառու դրսևորման ոգով տոգորված մարզիկներին։ 1964 թվականին մեդալը հիմնադրվել և անվանվել է ի պատիվ պարոն Պիեռ դը Կուբերտենի, ժամանակակից օլիմպիական շարժման հիմնադիրն է։ Ինչպես հայտարարել է ՄՕԿ-ի պաշտոնական կայքը, «սա մեկն է այն առավել պատվավոր մրցանակներից, որը մեծ պատիվ է Օլիմպիական խաղերի մասնակից համար»[1]։
Երբեմն էլ այդ շքանշանը համարվում է բարձրագույն Օլիմպիական պարգև, նույնիսկ ավելի կարևոր, քան Օլիմպիական ոսկե մեդալը։
Պիեռ դը Կուբերտենի արդար խաղի միջազգային մրցանակը չպետք է շփոթել Պիեռ դը Կուբերտենի մեդալով (անգլ.՝ Pierre de Coubertin International Trophy for Fair Play), որը ամեն տարի շնորհվում է Fair Play միջազգային կոմիտեի կողմից, ինչպես նաև հատուկ «Օլիմպիական իդեալները» ՄՕԿ-ի մեդալով, ստեղծվել է ՄՕԿ-ի 100-րդ տարելիցին, և պարգևատրվել է խորհրդային սուսերամարտիկ Ելենա Բելովան
Պիեռ դը Կուբերտենի մեդալ կրողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Մարզիկներ | Երկիր | Օլիմպիադա/մրցումներ | Անցկացման վայրը | Պարգևատրման ամսաթիվը |
| Լուց Լոնգ | Ամառային Օլիմպիական խաղեր 1936 | Բեռլին, Գերմանիա | Պարգևատրվել է հետմահու | |
| Էմիլ Զատոպեկ | Ամառային օլիմպիական խաղեր 1952 | Հելսինկի, Ֆինլանդիա | 6 դեկտեմբերի 2000 (հետմահու) | |
| Էուջենիո Մոնտի | Ձմեռային Օլիմպիական խաղեր 1964 | Ինսբրուք, Ավստրիա[ | 1964 | |
| Ֆրանց Յոնաց | - | - | 1969 հուլիս | |
| Կարլ Հայնց Կլեե | Ձմեռային Օլիմպիական խաղեր 1964 | Ինսբրուք, Ավստրիա | 1977 փետրվար | |
| Լոուրենս Լեմե | Ամառային Օլիմպիական խաղեր 1988 | Սեուլ, Հարավային Կորեա | 1988 սեպտեմբեր | |
| Ռայմոն Գաֆներ | - | - | 1999 | |
| Սպենսեր Էկկլս | Ձմեռային Օլիմպիական խաղեր 2002 | Սոլթ Լեյք Սիթի, ԱՄՆ | 2002 փետրվար | |
| Տանա Ումագա | Ռեգբիի ցուցադրական մրցախաղ 2003 | Կարդիֆֆ,Միացյալ Թագավորություն | 2003 հունիս | |
| Վանդերլեյ դե Լիման | Ամառային Օլիմպիական խաղեր 2004 | Աթենք, Հունաստան | 29 օգոստոսի 2004 |