Էմին Ահմեդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմին Ահմեդով
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ըմբիշ, wrestling coach և wrestler
Երկիր՝ Ադրբեջան
Ծննդյան ամսաթիվ՝հոկտեմբերի 6, 1986(1986-10-06) (37 տարեկան)
Ծննդավայր՝Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
170 սանտիմետր

Էմին Վիդադի օղլի Ահմեդով (ադրբ․ Emin Vidadi oğlu Əhmədov, հոկտեմբերի 6, 1986(1986-10-06), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի հունահռոմեական ոճի ըմբիշ, Ադրբեջանի ազգային հավաքականի անդամ։ Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմին Ահմեդովը ծնվել է 1986 թվականի հոկտեմբերի 6-ին Բաքվում։ Ահմեդովի հայրն աշխատում է գործարանում, իսկ մայրը բարձրագույն կրթություն է ստացել, բայց չի աշխատում՝ տնային տնտեսուհի է։ Էմինն ունի նաև եղբայր և քույր[1]։

Էմինը ըմբշամարտով սկսել է զբաղվել 1997 թվականին, երբ 11 տարեկան էր։ Ահմեդովը սկսել է մարզվել Հեզեր մարզական ակումբում։ Նրա խոսքով՝ ինքը վաղ տարիքից պայքարի նկատմամբ հետաքրքրություն է ունեցել[1]։

2009 թվականին մինչև 66 կգ քաշային կարգում երրորդ տեղն է զբաղեցրել Կումայում՝ Յադիգյար Իմամի գավաթի խաղարկությունում և Բաքվի Ոսկե Գրան պրիի մրցաշարում։ 2011 թվականին արդեն իր համար նոր քաշային կարգում (մինչև 74 կգ) դարձել է Մոսկվայի Moscow Lights մրցաշարի փոխչեմպիոն։

2012 թվականի ապրիլին հաղթող է ճանաչվել Չինաստանի Տայյուանում անցկացված օլիմպիական խաղերի 2012 թվականի արտոնագրման մրցաշարում։ Այդ խաղերում Ահմեդովը նվաճել է բրոնզե մեդալ։ 2012 թվականի օգոստոսի 31-ին Ադրբեջանի և ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Իլհամ Ալիևը Ահմեդովին պարգևատրել է «Տարագգի» մեդալով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմին Ահմեդով» հոդվածին։