Էնն Սեյմուր Դեյմեր
| Ծնվել է | նոյեմբերի 8, 1748[1] |
|---|---|
| Ծննդավայր | Սևընոքս, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
| Վախճանվել է | մայիսի 28, 1828[2][3][1][…] (79 տարեկան) |
| Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | քանդակագործ և արվեստագետ |
| Ուսուցիչ | Giuseppe Ceracchi?[4] |
| Հայր | Henry Seymour Conway?[5][1] |
| Մայր | Lady Caroline Campbell?[5][1] |
| Ամուսին | John Damer?[5] |
Էնն Սեյմուր Դեյմեր, ծննդյամբ՝ Կոնվեյ (անգլ.՝ Anne Seymour Damer նոյեմբերի 8, 1748[1], Սևընոքս, Քենթ, Քենթ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մայիսի 28, 1828[2][3][1][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[2]), անգլիացի քանդակագործ, Մեծ Բրիտանիայի առաջին կին քանդակագործներից մեկը։
Կենսագրությունը և ստեղծագործական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Էնն Սեյմուր Կոնվեյը ծնվել է 1748 թվականին Սեվենոկսում։ Նա ֆելդմարշալ Հենրի Սեյմուր Կոնվեյի և նրա կնոջ Կարոլինա Քեմփբելլի՝ դուքս Արգայիլի դստեր միակ դուստրն էր։ Էննի մանկությունը անցել է Բերքշիրի հայրական տանը։ Նրա ծնողները շատ էին ճամփորդում, և այդ ժամանակ երեխայի խնամքով զբաղվում էր ընտանիքի բարեկամ և ընկեր Հորաս Ուոլպոլը[6][7]։
Էնն Կոնվեյը սկսեց զբաղվել քանդակագործությամբ Դեվիդ Յումայի ազդեցությամբ, ով նրա հոր մոտ ծառայում էր որպես քարտուղար։ 1767 թվականի հունիսի 14-ին նա ամուսնանում է լորդ Միլտոնի ավագ որդու՝ Ջոն Դեյմերի հետ։ Ամուսնությունն անհաջող էր և յոթ ամիս անց քայքայվեց։ Կնոջ օժիտն ու իր սեփական ժառանգությունը լիովին ծախսելով Դեյմերը 1776 թվականին ինքնասպանություն է գործում։ Ամուսինները զավակներ չունեին[7]։

Ամուսնու մահից հետո Էնն Սեյմուրը վերականգնեց քանդակագործությամբ զբաղմունքը իր արվեստը բարձր գնահատող Ուոլպոլի հովանավորությամբ։ Այսպես նա գրեց բրդոտ շան կերպարով քանդակներից մեկի մասին.
| «Բնական մեծությամբ բոլոնյան շնիկը պարզապես թեթև ու փափուկ մորթիով կենդանի չէ, թվում էր, այն կարող էր մրցակցել Բերնինիի թագավորական հավաքածուի մարմարե քանդակների հետ»[8].: |

Էննը ճանաչում էր իր ժամանակների շատ հայտնի մարդկանց, նրանցից էր Ժոզեֆինա Բոգարնեն, ում միջոցով ծանոթանում է Նապոլեոնի հետ։ Նա նաև հանդիպում էր Նելսոնի հետ, ում համարում էր իր ժամանակի մեծագույն անհատականություններից մեկը, և քանդակել է նրա կիսանդրին[9]։
Էնն Սեյմուրը եղել է Թագավորական գեղարվեստական ակադեմիայի պաշտոնական անդամ, բայց 1784-1818 թվականներին այնտեղ ներկայացրել է իր աշխատանքները (ընդհանուր քանակը 32, քիչ քանակությամբ աշխատանքներ)։ Բացի քանդակագործությունից նրան հետաքրքրում էր թատրոնը և նա մասնակցել է սիրողական տեսարաններում։ Էննը շատ էր ճամփորդում, եղել է Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում[10]։
1797 թվականին Ուոլպոլի մահից հետո Էննը ժառանգում է նրա կալվածքը և խոշոր գումար։ Սակայն դժվար էր ղեկավարել մեծ կալվածքը, և ապրելով այնտեղ մի քանի տարի, 1810 թվականին վերադառնում է Լոնդոն։ 1818 թվականին Տուիկենեմում ձեռք է բերում այսպես կոչված Յորք-Հաուս տուն, և այնտեղ է տեղափոխում իր աշխատանքների հավաքածուն[11]։
Էնն Սեյմուր Դեյմերը մահացել է 1828 թվականի մայիսի 28-ին Լոնդոնի իր տանը և հուղարկավորվել է Սանբրիջում (Քենթ) իր մոր կողքին։ Ըստ նրա կտակի, նրան հուղարկավորել են իր քանդակագործական գործիքների և նախկինում իր ննջարանում պահվող իր սիրելի շան ոսկորների հետ[7]։
Դեյմերի քանդակագործական ժառանգությունն իր մեջ ներառում է կենդանիների կիսանդրիների և պատկերների քանդակներ։ Նրան են նաև պատկանում Իսիդան և Հենլի Թեմս կամրջի վրայի Թեմզա գետը խորհրդանշող քանդակներ։ Բացի այդ, Էնն Սեյմուր Դեյմերը հանդիսանում է «Բելմուր» վեպի հեղինակը, որը գրվել է Իսպանիայում և Պորտուգալիայում գտնվելու ժամանակ և հրատարակվել է 1891 թվականին[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 Lundy D. R. The Peerage
- 1 2 3 4 RKDartists (նիդերլ.)
- 1 2 Anna Seymour Damer — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Union List of Artist Names
- 1 2 3 Kindred Britain
- ↑ Dictionary of National Biography, 1888, էջ 450
- 1 2 3 The Twickenham Museum
- ↑ Anne Seymour Damer. Shock Dog // Recent Acquisitions A Selection 2014-2016. — The Metropolitan Museum of Art, 2016. — P. 48—49.
- ↑ Biographical Note, 2011, էջ 15
- ↑ Biographical Note, 2011, էջ 9—15
- ↑ Dictionary of National Biography, 1888, էջ 451
- ↑ Biographical Note, 2011, էջ 16
Գրքագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Anne Seymour Damer Belmour: A Modern Edition. — Northwestern University Press, 2011.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Clara Erskine Clement Waters Damer, Mrs Anne Seymour // Women in the Fine Arts, from the Seventh Century B.C. to the Twentieth Century A.D.. — Library of Alexandria, 1984.
- Jonathan David Gross The Life of Anne Damer: Portrait of a Regency Artist. — Lexington Books, 2013. — 326 p.
- Jonathan David Gross Biographical Note // Belmour: A Modern Edition. — Northwestern University Press, 2011. — P. 9—16.
- Percy Noble Anne Seymour Damer: A Woman of Art and Fashion, 1748-1828. — Creative Media Partners, 2019. — 316 p.
- Leslie Stephen Damer, Anne Seymour // Dictionary of National Biography, 1885-1900. — 1888. — Т. 13. — P. 450—451.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Anne Seymour Damer» (անգլերեն). The Twickenham Museum.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն Սեյմուր Դեյմեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||