Էմանուելա Սետտի Կառարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմանուելա Սետտի Կառարո
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 9, 1950(1950-10-09)
ԾննդավայրԲորգոսեզիա, Վերչելլի, Պիեմոնտ, Իտալիա
Մահացել էսեպտեմբերի 3, 1982(1982-09-03) (31 տարեկան)
Մահվան վայրՊալերմո, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա
Մասնագիտությունբուժքույր
ԱմուսինCarlo Alberto dalla Chiesa?[1]
 Emanuela Setti Carraro Վիքիպահեստում

Էմանուելա Սետտի Կառարո (Իտալերեն արտասանություն՝ [emanuˈɛːla ˈsɛtti karˈraːro], հոկտեմբերի 9, 1950(1950-10-09), Բորգոսեզիա, Վերչելլի, Պիեմոնտ, Իտալիա - սեպտեմբերի 3, 1982(1982-09-03), Պալերմո, Իտալիա), իտալացի բուժքույր, Կառլո Ալբերտո Դալլա Կիեզայի կինը։ Հարսանիքից երկու ամիս անց դարձել է սիցիլիական մաֆիայի հարձակման զոհը, որի հետևանքով զոհվել են նաև նրա ամուսինը և նրան ուղեկցող սպա Դոմենիկո Ռուսոն։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1950 թվականի հոկտեմբերի 9-ին Պիեմոնտ մարզի Բորգոսիա քաղաքում։ Հատուկ ծառայություն է մատուցել Միլանի զինվորական հոսպիտալում և Միլանի համալսարանի վիրաբուժական ախտաբանության ինստիտուտում։ Էմանուելան ունեցել է երկու եղբայր՝ բժիշկ Պաոլո Ջուզեպպեն և նկարների վաճառող Ջովաննի Մարիան։ Եղել է Կառլո Ալբերտո Դալլա Կիեզայի կինը, նրանք ամուսնացել են 1982 թվականի հուլիսի 10-ին, ամուսինների տարիքային տարբերությունը եղել է 30 տարի։ Հարսանիքը տեղի է ունեցել Տրենտո գավառի Իվանո Ֆրաչենա քաղաքում գտնվող մի փոքրիկ եկեղեցում։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականի սեպտեմբերի 3-ին ամուսինների մարմինները հայտնաբերել են իրենց Autobianchi A112 ավտեմեքենայի մեջ՝ սպանված։ Գեներալը գրկած է եղել Էմանուելային փորձելով պաշտպանել նրան։ AK-47-ով կրակելուց հետո մարդասպանները ատրճանակով կրակել են նրա գլխին։ Էմանուելա Սետտի Կառարոն թաղված է ամուսնու հետ Պարմայում։ Նրանց ավտոմեքենան պահվում է Վոգերայի պատմական թանգարանում։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմանուելան պարգևատրվել է Medaglia d ' Oro al merito della Croce Rossa Italiana մեդալով (Իտալական Կարմիր Խաչի մատուցած ծառայությունների համար ոսկե մեդալ) և Medaglia al merito della Sanita pubblica մեդալով (հանրային առողջապահության ոլորտում ծառայությունների համար մեդալ)։ Շատ դպրոցներ և բժշկական հաստատություններ ամբողջ Իտալիայում անվանվել են իր պատվին[2][3][4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://archivio.unita.news/assets/main/1982/09/04/page_001.pdf
  2. Antonia Setti Carraro, Memorie di una Crocerossina, Milano, Mursia, 1982
  3. Antonia Setti Carraro, Ricordi, Emanuela?, Milano, Rizzoli, 1983
  4. Luigi Càstano, Emanuela dalla Chiesa Setti Carraro: una crocerossina secondo il Vangelo, Torino, Editrice Elle di Ci, 1993, 200 pp 8801102488
  5. Renate Siebert, Secrets of Life and Death: Women and the Mafia, Verso editore, 1996, 185984023X
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմանուելա Սետտի Կառարո» հոդվածին։