Էմմա Պիեցինսկա-Ռայխենբախ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմմա Պիեցինսկա-Ռայխենբախ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 19, 1854(1854-04-19)[1]
ԾննդավայրՓարիզ
Մահացել էփետրվարի 10, 1927(1927-02-10)[1] (72 տարեկան)
Մահվան վայրLe Mont-sur-Lausanne, Lausanne District, Վո, Շվեյցարիա
Քաղաքացիություն Շվեյցարիա
ԿրթությունԺնևի համալսարան
Մասնագիտությունկանանց իրավունքների պաշտպան և սուֆրաժիստ

Էմմա Պիեցինսկա-Ռայխենբախ (ապրիլի 19, 1854(1854-04-19)[1], Փարիզ - փետրվարի 10, 1927(1927-02-10)[1], Le Mont-sur-Lausanne, Lausanne District, Վո, Շվեյցարիա), շվեյցարացի աբոլիցիոնիստ և ֆեմինիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1854 թվականի արիլի 19-ին Փարիզում, Ֆրանսիա[2]։ Որբացել է 5 տարեկանում և մեծացել Ժնևի և Նևշատելի խնամատար ընտանիքներում։ Երբ նա արդեն բավականաչափ մեծ էր, ուղևորվել է Փարիզ, որտեղ հանդիպել և ամուսնացել է մտավորական Ստանիսլաս Պիեցինսկու հետ։ 1875 թվականին մեկնել է Լեհաստան։ Սարսափելով այնտեղ կանանց կրթության պակասից՝ նա միանգամից սկսել է սովորեցնել կարդալ և գրել։ 1881 թվականին վերադարձել է Շվեյցարիա մարդկանց օգնելու նպատակով։ Լեյքերբադի մասին նա իմացել է ամերիկացի բժիշկ և սուֆրաժիստուհի Հարիեթ Քլիսբիից, որը նրան ծանոթացրել է կանանց իրավունքների շարժման հետ։

Դրանից հետո ամուսնալուծվել է և հաճախել Ժնևի համալսարան՝ բժշկություն ուսումնասիրելու համար։ 1889 թվականին մեկնել է Միացյալ Նահանգներ, որտեղ ծանոթացել է աջ կանանց շարժման կազմակերպմանը։ 1891 թվականին վերադարձել է Շվեյցարիա և շարունակեց ուսումը։ Բեռնում հանդիպել է Հելենե ֆոն Մյուլինենին, որը դարձել է նրա կյանքի գործընկերը։ Մասնակցել է Ժնևում կանանց շահերի առաջին շվեյցարական համագումարին։ Այդ ժամանակ նրա առողջությունն այնքան է վատացել, որ նա խլացավ, ինչը խանգարել է նրան դոկտորի աստիճան ստանալ։ Նրա թեզը`աշխատություն սեռական դաստիարակության վերաբերյալ, առաջին անգամ լույս է տեսել 1898 թվականին L'école de la pureté (Մաքուրների դպրոց) վերնագրով։

Մոտավորապես նույն ժամանակ նա ծանոթացել է Աբոլիցիոնիստների միջազգային ֆեդերացիայի հիմնադիր Ժոզեֆին Բաթլերի հետ, մի խումբ, որը փորձում էր վերջ տալ մարմնավաճառությանը։ 1891 թվականին հիմնադրել է առաջին շվեյցարական էթիկայի կազմակերպությունը (sittlichkeitsverein)՝ Union des femmes de Genève (Ժնևի կանանց միություն)։ Մյուլինենի հետ միասին1900 թվականին հիմնադրել է Bund Schweizerischer Frauenvereine-ը։ 1906 թվականին օգնել է հիմնել Շվեյցարիայի սպառողների լիգան, իսկ 1915 թվականին մասնակցել է Ազգային կրթության հանձնաժողովին։ Մահացել է 1927 թվականի սկզբին Մոնթ-սյուր-Լոզանում։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • L'école de la pureté, 1898

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Käppeli, Anne-Marie. «Pieczynska [-Reichenbach], Emma». Dictionnaire historique de la Suisse, Berne (ֆրանսերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 1-ին.