Էկպե Յուդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox baschet.png
Էկպե Յուդո
Ekpe Udoh
Ekpe Udoh March 2012.jpg
Էկպե Յուդոն «Միլուոքի Բաքս» ակումբի կազմում
Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գոլդեն Սթեյթ Ուորիորս
Դիրքը ծանր հարձակվող և կենտրոնական
Համար № 6
Ի ծնե տրված անունը Էկպեդեմե Ֆրայդեյ Էկպե Յուդո
Ծննդյան ամսաթիվ մայիսի 23, 1987 (32 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Էդմոնտ, Օկլահոմա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,08 մ
Քաշ 111 կգ
Դպրոց Սանտա Ֆե
համալսարան Միչիգանի համալսարան
Դրաֆթի տարի 2010 / ռաունդ` 1 / ընտր.` 6-րդ
Դրաֆթ ակումբ Գոլդեն Սթեյթ Ուորիորս
Կարիերա սկիզբ 2006 թվական
Մեդալներ

Էկպեդեմե Ֆրայդեյ Էկպե Յուդո (անգլ.՝ Ekpedeme Friday "Ekpe" Udoh, ծնվել է 1987 թվականի մայիսի 23 Էդմոնտում, Օկլահոմա նահանգ), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, որը հանդես է գալիս ԲԱԱ-ի «Յութա Ջազ» ակումբում: Խաղում է ծանր հարձակվողի և կենտրոնականի դիրքերում: 2010 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից, 6-րդ համարի ներքո։

Ուսանողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկպե Յուդոն սովորել է Էդմոնտի Սանտա Ֆեի բարձրագույն դպրոցում: Հետագայում կրթությունը շարունակել է Միչիգանի համալսարանում:

2006/2007 մրցաշրջանում[1] կամ սկսնակների մրցաշրջանում անցկացրել է 35 խաղ: Այդ խաղերում Էկպեն հարթակի վրա անցկացնում էր միջինը 20,3 րոպե, հավաքում էր 5,0 միավոր, 4,0 անդրադարձ, 0,7 խլում և 1,9 կասեցում: Միջինը թույլ էր տալիս 0,8 կորուստ, փոխանցում էր 0,8 փոխանցում և հավաքում էր 1,9 անձնական դիտողություն:

2007/2008 մրցաշրջանում[1] կամ երկրորդ կուրսեցիների մրցաշրջանում նա անցկացրել է 32 խաղ: Այդ խաղերում Էկպեն հարթակի վրա անցկացնում էր միջինը 26,0 րոպե, հավաքում էր 6,0 միավոր, 5,0 անդրադարձ, 0,8 խլում և 2,9 կասեցում: Միջինը թույլ էր տալիս 1,1 կորուստ, փոխանցում էր 0,9 փոխանցում և հավաքում էր 2,4 անձնական դիտողություն:

2008/2009 մրցաշրջանում հանդես չի եկել[1]:

2009/2010 մրցաշրջանում Յուդոն Բեյլոր համալսարանի կազմում անցկացրել է 36 խաղ[1]: Այս մրցաշրջանում Էկպեն հարթակի վրա անցկացնում էր միջինը 35,1 րոպե, միջինը հավաքում էր 13,9 միավոր, 9,8 անդրադարձ, 0,8 խլում և 3,7 կասեցում, միջինը թույլ էր տալիս 2,4 կորուստ, փոխանցում էր 2,7 փոխանցում, և հավաքում էր 2,4 անձնական դիտողություն:

Կարիերան ԲԱԱ-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվել է «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից, 6-րդ համարի ներքո[2]: Էկպեն դաստակի վնասվածքի պատճատով ակումբի կազմում դեբյուտելէ ընդամենը 2011 թվականի դեկտեմբերի 11-ին «Մայամի Հիթ» ակումբի դեմ խաղում[3][4]։

2012 թվականի մարտի 13-ին Մոնտա Էլիսը և Քվոմե Բրաունը Միլուոքի Բաքս ակումբում փոխանակվեցին Էնդրյու Բոգուտի և Սթիվեն Ջեքսոնի[5]:

