Էնրիկ Սաբորիտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնրիկ Սաբորիտ
կատ.՝ Enric Saborit Teixidor
Անձնական տվյալներ
Ազգությունը իսպանացի
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 27, 1992(1992-04-27)[1] (31 տարեկան)
Ծննդավայր Բարսելոնա, Կատալոնիա, Իսպանիա
Հասակ 186 սմ
Քաշ 72 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ատլետիկ Բիլբաո
Համար 25
Պատանեկան կարիերա
Իսպանիա Էսպանյոլ
2008-2010 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2010 Իսպանիա Բասկոնիա 4 (0)
2010-2016 Իսպանիա Ատլետիկ Բիլբաո 115 (6)
2013—այժմ Իսպանիա Ատլետիկ Բիլբաո 25 (0)
2014-2015  Իսպանիա Մոլյորկա 17 (0)
Ազգային հավաքական
2008-2009 Իսպանիա Իսպանիա (մինչև 17) 6 (0)
2010 Իսպանիա Իսպանիա (մինչև 18) 2 (1)
2010-2011 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էնրիկ Սաբորիտ Տեյշիդոր (իսպ.՝ Enric Saborit Teixidor, ապրիլի 27, 1992(1992-04-27)[1], Բարսելոնա, Կատալոնիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, «Ատլետիկ Բիլբաո» ակումբի պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կատալոնիայի Բարսելոնա քաղաքում, մանկությունն անցկացրել է Մատարոյում[2][3]։ 16 տարեկան հասակում Սաբորիտը հեռացել է «Էսպանյոլ» ակումբի երիտասարդական թիմի կազմից և տեղափոխվել Վիտորիա Գաստեյ, որտեղ ապրում էր նրա մայրը[2][4]։ Որոշ ժամանակ անց Էնրիկեն դարձել է «Ատլետիկ Բիլբաո» ակումբի երիտասարդական թիմի խաղացող[5]։ Սա երկրպագուների շրջանում տարաձայնություններ է առաջացրել, թե համապատասխանում է արդյոք նրա հետ կնքված պայմանագիրը ակումբի քաղաքականության չափանիշներին[3][4]։ Այն բանից հետո, երբ ֆուտբոլիստը փորձ էր հավաքել և ավարտել կրթությունը երիտասարդական թիմում, նրան տեղափոխել են «Ատլետիկո Բիլբաոյի» երկրորդ կազմ, որը հանդես էր գալիս Սեգունդա Բ-ում։ 2012/13 մրցաշրջանում անցկացրել է 36 խաղ, ներառյալ փլեյ-օֆֆը Սեգունդայում հանդես գալու իրավունքի համար։

2013 թվականի օգոստոսի 25-ին Էնրիկ Սաբորիտն իր նորամուտն է կատարել Լա Լիգայի շրջանակներում թիմի հիմնական կազմում՝ խաղադաշտում անցկացնելով 90 րոպե. «Ատլետիկոյի» և «Օսասունայի» հանդիպումը «Անոետա» մարզադաշտում ավարտվել է տանտերերի հաղթանակով (2:0)[6]։ 2014 թվականի հուլիսի 9-ին խաղային պրակտիկայի բացակայության պատճառով նա վարձակալական հիմունքներով տեղափոխվել է «Մալյորկա» ակումբի կազմ, որը հանդես էր գալիս Սեգունդայում[7]։ Վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո նա վերադարձել է «Ատլետիկի Բիլբաո» ակումբի կազմ, որը պայքարում էր 2015/16 մրցաշրջանում Սեգունդայում մնալու համար։ Սակայն թիմը չի կարողացել պահպանել իր տեղը և անցել է Սեգունդա Բ։

