Jump to content

Էյլին Լի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էյլին Լի
Դիմանկար
Ծնվել է1970
ԾննդավայրՌիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Հարվարդի բիզնես դպրոց և MIT Sloan մենեջմենթի դպրոց
Մասնագիտությունգործադիր տնօրեն
 Aileen Lee Վիքիպահեստում

Էյլին Լի (1970, Ռիչմոնդ շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի վենչուրային կապիտալ ներդրող[1] և Cowboy Ventures-ի համահիմնադիր[2][3][4][5][6][7][8][9]։

Լին հորինել է Սիլիկոնային հովտի հաճախ օգտագործվող «միաեղջյուր» տերմինը TechCrunch-ի «Բարի գալուստ միաեղջյուր ակումբ.սովորում ենք միլիարդ դոլար արժողությամբ ստարտափներից» հոդվածում, որը հրապարակվել է Նյու Յորք Թայմս-ում։ Միաեղջյուրը սովորաբար մասնավոր ստարտափ է, որի արժեքը կազմում է 1 միլիարդ դոլար կամ ավելի, ինչը հազվադեպ է (ինչպես միաեղջյուրը)[10]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին մեծացել է Միլբերնում, Նյու Ջերսի, իսկ 1988 թվականին ավարտել է Միլբերնի ավագ դպրոցը, որտեղ եղել է ավարտական դասարանի նախագահ[11]։

Լին իր բակալավրի աստիճանը ստացել է MIT Sloan School of Management-ում 1992 թվականին։ MIT-ից հետո նա երկու տարի աշխատել է որպես ֆինանսական վերլուծաբան Morgan Stanley-ում[12]։ Նա իր MBA-ն ստացել է Հարվարդի բիզնես դպրոցում 1997 թվականին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին միացել է Kleiner Perkins-ին (KPCB) 1999 թվականին և եղել է RMG Networks-ի հիմնադիր գործադիր տնօրենը, մի ընկերություն, որը աջակցում է KPCB-ին։ Լին աշխատել է Kleiner Perkins-ում 13 տարի և հեռացել 2012 թվականին։

2012 թվականին նա լքեց KPCB-ն՝ հիմնելու Cowboy Ventures վենչուրային ընկերությունը[13]։ 2017 թվականին Լին Թեդ Վանգին միացրեց իր ընկերությանը որպես գլխավոր գործընկեր[14]։

Cowboy Ventures-ը կանանց կողմից ղեկավարվող առաջին վենչուրային ընկերություններից մեկն է[15]։ Իր գոյության առաջին վեց տարիների ընթացքում Cowboy Ventures-ը ստացել է երեք խոշոր ֆինանսավորում, որոնցից վերջինը հասել է 95 միլիոն դոլարի[16][17]։

Cowboy Ventures-ի միջոցով Լին ներդրումներ է կատարել զարգացման վաղ փուլում գտնվող շատ ընկերություններում, այդ թվում՝ Augus[18] t, Dollar Shave Club[18], Textio[19], Accompany[13] և Tally Technologies[20][21][22]: Նա Սիլիկոնյան հովտում կին հիմնադիրների և ներդրողների թվի ավելացման հասարակական ջատագով է[23]։

Մարդասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին Լին համահիմնել է All Raise ոչ առևտրային կազմակերպությունը, որը ձգտում է ավելացնել կին ներդրողների ստացած ֆինանսավորման չափը[17]։ Կազմակերպությունը հիմնադրվել է ավելի քան 30 վենչուրային կապիտալիստների կոլեկտիվի կողմից, ովքեր հանդես են գալիս վենչուրային կապիտալում կանանց ներկայության մեծացման ջատագով[1]։ Լին նկարագրեց կազմակերպության կարևորությունը՝ ասելով. «Մենք հավատում ենք, որ բարելավելով կանանց հաջողությունը վենչուրային տեխնոլոգիական էկոհամակարգում, մենք կարող ենք կառուցել ավելի մատչելի համայնք, որն արտացոլում է մեզ շրջապատող աշխարհի բազմազանությունը»[24]։

Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին հրավիրվել է խոսելու Recode-ի կողմից կազմակերպված Code Conference 2018-ին, ինչպես նաև GeekWire Summit 2018-ին[25][26]։ Լին հրավիրվել է խոսելու Recode-ի կողմից կազմակերպված Code Conference 2018-ին, ինչպես նաև GeekWire Summit 2018-ին[27]։ Նա ճանաչվել է Lesbians Who Tech կազմակերպության և հիմնադիր կանանց համաժողովի խոսնակ[28][29]։

