Էմիլ Բարո
Էմիլ Բարո ֆր.՝ Émile Barau | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 11, 1851[1] |
Ծննդավայր | Ռեյմս |
Մահացել է | նոյեմբերի 19, 1930[1] (79 տարեկան) |
Մահվան վայր | Նյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա |
Գերեզման | Cimetière du Nord |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց |
Երկեր | Q17494700?, Q17495556? և Q17495729? |
Մասնագիտություն | նկարիչ |
![]() |
Էմիլ Բարո, ինչպես նաև՝ Բարո Բակու (ֆր.՝ Émile Barau, Barau-Bacouմարտի 11, 1851[1], Ռեյմս - նոյեմբերի 19, 1930[1], Նյոյի սյուր Սեն, Սենա, Ֆրանսիա), ֆրանսիացի նկարիչ, գեղանկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմիլ Բարոն ծնվել է 1851 թվականի մարտի 11-ին[3] (ըստ այլ աղբյուրների 12-ին[4]) Ռեյմսում։ Նրա հայրը եղել է հարուստ վաճառական, և էմիլը շարունակել է այդ գործը մինչև նրա մահը՝ 1872 թվականը[5]։ Այնուհետև նա որոշեց ստանալ գեղարվեստական կրթություն և 1874 թվականին սկսել է սովորել Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոցում, որտեղ նրա դասախոսներն էին Ժան-Լեոն Ժերոմը և Էժեն Ժետելը։ Ուսումը ավարտելուց հետո Բարոն որոշ ժամանակ աշխատել է Հոլանդիայում և Դանիայում, այնուհետև՝ Բրետանում, Նորմանդիայում և Տուրենում[4]։ Նրան մոտ էին Շամպայնի բնապատկերները, որոնք կազմում են նրա ստեղծագործությունների երեք քառորդը[4]։
1887 թվականից մինչև 1889 թվականը Բարոն ներկայացել է Փարիզյան սալոնում, և 1889 թվականին Փարիզում տեղի ունեցած Համաշխարհային ցուցահանդեսին ստացել է ոսկե մեդալ[4]։ 1890 թվականից նա հանդիսացել է գեղարվեստի Ազգային հասարակության անդամ, որտեղ աշխատել է մինչև մահը։ 1895 թվականին պարգևատրվել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով։ Մասնակցել է Ռեյմսում արվեստի սիրահարների համար կազմակերպվող բոլոր ցուցադրություններին[4]։
Էմիլ Բարոն մահացել է 1930 թվականի նոյեմբերի 19-ին Նյոյի սյուր Սեն քաղաքում։ Թաղվել է Ռեյմսի Հյուսիսային գերեզմանատան ընտանեկան դամբարանում[6]։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էմիլ Բարոն առաջին հերթին հայտնի է բնանկարներով, որոնք պատկերում են Ռեյմսի տարածաշրջանը[6][4]։ Րիխարդ Մուտերը իր XIX դարի գեղանկարչության պատմություն գրքում Բարոյի ոճը անվանել է «տխուր», իսկ նրա նկարները`«սիմֆոնիաներ մոխրագույն տոնի վրա»[7]։ Նա գրել է, որ նկարիչը «...սիրում է գյուղական բնությունը և շատ օրիգինալ է պատկերել լուռ գյուղակների գեղանկարչական կտորները, նրան գրավել են ոչ թե ներկերի պայծառությունը, այլ մեռնող բնության դժգունությունը»[7]։
Էմիլ Բարոի մոտավորապես 15 աշխատանք գտնվում է Ռեյմսի գեղարվեստի թանգարանում[6]։ Նրանց մի մասը նվիրվել է Պոմերի գինեգործական տան և Բարոյի ընկեր Անրի Վանեի թանգարանին[4]։
Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մինչև 1968 թվականը Ռեյմսում գոյություն ուներ Էմիլ Բարոյի պատվին անվանված փողոց[5][8]։
Պատկերաասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ RKDartists (նիդերլ.)
- ↑ «Emile Barau (1851-1930)»։ BnF Data (ֆրանսերեն)։ Վերցված է 2019-10-17
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Paysages et peintres champenois
- ↑ 5,0 5,1 «Les rues de Reims-Métropole - b/bl» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2021-03-11-ին։ Վերցված է 2019-10-17
- ↑ 6,0 6,1 6,2 Biographies rémoises
- ↑ 7,0 7,1 Р. Мутер, 1901, էջ 34
- ↑ Pierre Cabanne Guide artistique de la France. — Hachette, 1968. — P. 168.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Р. Мутер История живописи в XIX веке. — СПб: Типография Спб. общ. печатного дела в России, 1901. — Т. III. — С. 33—34.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Regard sur... paysages et peintres champenois»։ musées-reims.fr (ֆրանսերեն)։ 2019։ Վերցված է 2019-10-16
- «Biographies rémoises - B» (ֆրանսերեն)։ Վերցված է 2019-10-16(չաշխատող հղում)
|