Առաջին անգամ Էնրիկեն խաղացել է Եվրագավաթներում 2015/2016 մրցաշրջանի շրջանակներում ընդդեմ «Ալկմար Զանստրեկի», որի ընթացքում նա կատարել է գոլային փոխանցում Կիկե Սոլային[8]։ Պաշտպանի ջանքերը աննկատ չեն անցել։ 2016/2017 մրցաշրջանից առաջ նա մարզվել է բասկերի թիմի հիմնական կազմի հետ և դիտարկվել է որպես Միկել Բալենսիագային փոխարինող[9]։ Ակումբի կազմում առաջին գոլը Սաբորիտը խփել է 2016 թվականի դեկտեմբերի 8-ին՝ 2016/2017 մրցաշրջանի խմբային փուլի ընթացքում։ Այդ գնդակի շնորհիվ խաղն ավարտվել է ոչ-ոքի[10]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ատլետիկ Բիլբաո»

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի փետրվարի 11-ի տվյալներով-ի դրությամբ
Ելույթներ Լիգա Գավաթ Եվրագավաթ[13] Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Իսպանիա Բասկոնիա Տերսերա 2010/2011 4 0 4 0
Ընդհանուր 4 0 4 0
Իսպանիա Ատլետիկ Բիլբաո Սեգունդա Բ 2010/11 26 3 26 3
2011/12 27 2 27 2
2012/13 36 1 36 1
Սեգունդա 2015/16 26 0 26 0
Ընդհանուր 115 6 115 6
Իսպանիա Ատլետիկ Բիլբաո Պրիմերա 2013/14 5 0 5 0
2015/16 1 0 1 0
2016/17 9 0 3 1 2 1 14 2
2017/18 11 0 2 0 1 0 14 0
Ընդհանուր 25 0 5 1 4 1 34 2
 Իսպանիա Մալյորկա Սեգունդա 2014/15 16 0 1 0 17 0
Ընդհանուր 16 0 1 0 17 0
Ամբողջ կարիերա 161 6 6 1 4 1 171 8

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «De Mataró a Bilbao» [From Mataró to Bilbao]։ El Correo (Spanish)։ 26 февраля 2008։ Վերցված է հուլիսի 12, 2017 
  3. 3,0 3,1 «Saborit, un catalán en el Athletic» [Saborit, a Catalan at Athletic]։ La Vanguardia (Spanish)։ 5 января 2017։ Վերցված է հուլիսի 12, 2017 
  4. 4,0 4,1 «Saborit abre el debate de la filosofía del club» [Saborit opens debate on club philosophy]։ Marca (Spanish)։ 27 февраля 2008։ Վերցված է հուլիսի 12, 2017 
  5. «El Athletic tras Enric Saborit, cadete del RCD Espanyol» [Athletic tracking Enric Saborit, RCD Espanyol cadet] (Spanish)։ 22 февраля 2008։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-29-ին։ Վերցված է 18 сентбяря 2013 
  6. «Bilbao triumph in Basque derby»։ 25 августа 2013։ Վերցված է սեպտեմբերի 18, 2013 
  7. «El defensa del Athletic Enric Saborit jugará cedido en el Mallorca» [Athletic defender Enric Saborit will play on loan in Mallorca]։ Mundo Deportivo (Spanish)։ հուլիսի 9, 2014։ Վերցված է հուլիսի 14, 2014 
  8. «El Athletic tira la victoria por una jugada del tebeo» [Athletic throw win away with comics-like play]։ Diario AS (իսպաներեն)։ 10 декабря 2015։ Վերցված է փետրվարի 26, 2017 
  9. «Saborit y Elustondo entran en la convocatoria por Beñat y Balenziaga» [Saborit and Elustondo make squad for Beñat and Balenziaga] (իսպաներեն)։ 15 октбяря 2016։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-27-ին։ Վերցված է փետրվարի 26, 2017 
  10. «Rapid Vienna 1–1 A Bilbao»։ The Guardian։ 8 декабря 2016։ Վերցված է հունվարի 16, 2017 
  11. «¡Campeones juveniles dieciocho años después!»։ 26 de junio de 2010 
  12. «El Athletic Club juvenil subcampeón de Copa»։ 27 июня 2009 
  13. ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]