Էմիլ Սթանգ (կրտսեր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էմիլ Սթանգ (այլ կիրառումներ)
Էմիլ Սթանգ
նորվ.՝ Emil Stang d.y.
Emil Stang 1882–1964.jpg
 
Կուսակցություն՝ *Նորվեգիայի աշխատավորական կուսակցություն,
*Նորվեգիայի կոմունիստական կուսակցություն
Մասնագիտություն՝ Դատավոր, քաղաքական գործիչ
Ծննդյան օր Սեպտեմբերի 22 1882
Ծննդավայր Քրիստիանիա
Վախճանի օր Դեկտեմբերի 21 1964
Վախճանի վայր Քրիստիանիա, Նորվեգիա
Քաղաքացիություն Flag of Norway.svg Նորվեգիա
Հայր Էմիլ Սթանգ

Էմիլ Սթանգ Կրտսեր (նորվ.՝ Emil Stang d.y., Սեպտեմբերի 22 1882, Քրիստիանիա - Դեկտեմբերի 21 1964), նորվեգացի քաղաքական գործիչ, իրավաբան, դատավոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նորվեգիայի վարչապետ և Պահպանողական կուսակցության նախագահ Էմիլ Սթանգի ընտանիքում: Հանդիսանում է անկախ Նորվեգիայի առաջին վարչապետ Ֆրեդերիկ Սթանգ ծոռը:

1905 թվականին ստացել է իրավագիտության թեկնածուի աստիճան: 1911 թվականից աշխատել է Քրիստիանիաում որպես իրավաբան: Նույն թվականին անդամագրվել է Նորվեգիայի աշխատավորական կուսակցություն և 1918 թվականին ընտրվել կուսակցության փոխնախագահ:

1917-ից 1928 թվականները հանդիսացել է Քրիստիանիայի քաղաքային խորհրդի անդամ:

1919 թվականին որպես պատվիրակ գործուղվել է Մոսկվա՝ մասնակցելու Կոմունիստական ինտերնացիոնալի առաջին հավաքին: Քյուրե Գրեպայի մահից հետո 1922-1923 թվականներին կատարել է Աշխատավորական կուսակցության նախագահի պարտականույթունները: 1923 թվականին մասնակցել է Նորվեգիայի կոմունիստական կուսակցության ստեղծման աշխատանքներին՝ դառնալով վերջինիս կենտրոնական կոմիտեի անդամ:

1928 թվականին լքում է Կոմունիստական կուսակցությունը և սկսում զբաղվել իրավաբանական աշխատանքով: 1937 թվականին նշանակվում է Ներվոգիայի վերին ատյանի դատարանի դատավոր:

Նորվեգիայի գերմանական օկուպացիայի առաջին տարում ձերբակալվել է; Սկզբնական շրջանում պահվել է Օսլոյի բանտում, այնուհետև տեղափոխվել Գերմանիայում գտնվող Զակսենհաուզենի համակենտրոնացման ճամբար:

1946 - 1952 թվականներին զբաղեցրել է Նորվեգիայի վերին ատյանի դատարանի գլխավոր դատավորի պաշտոնը:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]