Լին հայտնվել է Forbes ամսագրի աշխարհի 100 ամենաազդեցիկ կանանց ցուցակում (97-րդ դիրքը 2020 թվականի դրությամբ)[30] և Midas ցուցակում 2020 թվականին (80-րդ դիրք)[31], 2019 թվականին (82-րդ դիրք)[32] և 2018 թվականին (97-րդ դիրք)[33]։ Նա նաև ընդգրկվել է Time ամսագրի 2019 թվականի 100 ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում[34]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Լին մեծացել է Նյու Ջերսիում և չինացի ներգաղթյալների դուստր է[12]։ Էյլին Լին ամուսնացած է[35]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Fast Company: This is how we get more women in venture capital». 2018 թ․ սեպտեմբերի 20.
  2. Lee, Aileen (2013 թ․ նոյեմբերի 2). «Welcome To The Unicorn Club: Learning From Billion-Dollar Startups». TechCrunch. AOL.
  3. Schubarth, Cromwell (2014 թ․ հունվարի 13). «VC Aileen Lee on rarity of $1B tech 'unicorns,' diversity». Silicon Valley Business Journal.
  4. Tsotsis, Alexia (2012 թ․ ապրիլի 10). «Brit Morin Engages $1.25M From Marissa Mayer, Aileen Lee, Founders Fund And More To Launch Her First App, Weduary». TechCrunch. AOL.
  5. Kolodny, Lora (2013 թ․ դեկտեմբերի 17). «VC in 2014: Kleiner Perkins' Aileen Lee on How Venture Needs to Deliver Better Returns». WSJ.
  6. Perez, Sarah (2012 թ․ հուլիսի 30). «Aileen Lee Almost Done Raising $40 Million For New Seed Called "Cowboy Ventures"». TechCrunch. AOL.
  7. Taylor, Colleen (2012 թ․ ապրիլի 6). «VC Giants, Thinking Smaller: Why Kleiner Perkins' Aileen Lee Is Getting Into Seed Funding». TechCrunch. AOL.
  8. Ryan Lawler (2014 թ․ սեպտեմբերի 26). «Aileen Lee's Cowboy Ventures Is Raising A $55 Million Second Fund». TechCrunch. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  9. Jonathan Krim (2015 թ․ մարտի 1). «Working Their Way Around Male VC Dominance». The Wall Street Journal. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին. «"Can we give this to VC firms for free?" quipped Aileen Lee, a prominent venture capitalist who two years ago left her full time work at Kleiner Perkins to co-found her own VC firm, Cowboy Ventures.»
  10. Manjoo, Farhad (2015 թ․ հուլիսի 5). «Unicorn: A Fitting Label for Its Time and Place». The New York Times.
  11. "College corner", The Item of Millburn and Short Hills, April 6, 1989. Accessed December 22, 2023, via Newspapers.com. "Aileen Lee, daughter of Dr. and Mrs. Alan Lee of 91 Old Hollow Road, recently was elected president of the incoming sophomore class at Massachusetts Institute of Technology. Aileen, who was the president of the 1988 Millburn High School senior class, is the current freshman class president at M.I.T."
  12. 12,0 12,1 Bryant, Adam (2015 թ․ դեկտեմբերի 3). «Aileen Lee of Cowboy Ventures: Aim to See Beneath the Surface». The New York Times. ISSN 0362-4331. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 17-ին.
  13. 13,0 13,1 Loizos, Connie. «VC Aileen Lee just offered some very specific advice to female founders looking for funding». TechCrunch (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
  14. «Pando: Aileen Lee on hiring Ted Wang and making VC more "human"». 2017 թ․ հունվարի 24. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 24-ին.
  15. «Fast Company: Tech's Actual Gender Numbers Are Vague And Grim. A Small Tweak Could Change That». 2015 թ․ մարտի 10.
  16. «TechCrunch: Cowboy Ventures just rounded up $95 million for its third fund». 2018 թ․ օգոստոսի 7.
  17. 17,0 17,1 «Pitchbook: Q&A: Aileen Lee on Cowboy Ventures' latest fund, getting women on her cap table and what keeps her motivated».
  18. 18,0 18,1 «VC Corner: Aileen Lee of Cowboy Ventures». www.startupgrind.com. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  19. «Textio Announces $8M Series A Round».
  20. Kolodny, Lora (2016 թ․ մայիսի 19). «Tally raises $15 million for app to make credit cards less expensive, easier to manage». TechCrunch. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  21. «San Francisco-based credit card management app Tally raises $15 million - Silicon Valley Business Journal». Silicon Valley Business Journal. Վերցված է 2016 թ․ հունիսի 1-ին.
  22. «Aileen Lee». angel.co.
  23. Loizos, Connie. «VC Aileen Lee just offered some very specific advice to female founders looking for funding». TechCrunch (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  24. «TechCrunch: All Raise wants to increase the amount of venture funding female founders receive». 2018 թ․ ապրիլի 3.
  25. «TechCrunch: Cowboy Ventures' Aileen Lee says enough with favoring the 'good guys'». 2018 թ․ մայիսի 31.
  26. «GeekWire: Silicon Valley VC Aileen Lee offers advice to Seattle: Make technology more equitable». 2018 թ․ հոկտեմբերի 3.
  27. «Nasdaq: Silicon Slopes: Aileen Lee, Cowboy Ventures Founding Partner». Վերցված է 2019 թ․ փետրվարի 10-ին.
  28. «Lesbians Who Tech Speakers».
  29. «Female Founders Conference Speakers».
  30. «The World's 100 Most Powerful Women». Forbes. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 24-ին.
  31. «The Midas List 2021». www.forbes.com. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  32. Chaykowski, Kathleen. «Meet The Top Women Investors Of The Midas List In 2019». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 29-ին.
  33. «Forbes: Meet The Top Women Investors On Midas In 2018». Forbes.
  34. «100 most influential people 2019».
  35. «Aileen Lee». Forbes (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էյլին Լի» հոդվածին։