Էմմա Աքուլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմմա Աքուլյան
Էմմա Աքուլյան.jpg
Ծնվել էմարտի 16, 1929(1929-03-16) (90 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունլուսանկարիչ

Էմմա Խաչիկի Աքուլյան (Միրզոյան, մարտի 16, 1929(1929-03-16), Թիֆլիս, ԽՍՀՄ), հայ լուսանկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմմա Աքուլյանը ծնվել է 1929 թվականի մարտի 16-ին, Թիֆլիսում: Հետագայում տեղափոխվել է Կալինինի մարզի Ժարկովսկ ավան: Որպես լուսանկարիչ մասնագիտացել է ընտանեկան միջավայրում. լուսանկարչություն սովորել է սկեսուրից, որի հետ համատեղ աշխատել են: 1965 թվականին Էմմա Աքուլյանն ավարտել է Կալինինի մարզի կենցաղսպասարկման ուսումնական կոմբինատի դասընթացը՝ ստանալով տաղավարի և բնական նկարահանման լուսանկարչի որակավորում և զբաղվել ինքնուրույն գործնեությամբ՝ լուսանկարել, կատարել ռետուշի և տպագրական աշխատանքներ: Մինչև 1968 թվականը աշխատել է Ժարկովսկում: 1969 թվականին հաստատվել է Կիրովականում, որտեղ Լագեր թաղամասում բացել է համանուն լուսանկարչական տաղավարը, որը գործել է մինչև 1977 թվական, երբ Աքուլյանը ավարտել է լուսանկարչական գործունեությունը[1]։

Լուսանկարչության բնագավառում է աշխատել նաև Աքուլյանի եղբայրը` Լյովան, ով վարպետացել է լուսանկարչության մեջ աշխատակցել քրոջը որպես ռետուշոր[2]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քոչար, Վահան: Հայ լուսանկարիչներ, հեղինակային հրատարակություն, 2007, էջ 255:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]