Էշլի Ջոնս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էշլի Ջոնս
Ashley Jones LF.JPG
Ծնվել էսեպտեմբերի 3, 1976(1976-09-03)[1] (43 տարեկան)
ԾննդավայրՄեմֆիս, Թենեսի, ԱՄՆ
ԿրթությունՊեպերդայնի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
ashleyajones.com

Էշլի Ջոնս (անգլ.՝ Ashley Jones, սեպտեմբերի 3, 1976(1976-09-03)[1], Մեմֆիս, Թենեսի, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի։

Կյանքն ու կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Էշլի Ջոնսը ծնվել է Մեմփիս քաղաքում, հեռուստատեսությունում իր առաջնաելույթն է ունեցել 1993 թվականին՝ «Դոկտոր Քուին, կին բժիշկ» սերիալի էպիզոդում։ Ավելի ուշ, մինչև 1997 թվականին «Երիտասարդ և հանդուգն» հեռուստասերիալին միանալը, որտեղ նկարահանվել է հետագա մի քանի տարիների ընթացքում, հայտնվել է մի քանի հեռուստաֆիլմերում[2]։ 1999-2000 թվականներին սերիալում խաղացած դերի համար առաջադրվել է «Էմմիի» ցերեկային մրցանակի[3]։

Ջոնսը առավել հայտնի է «Հանդուգներ և գեղեցիկներ» (որտեղ նա նկարվել է 2004-ից 2012 թվականներին) ցերեկային հեռուստասերիալում խաղացած Բրիջեթ Ֆորեսթերի դերով։ Մինչև 2010 թվականը նա կանոնավոր շոուում էր, բայց 2010-ի հոկտեմբերին իջեցվել է մինչև պարբերական հայտնվելը[4]։ 2011, 2012 և 2013 թվականներին կարճ ժամանակով վերադարձել է սերիալ[5]։

Ջոնսը 2009 թվականին ունեցել է երկրորդական դեր փրեյմ թայմ «Իրական արյուն» սերիալում[6]։ Նաև հեռուստատեսությունում հյուր էր «90210։ Նոր սերունդ», «Մահվան չափ գեղեցիկ», «Ոսկորներ», «Մտածել ինչպես հանցագործ», «Մասնավոր պրակտիկա», «Դոկտոր Հաուս», «Մենտալիստը», «Ջորդանի հետաքննությունը» և «Ուժեղ դեղամիջոց» սերիալներում։ Բացի դրանից, Ջոնսը պարբերաբար նկարահանվում է Lifetime կանանց կաբելային ալիքների «Գաղտնիքներ նրա անցյալից» և «Քրոջ վրեժը» հեռուստաֆիլմերում[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2002-ից 2009 թվականներին Ջոնսը ամուսնացած է եղել դերասան Նոա Նելսոնի հետ։

