Էնցո Զիդան
Էնցո Զիդան ֆր.՝ Enzo Zidane | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մարտի 24, 1995[1][2][3][…] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Բորդո | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Էնցո Ալան Զիդան Ֆերնանդես (մարտի 24, 1995[1][2][3][…], Բորդո), ավելի ճանաչված է որպես Էնցո Ֆերնանդես․ ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Ավեշ» ակումբի կիսապաշտպան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
10 տարեկանում ընգդրկվել է Մադրիդի «Ռեալի» կազմում և անցել է նրա բոլոր ակումբային փուլերը։ 2013 թվականին տեղափոխվել է «Կաստիլիա»[4]։ 2014/15 մրցաշրջանում 8 խաղում աչքի չի ընկել արդյունավետությամբ[5]։ 2015/16 մրցաշրջանում նա անց է կացրել 38 խաղ և խփել է 2 գոլ, բայց հոր գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո սկսել է մարզվել գլխավոր թիմի հետ։ 2016/17 մրցաշրջանում նա 32 խաղ է անցկացրել և խփել 5 գոլ։
2016 թվականի օգոստոսի 16-ին Էնցոն կարողացել է գլխավոր թիմում դեբյուտ անցկացնել, դուրս գալով դաշտ «Սանտյագո Բեռնաբեուի գավաթի» խաղում, խաղացել է իր առաջին խաղը հիմնական կազմում։ Դեկտեմբերի 30-ին «Արքայական գավաթի» խաղում դուրս է եկել դաշտ և իր առաջին գոլը խփել «Ռեալ Մադրիդի» կազմում։ Չեմպիոնների լիգայի եզրափակչում եղել է հայտացուցակում, բայց դաշտ դուրս չի եկել։2017 թվականի հունիսին նա տեղափոխվել է «Ալավես»։ 2017 թվականի օգոստոսի 26-ին, նշել է իր դեբյուտը Իսպանիայի Պրիմերայում, փոխարինման դուրս գալով 77-րդ րոպեին «Բարսելոնայի» դեմ խաղում, Մուբարաք Վաքասոյի փոխարեն[6]։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Էնցոն Վերոնիկա Ֆերնանդեսի և Զինեդին Զիդանի 4 որդիներից ավագն է։ Նա ունի երկքաղաքացիություն (Ֆրանսիա և Իսպանիա), քանի որ մայրը իսպանական ծագում ունի, իսկ նրա հայրը ֆրանսիական։ Սկզբում ընտրեց մոր ազգանունը, Էնցոն ունի երեք եղբայր `Լուկա, Թեո եւ Էլիազ, որոնք նույնպես խաղում են «Արքայական ակումբի» ակադեմիայում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ Enzo Zidane (transfermarkt)
- ↑ Zidane (bdfutbol.com)
- ↑ DEPORTIVO ALAVÉS VS. BARCELONA 0 — 2
|