Jump to content

Էնեա Միհայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնեա Միհայ
Քաղաքացիությունը  Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 5, 1998(1998-07-05)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Հռոդոս
Հասակ 183 սանտիմետր
Քաշ 72 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Էնեա Միհայ (ալբ․՝ Enea Mihaj, հուլիսի 5, 1998(1998-07-05)[1], Հռոդոս), ալբանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, որը հանդես է գալիս որպես կենտրոնական պաշտպան Պրիմերա Լիգայի «Ֆամալիկան» ակումբում և Ալբանիայի ազգային հավաքականում։

Էնեա Միհայը ծնվել է Ալբանիայում, իսկ ավելի ուշ ընտանիքի հետ տեղափոխվել է Սալոնիկ (Հունաստան), այնուհետև Հռոդոս, որտեղ հայտնաբերել է իր հետաքրքրությունը ֆուտբոլի նկատմամբ։ 13 տարեկանում նա ընդունվել է Օլիմպիական Արենայի ակադեմիա, որտեղ աչքի է ընկել իր տաղանդով, նրան նկատել է «Պանետոլիկոս» ակումբը, որը նրան ընդունել է իր ակադեմիա։ 16 տարեկանում Էնեա Միհայը տեղափոխվել է Էտոլիա և Ակարնանիա[2]։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Պանետոլիկոսի» կազմում Միhայն առաջին անգամ հայատավորվել է 2016 թվականի դեկտեմբերի 14-ին Հունաստանի գավաթի 2016-2017 մրցաշրջանում՝ «Կալիթեայի» դեմ խաղում, որտեղ, սակայն, փոխարինման դուրս չի եկել[3]։ Լիգայի երկու հանդիպումներից հետո, որտեղ նա եղել է փոխարինող, սակայն խաղադաշտ դուրս չի եկել, նա իր պրոֆեսիոնալ նորամուտը նշել է 2017 թվականի հունվարի 11-ին ՊԱՕԿ-ի դեմ գավաթային խաղում՝ փոխարինման դուրս գալով 87-րդ րոպեին Գիորգոս Միգասի փոխարեն[4]։

2019 թվականի հունիսի 21-ին Միհայը պայմանագիր է կնքել ՊԱՕԿ-ի հետ[5]։ 2020 թվականի հուլիսի 12-ին նա խփել է իր առաջին գոլը ՊԱՕԿ-ի կազմում՝ 90-րդ րոպեին «Օլիմպիակոսի» դեմ արտագնա խաղում, որն ավարտվել է 1–0 հաշվով հաղթանակով։

2022 թվականի օգոստոսի 15-ին Միհայը երեք տարվա պայմանագիր է ստորագրել Պրիմերա Լիգայի «Ֆամալիկան» ակումբի հետ[6]։

Միջազգային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական հավաքականներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհային առաջին անգամ Ալբանիայի մինչև 19 տարեկանների հավաքական է հրավիրել մարզիչ Արյան Բելլայը՝ 2016 թվականի փետրվարին և մարտին Roma Caput Mundi մրցաշարին մասնակցելու համար[7]։

Առաջին հրավերը մինչև 21 տարեկանների հավաքական կայացել է 2016 թվականի հոկտեմբերի 10-ին․ մարզիչ Ռեդի Յուպին նրան ընդգրկել է ՈՒԵՖԱ-ի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման 4-րդ խմբի Իսրայելի դեմ հանդիպմանը նախապատրաստվող ֆուտբոլիստների ցանկում[8]։ Իր նորամուտը Միհայը նշել է, երբ թիմը պարտվում էր 0։ 4 հաշվով․ նա փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը՝ Կոստանդին Կարիքիի փոխարեն[9]։

2017 թվականի մարտի 25-ին և 27-ին Միհայը կրկին հրավիրվել է Ալբանիայի մինչև 21 տարեկանների հավաքական՝ մասնակցելու Մոլդովայի հավաքականի դեմ երկու ընկերական խաղերին[10]։

Ազգային հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միհայն առաջին հրավերը Ալբանիայի ազգային թիմ ստացել է 2018-2019 թվականների ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի Իսրայելի և Շոտլանդիայի դեմ 2018 թվականի սեպտեմբերի 7-ի և 10-ի խաղերի համար[11]։ Մարզիչ Քրիստիան Պանուչիի թիմում իր նորամուտը նա նշել է Շոտլանդիայի հետ արտագնա խաղում, որտեղ ալբանացիները պարտվել են 0։ 2 հաշվով։ Միհայը հանդիպման վերջին րոպեներին դուրս է եկել փոխարինման[12]։

Հավաքականի նոր գլխավոր մարզիչ Սիլվինյոն Միհային ընդգրկել է 2023 թվականի մարտին ՈՒԵՖԱ-ի Եվրո-2024-ի ընտրական փուլի Լեհաստանի դեմ խաղի կազմում՝ փոխարինելով վնասվածք ստացած Արդիան Իսմայլիին[13]։

