Էմմա Նահապետյան
Էմմա Նահապետյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 18, 1946 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 8, 2022 (75 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պարարվեստի պետական քոլեջ |
Մասնագիտություն | պարուսույց |
Պարգևներ և մրցանակներ |
Էմմա Նահապետյան (հունիսի 18, 1946, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 8, 2022, Երևան, Հայաստան), հայ բալետի արտիստ, պարուսույց[1], ԽՍՀՄ ժողովրդական արտիստ[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմմա Նահապետյանը ծնվել է Երևանում, 1946 թվականի հունիսի 18-ին։
Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Մռավյանի անվան թիվ 25 միջնակարգ դպրոցը, դրան զուգահեռ սովորել է նաև Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի Եվա Ներսեսյանի ղեկավարած դաշնամուրի բաժնում։ 1958 թվականին ընդունվել է Երևանի պարարվեստի ուսումնարանի դասական պարի բաժնի էքսպերիմենտալ դասարան, որտեղ դասավանդել է պետերբուրգցի պարուսույց Դինա Նիկոլաևնա Գացինան։
1962 թվականին վերապատրաստվել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում և որպես բալետի պարուհի զբաղված է եղել խաղացանկի բազմաթիվ ներկայացումներում։
1964 թվականին ավարտել է պարարվեստի ուսումնարանը և ընդունվել օպերային թատրոն, հանդես է եկել մի շարք բալետներում հանդես է եկել մենապարերով։
1970-1972 թվականներին մանկավարժական վերապատրաստում է ստացել Մոսկվայի պարարվեստի ակադեմիայում՝ Ալլա Լենինայի, Նինա Տոլստայայի և Եվգենի Ֆարմանյանցի դասարաններում։
1985 թվականից որպես մանկավարժ-փորձավար աշխատանքի է անցել է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Հյուրախաղեր է ունեցել ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Թուրքիայում, Ալժիրում, Թունիսում, Եգիպտոսում և մի շարք երկրներում։
Էմմա Նահապետյանը մահացել է Երևանում, 2022 թվականի մարտի 8-ին[3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Valone, James. «САМЫЕ КРАСИВЫЕ ИЗВЕСТНЫЕ АРМЯНСКИЕ ТАНЦОВЩИЦЫ MOST FAMOUS ARMENIAN DANCER TOP 17». james-valone.livejournal.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
- ↑ https://factor.am/415360.html Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացմամբ մեկնարկում է 89-րդ թատերաշրջանը
- ↑ «Մահացել է բալետի փորձավար Էմմա Նահապետյանը». ankakh.com (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 9-ին.
- ↑ Էմմա Նահապետյան