Էննի Փերիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էննի Փերիս
Ծնվել էհուլիսի 31, 1975(1975-07-31)[1][2][3] (48 տարեկան)
ԾննդավայրԱնքորեջ շրջան, ԱՄՆ
ԿրթությունՖորդհեմի համալսարան և Mercer Island High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունհեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Ամուսին(ներ)Փոլ Սփարքս

Էննի Փերիս (անգլ.՝ Annie Parisse, իսկական անունը՝ Աննա Մարիա Կանսելմի (անգլ.՝ Anne Marie Cancelmi), հուլիսի 31, 1975(1975-07-31)[1][2][3], Անքորեջ շրջան, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Օրենք և կարգ» հեռուստասերիալում խաղացած Ալեքսանդրա Բորջիայի դերով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Փերիսն իր կարիերան սկսել է «Ինչպես է պտտվում աշխարհը» ցերեկային սերիալում խաղացած դերով, որը 2001 թվականին նրան բերել է «Էմմի» ցերեկային մրցանակի անվանակարգ[4]։ Սերիալից հեռանալուց հետո խաղացել է «Ինչպես ազատվել տղայից 10 օրում», «Ազգի գանձերը», «Եթե սկեսուրը հրեշ է», «Իմ ամենալավ սիրեկանը», «Մի անգամ Հոլիվուդում», «Այո, ոչ, գուցե» և «Մեկը փողի համար» ֆիլմերի երկրորդական պլանի դերերում։

Փերիսը 2005-2006 թվականներին նկարահանվել է «Օրենք և կարգ» սերիալում, որից հետո առաջնաելույթ է ունեցել Բրոդվեյում՝ «Համբույրների նախերգանք» պիեսում[4]։ 2010 թվականին նկարահանվել է «Խաղաղ օվկիանոս» մինի սերիալում, ապա երկրորդական դերեր է ունեցել «Հիշեք ամեն ինչ» և «Շահագրգիռ անձ» սերիալներում։ 2013 թվականին խաղացել է մշտական դեր «Հետևորդները» սերիալում[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Փերիսը ծնվել է Ալյասկայի Անքորեջի քաղաքում և ավարտել է Ֆորդեմի համալսարանը[4]։ Ունի երկու եղբայր՝ Լուի Կանսելմի, որը նույնպես դերասան է, և Մայքլ Կանսելմի։

Փերիսն ամուսնացած է դերասան Պոլ Սփարքսի հետ, որի հետ ծանոթացել է 2005 թվականին[6]։ Նրանց առաջնեկը տղա է՝ Էմեթը, որը ծնվել է 2009 թվականի հոկտեմբերին[7]։ Զույգն ունի նաև աղջիկ՝ Լիդիան (ծնվ. 2014 թվականին)[8]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1998-2002 ս Ինչպես է պտտվում աշխարհը As the World Turns Ջուլիա Սնայդեր
2001 ս Մեծ խնձոր Big Apple Ջինա
2002-2006 ս Օրենք և կարգ Law & Order Ջասմին Բլեյք / Ալեքսանդրա Բորջիա
2003 ֆ Ինչպես ազատվել տղայից 10 օրում How to Lose a Guy in 10 Days Ջանին
2004 ֆ Ազգի գանձերը National Treasure գործակալ Դոուս
2004 ս Ընկերներ Friends Սառա
2005 ֆ Եթե սկեսուրը հրեշ է Monster-in-Law Մորգան
2005 ֆ Իմ ամենալավ սիրեկանը Prime Քեթրին
2008 ֆ Մի անգամ Հոլիվուդում What Just Happened դերասանուհի
2008 ֆ Այո, ոչ, գուցե Definitely, Maybe Աննա
2010 ֆ Իմ սիրային մեղեդին My Own Love Song Նոռա
2010 ս Եզր Fringe Թերազա Ռաք
2010 ս Խաղաղ օվկիանոս The Pacific սերժանտ Լենա Բեյզիլոն
2011 ս Հիշեք ամեն ինչ Unforgettable Էլեյն Մարգուլիես
2011-2014 ս Հետաքրքրող անձ Person of Interest Կարա Սթենթոն
2012 ֆ Մեկը փողի համար One for the Money Մերի Լոու
2013 ս Հետևորդները The Following Դեբրա Փարկեր
2015 ս Քարտե տնակ House of Cards Սյուզի
2016 ս Վինիլ Vinyl Էնդրիա Զիտո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 «Annie Parisse: Biography»։ TV Guide։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-13-ին։ Վերցված է 2013-02-02 
  5. Nellie Andreeva (3 августа 2012)։ «Annie Parisse Lands Regular Role On Kevin Bacon Fox Drama ‘The Following’»։ Deadline.com։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-13-ին։ Վերցված է 2013-02-02 
  6. Simon Lizzie (ապրիլի 2, 2012)։ «The Theater Of Discomfort»։ The Wall Street Journal 
  7. Lizzie Simon (2 апреля 2012)։ «Curtain Raisers: The Theater of Discomfort» (անգլերեն)։ wsj.com 
  8. Scott Marcus (մարտի 28, 2016)։ «American Horror Story Star Transitions to the Stage With the Help of Her Buried Child Cast»։ Playbill