Կարիերայի վիճակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի նոյեմբերի 4-ի դրությամբ[14][15][16][17]։

Խմբի, մրցաշրջանի եւ մրցույթի ցուցանիշները
Ակումբ Մրցաշրջան Լիգա Ազգային գավաթ Լիգայի գավաթ Եվրոպա Ընդամենը
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պանետոլիկոս 2016–17 Հունաստանի Սուպերլիգա 0 0 1 0 - - 1 0
2017–18 Հունաստանի Սուպերլիգա 26 0 3 0 - - 29 0
2018–19 Հունաստանի Սուպերլիգա 19 0 - - - 19 0
Ընդամենը 45 0 4 0 - - 49 0
ՊԱՕԿ 2019–20 Հունաստանի Սուպերլիգա 4 1 2 0 - - 6 1
2020–21 Հունաստանի Սուպերլիգա 5 0 1 0 - 0 0 6 0
2021–22 Հունաստանի Սուպերլիգա 14 0 1 0 - 7[Ն 1] 0 22 0
Ընդամենը 23 1 4 0 - 7 0 34 1
Ֆամալիկան 2022–23 Պրիմերա Լիգա 25 0 6 0 4 0 - 35 0
2023–24 Պրիմերա Լիգա 1 0 0 0 0 0 - 1 0
Ընդամենը 26 0 6 0 4 0 - 36 0
Ընդամենը կարիերայում 94 1 14 0 4 0 7 0 119 1

2023 թվականի հոկտեմբերի 17-ի դրությամբ[16][18]։

Հանդիպումները և գոլերը ազգային հավաքականում
Ազգային հավաքական Թվական Խաղեր Գոլեր
Ալբանիա 2018 2 0
2019 0 0
2020 3 0
2021 3 0
2022 5 0
2023 2 0
Ընդամենը 15 0
ՊԱՕԿ
  • Հունաստանի գավաթ՝ 2020-2021, փոխչեմպիոն՝ 2021-2022
  1. Ելույթները ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի կոնֆերենցիաների լիգայում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Grekët "përulen" para talentit të shqiptarit» [The Greeks "humble" in front of the Albanian talent] (Albanian). Albsport. 18 January 2018. Արխիվացված է օրիգինալից 12 June 2018-ին. Վերցված է 19 January 2018-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. «Kallithea vs. Panaitolikos - 14 December 2016». Soccerway. Վերցված է 12 January 2017-ին.
  4. «Panaitolikos vs. PAOK - 11 January 2017». Soccerway. Վերցված է 12 January 2017-ին.
  5. «Στον ΠΑΟΚ ο Enea Mihaj». sportsup.gr. Վերցված է 21 June 2019-ին.
  6. «Enea Mihaj assina por três temporadas» [Enea Mihaj signs for three seasons] (եվրոպական պորտուգալերեն). FC Famalicão. 15 August 2022. Վերցված է 11 November 2023-ին.
  7. «Kombëtarja U-19, në turneun "Roma Caput Mundi"» [The U-19 national team, in the tournament “Roma Caput Mundi”] (Albanian). FSHF.org. 28 February 2016. Արխիվացված է օրիգինալից 22 October 2017-ին. Վերցված է 25 November 2017-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «FSHF skandal me Shpresat, fshihet lista e Kombëtares U-21». Panorama.com.al. Panorama Sport. 2014-06-20. Վերցված է 12 January 2017-ին.
  9. «Israel-Albania / Under-21 2017». UEFA. Վերցված է 12 January 2017-ին.
  10. «Kombëtarja U-21, pak risi në miqësoret ndaj Moldavisë» [Under-21 national team, less innovation against Moldova] (Albanian). Panorama Sport. 18 March 2017. Վերցված է 3 January 2018-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Kundër Izraelit dhe Skocisë, Panucci shpall listën. Emra të rinj, por edhe rikthime» (ալբաներեն). Top Channel. 1 September 2018. Վերցված է 6 April 2023-ին.
  12. «Scotland 2–0 Albania». European Football. 10 September 2018. Վերցված է 6 April 2023-ին.
  13. «E FUNDIT/ Ardian Ismajli mungon kundër Polonisë, Silvinjo thërret mbrojtsin nga Portugalia» (ալբաներեն). Sport Ekspres. 19 March 2023. Վերցված է 5 April 2023-ին.
  14. Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
  15. Վիճակագրությունը UEFA.com կայքում
  16. 16,0 16,1 71942/Enea_Mihaj.html(անգլ.)
  17. «Profile Enea Mihaj, Famalicão: Info, news, matches and statistics | BeSoccer». www.besoccer.com (անգլերեն). Վերցված է 2024-08-06-ին.
  18. eu-football.info https://eu-football.info/_player.php?id=30430. Վերցված է 2024-08-06-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]