Լուկա Զիդան
![]() | |||||||||
Անձնական տվյալներ | |||||||||
Ամբողջական անուն | Լուկա Զինեդին Զիդան Ֆերնանդես | ||||||||
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||||||||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 13, 1998[1][2][3] (25 տարեկան) | ||||||||
Ծննդավայր | Մարսել | ||||||||
Հասակ | 183 սանտիմետր | ||||||||
Դիրք | դարպասապահ | ||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||
Ներկա ակումբ |
![]() | ||||||||
Համար | 31 | ||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||
| |||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
| |||||||||
| |||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Լուկա Զինեդին Զիդան Ֆերնանդես (ֆր.՝ Luca Zinedine Zidane Fernández, մայիսի 13, 1998[1][2][3], Մարսել), ֆրանսիացի ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի դարպասապահ։ Եվրոպայի ֆուտբոլի 17 տարեկանների առաջնության չեմպիոն։ Լուկան հանրահայտ ֆուտբոլիստ, «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Զինեդին Զիդանի տղան է։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուկան «Ռեալ Մադրիդ» ակումբի սան է։ Ֆուտբոլիստն այնտեղ խաղում է 2004 թվականից[4]։ 2008 թվականին երիտասարդ դարպասապահը կարողացավ հաղթել պատանիների չեմպիոնների լիգան[5]։ Նա մարզվում է առաջին թիմ մտնելու նպատակով, բայց դեռևս չի կարողացել դեբյուտել այնտեղ[6]։
2016 թվականի ամռանը թիմի հետ միասին մասնակցել է ԱՄՆ-ում և Կանադայում կայացած առաջնություններում[7]։ Նույն թվականին Լուկան կարողացել է դեբյուտել ակումբի երկրորդ կազմում՝ «Ռեալ Մադրիդ Կաստիլիայում»։ Դեբյուտային խաղը կայացել է Իսպանիայի ֆուտբոլի առաջնության առաջին տուրում՝ «Ռեալ Սոսիեդադ»ի դեմ խաղում (3:2)[8]։
2016/17 մրցաշրջանում, բացի «Կաստիլիայից», Լուկան հանդես է եկել նաև «Ռեալ Մադրիդ» ակումբի երիտասարդական հավաքականում՝ մասնակցելով ՈՒԵՖԱ-ի առաջնությանը (մինչև 19 տարեկան)։
Կարիերան ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
1998 թվականին ծնված Լուկայի դեբյուտը Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում կայացել է 2014 թվականին իտալացիների դեմ ընկերական խաղում[9]։ 16 տարեկան հասակում նա անցկացրել է երեք խաղ։
2014 թվականի հոկտեմբերի 27-ին կայացել է Լուկայի դեբյուտը Ֆրանսիայի երիտասարդական հավաքականում, կիպրոսցի հասակակիցների դեմ խաղում[10]։ 2015 թվականին երիտասարդ դարպասապահը մասնակցել է Եվրոպայի պատանեկան առաջնությանը[11]։ Նա որպես հիմնական կազմի դարպասապահ մասնակցել է 5 խաղերի[12]։ Լուկան դարձավ առաջնության կիսաեզրափակչի իսկական հերոս՝ 11 մետրանոց հարվածաշարում կարողանալով ետ մղել երեք 11 մետրանոց[13]։ Առաջնության արդյունքում Ֆրանսիայի հավաքականը կարողացավ դառնալ մինչև 17 տարեկանների առաջնության հաղթող[14]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային
Եվրոպայի ֆուտբոլի 17 տարեկանների առաջնության չեմպիոն (1)։ Եվրոպայի ֆուտբոլի առաջնության հաղթող։
Խաղային ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանական թերթերը նշում են, որ Լուկան ունի ճկունություն և ֆիզիկական բարձր տվյալներ[12]: Բացի դրանից, Լուկան կարողանում է հիանալի հանդես գալ մեկ-մեկ գրոհներում, իր տարիքի համեմատ կարողանում է ճշգրիտ փոխանցումների հեղինակ դառնալ։ Այդ հմտությունները դարձնում են նրան «Ռեալի» ամենալավ դարպասապահը։
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Լուկան հանրահայտ ֆուտբոլիստ Զինեդին Զիդանի երկրորդ երեխան է։ Նրա մեծ եղբայրը՝ Էցոն և կրտսեր եղբայրները՝ Թեոն և Էլյազը նույնպես ֆուտբոլիստներ են։ Նրանք հանդես են գալիս «Ռեալ Մադրիդ» ակումբի տարբեր մակարդակներում[15]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Roglo — 1997. — ed. size: 8549233
- ↑ 3,0 3,1 Argentine Soccer Database (իսպ.)
- ↑ Профиль на официальном сайте мадридского клуба Реал Мадрид(Իսպաներեն)
- ↑ «Лука Зидан — вратарь-плеймейкер». Как «косячит» в сборной сын Зидана Советский спорт(ռուս.)
- ↑ Лука Зидан тренировался с первой командой Merenques.ru(ռուս.)
- ↑ «11 кантерано, которые отправились на предсезонку с Реалом | Real-Madrid.ru | Все о Реал Мадрид»։ Real-Madrid.ru | Все о Реал Мадрид (ru-RU)։ 2016-07-17։ Վերցված է 2016-11-29
- ↑ «Ошибка Луки Зидана в первом матче за Кастилью | Real-Madrid.ru | Все о Реал Мадрид»։ Real-Madrid.ru | Все о Реал Мадрид (ru-RU)։ 2016-08-22։ Վերցված է 2016-11-29
- ↑ Match report Transfermarkt(անգլերեն)
- ↑ Match report Transfermarkt(անգլերեն)
- ↑ Dernière Sélection Archived 2019-05-01 at the Wayback Machine. Федерация футбола Франции(Ֆրանսերեն)
- ↑ Сын Зидана отразил три пенальти в послематчевой серии полуфинального матча юношеского Евро-2015 Soccer.ru(ռուս.)
- ↑ Сын Зидана отбивает три пенальти и не забивает сам Sports.ru(ռուս.)
- ↑ Match report UEFA(անգլերեն)
- ↑ Зидан: "У Луки, моего сына, блестящее будущее Merenques.ru(ռուս.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլը «Ռեալի» պաշտոնական կայքում (Իսպաներեն)
- Պրոֆիլը FootballZZ կայքում (անգլերեն)
- Պրոֆիլը Sports.ru կայքում (ռուս.)
- Պրոֆիլը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Archived 2018-07-04 at the Wayback Machine. (ֆր.)
|
- Մայիսի 13 ծնունդներ
- 1998 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մարսել քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդ Կաստիլիայի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլի դարպասապահներ
- Ռասինգ Սանտանդերի ֆուտբոլիստներ
- Իսպանացի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