Էմիլ Վերնոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էմիլ Վերնոն
Emile Vernon-La printemps.jpg
Ծնվել էմարտի 14, 1872(1872-03-14)
ԾննդավայրԲլուա
Վախճանվել էհունվարի 31, 1920(1920-01-31) (47 տարեկանում)
Մահվան վայրԲլուա
ՔաղաքացիությունՖրանսիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
ՈւսուցիչՈւիլյամ Բուգրո
Émile Vernon Վիքիպահեստում

Էմիլ Վերնոն, (ֆր.՝ Paul Émile Vernon) մարտի 14, 1872(1872-03-14), Բլուա - հունվարի 31, 1920(1920-01-31), Բլուա, հիասքանչ դարաշրջանի ֆրանսիացի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլ Վերնոնը ծնվել է 1872 թվականին[1] Ֆրանսիայի Բուլա քաղաքում։ Գեղանկարչություն է սովորել տվյալ ժանրի նկարիչ, քանդակագործ Օգյուստ Ժոզեֆ Տրյուֆեմայի և հայտնի ակադեմիստ Ուիլյամ Բուգրոյի արհեստանոցում։ Հետո շարունակել է նկարչական կրթությունը Տուր քաղաքի ինստիտուտի կերպարվեստի բաժնում։ Մասնագիտացել է առավելապես դիմանկարչության և ժանրային պատկերների բնագավառում։

Առանձնապես հայտնի են նրա երիտասարդ աղջիկների և երեխաների նկարները, նկարել է նաև բնապատկերներ և ծաղկային նատյուրմորտներ։ 1898 թվականին Վերնոնը մասնակցել է Տուրում կայացած կերպարվեստի ցուցահանդեսին։ Նույն թվականին իր աշխատանքներն է ներկայացրել Փարիզյան սալոնում և շարունակել է դա մինչև 1913 թվականը։

1899 թվականին նկարիչը զբաղվել է Նյևր քաղաքի դը Շատելիե թատրոնի բեմի վարագույրի և գմբեթի ձևավորմամբ։ 1904 թվականին Վերնոնը մեկնել է Լոնդոն[2]։ Նույն թվականին Վերնոնը ներկայացրել է մի քանի ծաղկային նատյուրմորտներ՝ արվեստների Գեղարվեստի թագավորական ակադեմիայի ցուցահանդեսում։

1910–ական թվականներին Վերնոնն աշխատել է Լոնդոնում և Փարիզում։ Ներկայումս նրա բազմաթիվ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում և հայտնի են դարձել ԱՄՆ֊ի, Կանադայի և Ճապոնիայի կոլեկցիոներների շնորհիվ։ Վերնոնի նկարներից մեկը կախված է Տուրա քաղաքի քաղաքապետարանում։

Էմիլ Վերնոնը մահացել է 1920 թվականին՝ 47 տարեկանում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Flowers Анастасия Георгенсон Silk (2014-02-09)։ «Эмиль Вернон - живопись для вдохновения!»։ Ярмарка Мастеров (ռուսերեն)։ Վերցված է 2018-10-30 
  2. Alina_Mix։ «Художник Эмиль Вернон. Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников»։ alinamix.com (ռուսերեն)։ Վերցված է 2018-10-30 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]