2015 թվականից Ջոնսը ամուսնացած է ՏՏ ենթակառուցվածքի մենեջեր Ջոել Հենրիքսի (որի հետ հանդիպում էր իրենց ամուսնությունից մեկ տարի առաջ) հետ։ Ամուսիններն ունեն տղա՝ Հայդեն Ջոել Հենրիքս (ծնված 24.05.2016 )[8]։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին նրանք ամուսնալուծվել են։ Դատական փաստաթղթերի համաձայն՝ Ջոնսը և նրա 3-ամյա որդին Հայդնը օգոստոսի 17-ին լքել են տունը՝ վախենալով իրենց անվտանգության համար։ Փաստաթղթերում Ջոնսը հաստատում է, որ Հենրիքսը ծաղրել է իրեն երկար տարիների ընթացքում, դեռևս այն ժամանակից, երբ նրանք ամուսնացած էին։ 2017-ին Հենրիքսի կողմից բռնության դեպքերից մեկի ժամանակ նա ձեռքի պարույրային կոտրվածք է ստացել, և ստիպված է եղել վիրահատություն կատարել[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1993 Դոկտոր Քուին, կին բժիշկ Dr. Quinn, Medicine Woman Ինգրիդ
1993 Հաջորդ անգամ The Fire Next Time Լինի Մորգան
1995 Նա պայքարում էր միայնակ She Fought Alone Սյուզան
1996 Մեր որդին խնամախոս է Our Son, the Matchmaker երիտասարդ Վայնոնա
1997—2000 Երիտասարդ և հանդուգն The Young and the Restless Մեգան Դեյսոն
1999 Խաղաղ նավահանգիստ Safe Harbor ուսանողուհի/ Լիզա
2000 Թագավորական գվարդիա The King’s Guard արքայադուստր Գվենդոլին
2000 Ուժեղ դեղամիջոց Strong Medicine Շելի Լեյն
2001 Սատանայի զոհը Devil’s Prey Սյուզան
2001 V.I.P. V.I.P. Աննա Պետրով
2002 Մարդկանց համար For the People Թրիսա
2003 Հին դպրոց Old School մատակարար
2004 Առանց հետքի Without a Trace Թրիսթա Բաուդեն
2004 Ջորդանի հետաքննությունը Crossing Jordan Բեթ Ֆլաերթի
2004—2018 Գեղեցիկ և հանդուգն The Bold and the Beautiful դոկտոր Բրիջեթ Ֆորեսթեր
2005 Ծայրահեղ ամսաթվեր Extreme Dating Ամանդա
2007 C.S.I.. Հանցագործության վայրը Նյու Յորք CSI: NY Քենեդի Գեյբլ
2008 Ճակատագրական կապ A Teacher’s Crime Քերի Րեյան
2008 Մահ 17-ում Dead at 17 Բեկա
2009 Վստահիր ինձ Trust Me Ամանդա Պեթերսոն
2009 Իրական արյուն True Blood Դաֆնի Լենդրի
2009 Մենտալիստը The Mentalist Սանդրին Գերբեր
2009 C.S.I.. Հանցագործության վայրը CSI: Crime Scene Investigation Շիա Լամետ
2010 Ջոն Քերվինի շոուն The John Kerwin Show դեր ինքն իրենով
2011 Դոկտոր Հաուսը House, M.D. Դայան
2011 Գաղտնիքներ նրա անցյալից Secrets from Her Past Քեյտ Քոլինս/Սթեֆանի Ուիս
2012 Մասնավոր պրակտիկա Private Practice Դեյնի
2012 Ոսկորներ Bones Դոկտոր Քեթի/ Շեդի Ռեդֆերն
2012 Կուպիդոն-շուն Пёс-купидон Լանա
2012 Մահվան չափ գեղեցիկ Drop Dead Diva Շեյլա Ռիզ
2013 90210։ Նոր սերունդ 90210 Ամանդա Բարնարդ
2013 Քրոջ վրեժը A Sister’s Revenge Քեթրին Միլեր
2014 Մտածել ինչպես հանցագործ Criminal Minds Քեյթ Հոֆեր
2015 Վարորդ վարձույթով The Wedding Ringer Բաբս Ֆրեմոնտ
2015 C.S.I․ կիբերտարածություն CSI: Cyber Արիանա Պիթերսոն
2016 Ծովային ոստիկանություն․ Լոս-Անջելես NCIS: Los Angeles Ջոլին Թաունսենդ
2016—2017 Գլխավոր հոսպիտալ General Hospital Փարքեր Ֆորսայդ
2017 Դուք սպանել եք իմ մորը You Killed My Mother Մարիամ Փրեսթոն
2017—2018 Խոշոր հանցագործություն Major Crimes Թեմի Բեչտել

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. «Ashley Jones Biography»։ Buddy TV։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-22-ին։ Վերցված է 2013-05-05 
  3. «Awards for Ashley Jones»։ Internet Movie Database։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-22-ին։ Վերցված է 2013-05-05 
  4. «Ashley Jones dropped to recurring status»։ Soap Central։ 2010-10-29։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-22-ին։ Վերցված է 2013-05-05 
  5. Jay Bobbin (2013-04-09)։ «'The Bold and the Beautiful': Ashley Jones ready to come back for 'fun stuff'»։ Zap2It։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-22-ին։ Վերցված է 2013-05-05 
  6. Mayer Nissim (2010-04-01)։ «Ashley Jones: 'I'm fine with butt shots'»։ Digital Spy։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-22-ին։ Վերցված է 2013-05-05 
  7. Jay Bobbin (2013-04-27)։ «'A Sister's Revenge': Brooke Burns and Ashley Jones embrace the Lifetime movie form»։ Zap2It։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-22-ին։ Վերցված է 2013-05-05 
  8. [1]
  9. Bold and the Beautiful’s Ashley Jones Says Husband Beat Her, Files for Divorce and Restraining Order