Էշլի Պարկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էշլի Պարկեր
անգլ.՝ Ashley Parker
Դիմանկար
Ծնվել է1982
ԾննդավայրԲետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓենսիլվանիայի համալսարան[1] և Walt Whitman High School?
Մասնագիտությունլրագրող, White House correspondent և քաղաքական թղթակից
ԱշխատավայրՎաշինգտոն Փոստ[2][3]
ԱմուսինMichael C. Bender?[4]
Պարգևներ և
մրցանակներ
 Ashley Parker Վիքիպահեստում

Էշլի Ռեբեկա Պարկեր (անգլ.՝ Ashley Rebecca Parker, 1982, Բետեսդա, Մոնտգոմերի շրջան, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի լրագրող, «Վաշինգտոն Փոստ» թերթի ավագ ազգային քաղաքական թղթակից։ Գրել է «The New York Times» թերթի, «The Washingtonian» ամսագրի և այլոց համար[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկերը ծնվել և մեծացել է Բեթեսդայում (ԱՄՆ՝ Մերիլենդ նահանգ)՝ Բրյուս և Բեթի Պարկերների ընտանիքում։ Նրա հայրը եղել է Վաշինգտոնում գտնվող ասոցացիայի տնօրեն և բնապահպանական արդյունաբերության ասոցիացիայի գլխավոր գործադիր տնօրեն[6][7]։

2018 թվականի հունիսի 16-ին Էշլին ամուսնացել է Մայքլ Բանդերայի հետ, որն այդ ժամանակ Սպիտակ տան «The Wall Street Journal»-ի լրագրող էր[6]։

2018 թվականին ծնվել է նրանց դուստրը՝ Մազարինը[8]։ Պարկերն ունի նաև խորթ աղջիկ[9]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Պարկերն ավարտել է Բեթեսդայի Ուոլթ Ուիթմենի ավագ դպրոցը[10]։ Սովորել է նաև Իսպանիայի Սևիլիայի համալսարանում։ Տիրապետում է իսպաներենին։

2005 թվականին գերազանցությամբ ավարտել է Ֆիլադելֆիայում գտնվող Փենսիլվանիայի համալսարանը, որտեղ սովորել է անգլերեն և հաղորդակցություն[11][12]։ 2005 թվականին ստացել է «Nora Magid Mentorship Prize» (Նորա Մագիդի մենթորության մրցանակ)։ Նա պրակտիկա է անցել «The New York Sun» և «Gaithersburg Gazette» թերթերում, որոնք պատկանում էին «Վաշինգտոն Փոստ»-ին։ Որպես խմբագիր և գրող է աշխատել Փենսիլվանիայի համալսարանի «The Daily Pennsylvanian» թերթում[13]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես հետազոտող է աշխատել ամերիկացի սյունակագիր Մորին Դաուդի մոտ[14]։

2017 թվականին Պարկերը 11 տարի «The New York Times»-ում աշխատելուց հետո միացել է «The Washington Post» թերթին։ Պարկերը «The Washington Post» թիմի մի մասն էր, որը 2018-ին արժանացել է Պուլիտցերյան մրցանակի ազգային ռեպորտաժի համար[15]։

2019 թվականի նոյեմբերի 20-ին Պարկերը Ռեյչել Մեդոուի, Անդրեա Միտչելի և Քրիստեն Վելկերի հետ միասին հանդես է եկել որպես դեմոկրատական կուսակցության նախագահական բանավեճերի մոդերատորներից մեկը[9]։

2021 թվականին դարձել է Սպիտակ տան «The Washington Post» բյուրոյի ղեկավարը[16]։

2022 թվականին եղել է «The Washington Post»-ի թիմի մի մասը, որը Պուլիտցերյան մրցանակի է արժանացել հասարակությանը ծառայելու համար[15][17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.asc.upenn.edu/news-events/news/comm-major-alum-qa-ashley-parker-cx
  2. https://www.poynter.org/news/washington-post-hires-ashley-parker-new-york-times
  3. 3,0 3,1 3,2 https://www.washingtonpost.com/people/ashley-parker/
  4. Ashley Parker, Michael Bender / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2018. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  5. «Ashley Parker». HuffPost (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  6. 6,0 6,1 «Ashley Parker, Michael Bender». The New York Times (անգլերեն). 2018 թ․ հունիսի 17. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. «CPCW News». writing.upenn.edu (անգլերեն). Пенсильванский университет. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 25-ին.
  8. Sherman, Jake; Anna Palmer; Daniel Lippman (2018 թ․ նոյեմբերի 11). «POLITICO Playbook: Dems lay out investigation priorities». Politico (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. 9,0 9,1 Kahn, Mattie (2019 թ․ նոյեմբերի 20). «Four Seasoned Journalists Will Moderate Tonight's Presidential Debate—They Happen to Be Women». Glamour (անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 25-ին.
  10. Tallman, Douglas (2019 թ․ նոյեմբերի 21). «Democratic Debate Moderator is a Whitman Grad». mymcmedia.org (անգլերեն).
  11. «Mighty Writers interview with Ashley Parker: Know Your (Grown Up) Mighty Writers: Ashley Parker, accessed 12/6/2014». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 7-ին.
  12. Wolk, Andy. «Alumni Visitors Series». upenn. Վերցված է 2017 թ․ ապրիլի 11-ին.
  13. «CPCW: Nora Magid Mentorship Prize». writing.upenn.edu. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  14. Mullin, Benjamin (2016 թ․ նոյեմբերի 21). «The Washington Post hires Ashley Parker from The New York Times». Институт Пойнтера (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  15. 15,0 15,1 «Ashley Parker - The Washington Post». The Washington Post (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  16. WashPostPR (2021 թ․ հունվարի 19). «The Washington Post announces 2021 White House team». The Washington Post (անգլերեն). Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
  17. Edmonds, Rick (2022 թ․ մայիսի 9). «An all-out reporting effort wins The Washington Post the Public Service Pulitzer for its January 6 coverage». Институт Пойнтера. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշլի Պարկեր» հոդվածին։