Jump to content

Սիլվինյո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլվինյո
Քաղաքացիությունը  Բրազիլիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 12, 1974(1974-04-12)[1][2] (50 տարեկան)
Ծննդավայր Սան Պաուլո, Բրազիլիա
Հասակ 173 սանտիմետր
Քաշ 66 կիլոգրամ
Դիրք եզրային պաշտպան

Սիլվինյո Մենդես Կամպոս Ժունիոր(բրազ.-պորտ.՝ Sylvio Mendes Campos Júnior, ապրիլի 12, 1974(1974-04-12)[1][2], Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլացի ֆուտբոլիստ, ձախ պաշտպան, մարզիչ։ Ամբողջ կարիերայի ընթացքում անցկացրել է 380 հանդիպում, խփել՝ 25 գնդակ։ Ալբանիայի հավաքականի գլխավոր մարզիչ։

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1994 թվականին բրազիլական «Կորինթիանս» ակումբում, որի կազմում դարձել է երկրի կրկնակի չեմպիոն։ 1999 թվականին տեղափոխվել է անգլիական «Արսենալ», որտեղ հանդես է եկել երկու տարի։ Առաջին մրցաշրջանը խաղացել է հիմնական կազմում, իսկ երկրորդում հիմնական կազմում տեղը զիջել է Էշլի Քոուլին, որից հետո 2001 թվականին «Վիգոյից» տեղափոխվել է «Սելտա», որտեղ երեք տարի խաղալուց հետո 2004 թվականին տեղափոխվել է «Բարսելոնա»։ «Բարսայի» կազմում հանդես գալով՝ հաղթել Է Իսպանիայի երկու առաջնություն, Իսպանիայի Սուպերգավաթ և երկու Չեմպիոնների Լիգա։ 2009 թվականի օգոստոսի 24-ին ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»՝ «քաղաքայինների» հետ կնքելով մեկ տարվա պայմանագիր[3]։

Բրազիլիայի հավաքականում Սիլվինյոն իր նորամուտը նշել է 1997 թվականին՝ Ռուսաստանի հավաքականի հետ խաղում։ Ազգային թիմի կազմում Սիլվինյոն անցկացրել է 6 հանդիպում։

Սիլվինյոն ունի իսպանական անձնագիր, որը ձեռք է բերվել 2004 թվականին այդ երկրում երեք տարի ապրելուց հետո։

2011 թվականի հուլիսի 9-ին Սիլվինյոն ավարտել է ֆուտբոլային կարիերան[4]։

2021 թվականի մայիսի 23-ին նշանակվել է «Կորինթիանսի» գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2022 թվականի դեկտեմբեր[5]։ 2022 թվականի փետրվարի 3-ին հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնից Սան Պաուլու նահանգի 2022 թվականի առաջնության 3-րդ տուրում «Սանթոսից» կրած տնային պարտությունից (1:2) ժամեր անց[6]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բրազիլիա«Կորինտիանս»
  • Բրազիլիայի չեմպիոն՝ 1998, 1999
  • Բրազիլիայի առաջնությունում երկրորդ տեղ՝ 1994
  • Սան Պաուլու նահանգի չեմպիոն՝ 1995, 1997, 1999
  • Բրազիլիայի գավաթի գավաթակիր՝ 1995
Անգլիա «Արսենալ»
  • Անգլիայի առաջնության երկրորդ տեղ՝ 1999/00, 2000/01
Իսպանիա«Բարսելոնա»
  • Իսպանիայի չեմպիոն՝ 2004/05, 2005/06, 2008/09
  • Իսպանիայի առաջնությունում երկրորդ տեղ՝ 2003/04, 2006/07
  • Իսպանիայի առաջնությունում երրորդ տեղ՝ 2007/08
  • Իսպանիայի գավաթի գավաթակիր՝ 2008/09
  • Իսպանիայի Սուպերգավաթակիր՝ 2005, 2006
  • Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 2005/06, 2008/09

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  3. «Силвиньо подписал контракт с «Манчестер Сити»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 24-ին.
  4. «Силвиньо объявил о завершении карьеры». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 9-ին.
  5. «Sylvinho é o novo técnico do Corinthians» (պորտուգալերեն). Site oficial do Sport Club Corinthians Paulista. 2021 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 8-ին.
  6. «Sylvinho deixa o comando técnico do Corinthians» (պորտուգալերեն). Site oficial do Sport Club Corinthians Paulista. 2022 թ․ փետրվարի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 17-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվինյո» հոդվածին։