Jump to content

Արդիան Իսմայլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արդիան Իսմայլի
Քաղաքացիությունը  Կոսովո
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 30, 1996(1996-09-30)[1][2] (27 տարեկան)
Ծննդավայր Majac, Podujevo Municipality, Kosovo District, Կոսովո և Մեթոխիա, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն
Քաշ 76 կիլոգրամ
Դիրք պաշտպան

Արդիան Իլմի Իսմայլի (ալբ․՝ Ardian Ilmi Ismajli, սեպտեմբերի 30, 1996(1996-09-30)[1][2], Majac, Podujevo Municipality, Kosovo District, Կոսովո և Մեթոխիա, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), ալբանացի ֆուտբոլիստ, իտալական «Էմպոլի» ակումբի և Ալբանիայի ազգային հավաքականի պաշտպան։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արդիան Իսմայլին Կոսովոյի «2 Կորիկու» (Պրիշտինա) ակումբի սան է, որը հանդես է եկել Կոսովոյի առաջին լիգայում։ Նրա գլխավոր թիմում Իսմայլին նորամուտը նշել է 2013/2014 մրցաշրջանի երկրորդ կեսում։ 2015 թվականի կեսերին Իսմայլին մեկ մրցաշրջան վարձավճարով անցկացրել է Կոսովոյի Սուպերլիգայի «Պրիշտինա» ակումբում։

2016 թվականի փետրվարին «2 Կորիկուի» հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո Իսմայլին երեքուկես տարվա պայմանագիր է կնքել Սպլիտի «Հայդուկի» հետ[3]։ Նա ի սկզբանե հանդես է եկել Խորվաթիայի երրորդ լիգայում իր պահեստային թիմում։ 2016 թվականի մայիսի 4-ին ալբանացին նշել է իր նորամուտը Խորվաթիայի առաջին լիգայում՝ խաղադաշտում անցկացնելով «Զագրեբի» հետ խաղի ամբողջ 90 րոպեն՝ կենտրոնական պաշտպանի դիրքում։

2016/2017 մրցաշրջանում, երբ թիմը մարզում էր Մարյան Պուշնիկը, Իսմայլին դարձել է հիմնական կազմի խաղացող։ Նա «Հայդուկի» կազմում իր առաջին գոլը խփել է 2016 թվականի օգոստոսի 21-ին «Ռիեկայի» հետ տնային պարտված խաղում (2:4)[4]։

Կարիերան հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հոկտեմբերի 2-ին Իսմայլին հրավիրվել է Կոսովոյի հավաքական՝ մասնակցելու 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Խորվաթիայի և Ուկրաինայի հավաքականների հետ հանդիպումներին[5]։ Սակայն ազգային թիմին միանալուց մեկ օր առաջ նա վնասվածք է ստացել Զագրեբի «Դինամոյի» և «Հայդուկոյի» միջև դերբիի ժամանակ[6]։ 2018 թվականի մայիսի 29-ին Իսմայլին նշել է իր նորամուտը Կոսովոյի հավաքականում՝ մեկնարկային կազմում դուրս գալով Ալբանիայի հետ ընկերական խաղում[7]։

2018 թվականի նոյեմբերի 7-ին Իսմայլին հրավիրվել է Ալբանիայի հավաքական՝ մասնակցելու ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2018/2019 մրցաշրջանի Շոտլանդիայի դեմ խաղին և Ուելսի հետ ընկերական խաղին[8]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Ardian Ismajli potpisao ugovor s Hajdukom». NogometPlus (խորվաթերեն). 2016 թ․ փետրվարի 15. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  4. «Hajduk - Rijeka 2:4» (խորվաթերեն). HNK Hajduk Split. 2016 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  5. «Bunjaki announces the list of players for the matches with Croatia and Ukraine». Футбольная федерация Косова. 2016 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  6. «Lëndohet mbrojtësi i përfaqësueses së Kosovës, Ismajli» (ալբաներեն). Koha Ditore. 2016 թ․ հոկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  7. «Kosova e fiton me spektakël miqësoren kundër Shqipërisë» (ալբաներեն). Football Federation of Kosovo. 2018 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. «Panucci shpall listën e kombëtares për dy ndeshjet e rradhës» [Panucci announces the list of national team for two next matches] (ալբաներեն). Федерация футбола Албании. 2018 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]