Էնդրյու Նաբութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էնդրյու Նաբութ
անգլ.՝ Andrew Nabbout
Քաղաքացիությունը  Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 17, 1992(1992-12-17)[1][2] (31 տարեկան)
Ծննդավայր Մելբուռն, Ավստրալիա
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք հարձակվող

Էնդրյու Նաբուտ (անգլ.՝ Andrew Nabbout, դեկտեմբերի 17, 1992(1992-12-17)[1][2], Մելբուռն, Ավստրալիա), ավստրալիացի ֆուտբոլիստ, «Մելբուռն Սիթի» ակումբի կիսապաշտպան։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Ակումբային կարերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաբուտը կրիերան սկսել է հանդես գալով Ավստրալիայի ցածր դիվիզիոնների ակումբներում՝ «Սանշայն Ջորջ Կրոս», «Հեյդելբերգ Յունայթեդ» և «Մորելանդ Զեբրաս»։ 2012 թվականին Էնդրյուն պայմանագիր է ստորագրել «Մելբուռն Վիկտոր»-ի հետ։ Հոկտեմբերի 13-ին «Բրիսբեն Ռոար» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել A-լիգայում[3]։ Նոյեմբեր 10-ին «Սիդնեյա» ակումբի դեմ խաղում Նաբուտը խփել է իր առաջին գոլը «Մելբուռն Վիկտոր»-ի կազմում[4]։ 2015 թվականին նա թիմին օգնել է հաղթել առաջնությունը։ 2016 թվականի սկզբին Էնդրյուն տեղափոխվել է մալազիական «Նեգերի-Սեմբիլա» ակումբ, որի կազմում խաղացել է հաջորդ կես տարվա ընթացքում։ 2016 թվականի ամառը Նաբուտը վերադարձել է իր հայրենիք՝ դառնալով «Նյուքասլ Յունայթեդ Ջեսթ» ակումբի խաղացող։ Հոկտեմբերի 9-ին «Ադելաիդա Յունայթեդ» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[5]։ Նոյեմբերի 10-ին «Մելբուռն Սիթի» ակումբի դեմ մրցախաղում Էնդրյուն խփել է իր առաջին գոլը «Նյուքասլ Յունայթեդ Ջեսթ» ակումբի կազմում[6]։

2018 թվականի սկզբին Նաբուտը տեղափոխվել է ճապոնական «Ուրավա Ռեդ Դայմոնդս» ակումբ։ Ապրիլի 2-ին «Ջուբիլո Իվատա» ակումբի դեմ մրցախաղում նորամուտ է ունեցել J-Լիգա[7]։ 2019 թվականի մայիսի 17-ին «Սյոնան Բելմարե» ակումբի դեմ մրցախաղում Էնդրյուն խփել է իր առաջին գոլը «Ուրավա Ռեդ Դայմոնդս» ակումբի կազմում[8]։ Նույն թվականի ամռանը Նաբուտը վերադարձել է «Մելբուռն Վիկտորի» ակումբ։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի մարտի 23-ին Նորվեգիայի հավաքականի դեմ ընկերական խաղում Նաբուտը նորամուտ է ունեցել Ավստրալիայի հավաքականի կազմում[9]։ 2018 թվականի հունիսի 1-ին Չեխիայի հավաքականի դեմ մրցախաղում նա խփել է իր առաջին գոլը ազգային թիմի կազմում[10]։

2018 թվականին Նաբուտը մասնակցել է Ռուսաստանում Աշխարհի առաջնությանը։ Մրցախաղում նա խաղացել է Ֆրանսիայի[11] և Դանիայի[12] թիմերի դեմ մրցախաղերում։

2019 թվականին Նաբուտը ներառվել է ԱՄԷ-ում Ասիայի գավաթի հավաքականի կազմում։ Մրցախաղում նա խաղացել է ԱՄԷ-ի թիմի դեմ մրցախաղում[13]։

Գոլեր Ավստրալիայի հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Վայր Հակառակորդ Հաշիվ Արդյունք Մրցույթ
01. 2018 թվական հունիսի ՆՎ Արենա, Սանկտ Պյոլտեն, Ավստրալիա Չեխիա Չեխիա 2:0 4:0 Ընկերական խաղ
02. 2018 թվական դեկտեմբեր 30 Մակթում իբն Ռաշիդ Ալ Մակթում, Դուբայ, ԱՄԷ Օման Օման 0:1 0:5 Ընկերական խաղ

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային

Ավստրալիա «Մելբուռն Վիկտորի»

  • Ավստրալիայի ֆուտբոլի առաջնություն՝ 2014 2015

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Брисбен Роар VS. Мельбурн Виктори 5:0» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ հոկտեմբերի 13.
  4. «Сидней VS. Мельбурн Виктори 2:3» (անգլերեն). soccerway.com. 2012 թ․ նոյեմբերի 10.
  5. «Ньюкасл Юнайтед Джетс VS. Аделаида Юнайтед 1:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հոկտեմբերի 9.
  6. «Мельбурн Сити VS. Ньюкасл Юнайтед Джетс 2:1» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ նոյեմբերի 10.
  7. «Джубило Ивата VS. Урава Ред Даймондс 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ ապրիլի 2.
  8. «Урава Ред Даймондс VS. Сёнан Бельмаре 2:3» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մայիսի 17.
  9. «Норвегия VS. Австралия 4:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մարտի 23.
  10. «Австралия VS. Чехия 4:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 1.
  11. «Франция VS. Австралия 2:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 16.
  12. «Дания VS. Австралия 1:1» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հունիսի 21.
  13. «ОАЭ VS. Австралия 1:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 25.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնդրյու Նաբութ» հոդվածին։