Եվրոպա[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի հուլիսի 28-ին Յուդոն միամյա պայմանագիր է կնքել թուրքական «Ֆեներբահչե» ակումբի հետ[6]: Առաջին մրցաշրջանում միանգամից հայտնվել է մեկնարկային հնգյակում՝ դառնալով ակումբի գլխավորներից մեկը: «Ֆեներբահչե»-ի հետ գրավել է Թուրքիայի գավաթը՝ 67-65 հաշվով հաղթելով «Դարյուշաֆակային»: Այդ մրցաշրջանում ակումբը կարողացավ դուրս գալ Եվրալիգայի Քառորդ եզրափակիչ, սակայն ավելացված ժամանակի ընթացքում 96–101 հաշվով պարտվեց «ԲԿՄԱ»-ին[7]: Եվրալիգայի 27 խաղերի ընթացքում Յուդոն միջինը հավաքում էր 12,6 միավոր, և կատարում 5,1 անդրադարձ: «Ֆեներբահչեն» մրցաշրջանի ավարտից հետո նույնպես դարձել է Թուրքիայի չեմպիոն:

2016 թվականի հուլիսի 11-ին Յուդոն 1+1 ծրագրով ակումբի հետ վերակնքել է պայմանագիրը[8]: 2016-17 մրցաշրջանում Յուդոն ակումբի հետ դարձել է Եվրալիգայի չեմպիոն[9]: Ըստ վերջին խաղի արդյունքների Էկպեն վաստակեց Քառորդ եզրափակչի ամենալավ խաղացողի տիտղոսը[10]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲԱԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ

Ամենամյա մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2010 Գոլդեն Սթեյթ Ուորիորս 58 18 17.8 .437 .000 .656 3.1 .7 .4 1.5 4.1
2011 Գոլդեն Սթեյթ Ուորիորս 38 6 21.8 .443 .000 .719 3.9 .8 .7 1.7 5.5
2011 Միլուոքի Բաքս 23 5 20.1 .409 .000 .800 4.7 1.1 .7 1.6 5.7
2012 Միլուոքի Բաքս 76 9 17.3 .435 .000 .748 3.3 .6 .5 1.1 4.3
2013 Միլուոքի Բաքս 42 14 19.1 .399 .000 .638 3.5 .7 .4 1.0 3.4
2014 Լոս Անջելես Կլիպերս 33 0 3.9 .458 .000 .778 .8 .2 .2 .2 .9
2017 Յութա Ջազ 63 3 12.9 .500 .000 .750 2.4 .8 .7 1.2 2.6
Կարիերա 333 55 16.1 .437 .000 .724 3.0 .7 .5 1.2 3.7

Փլեյ-Օֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
2012 Միլուոքի Բաքս 4 0 13.5 .444 .000 .000 1.5 .3 .5 .5 2.0
2014 Լոս Անջելես Կլիպերս 4 0 3.0 .333 .000 .000 .8 .0 .0 .0 .5
2017 Յութա Ջազ 6 0 3.5 1.000 .000 .000 .5 .0 .0 .3 .3
Կարիերա 14 0 6.2 .462 .000 .000 .9 .1 .1 .3 .9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Статистика выступлений в NCAA(անգլ.)
  2. НБА. На драфте-2010 «Вашингтон» взял Джона Уолла под первым номером, «Нью-Джерси» — Деррика Фэйворса под третьим(ռուս.)
  3. НБА. Юдо пропустит Летнюю лигу из-за травмы запястья(ռուս.)
  4. НБА. Эппэй Юдо дебютирует сегодня против «Майами»(ռուս.)
  5. «Bucks trade Andrew Bogut» (անգլերեն)։ ESPN։ 14 марта 2012։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-09-ին։ Վերցված է 2012-03-16 (անգլ.)
  6. «Fenerbahce adds size with Udoh»։ Euroleague.net։ July 28, 2015։ Վերցված է July 28, 2015 (անգլ.)
  7. «CSKA Moscow claims its seventh Euroleague crown after OT thriller»։ euroleague.net։ Վերցված է 9 September 2016 (անգլ.)
  8. «EKPE UDOH İLE ANLAŞMAYA VARILDI»։ Fenerbahce.org (Turkish)։ July 11, 2016։ Վերցված է July 11, 2016 (թուրքերեն)
  9. «Fenerbahçe Istanbul is EuroLeague champion!»։ Euroleague.net։ 2017-05-22։ Վերցված է 2017-05-22 (անգլ.)
  10. «Udoh caps historic Final Four with MVP award»։ Euroleague.net։ 2017-05-22։ Վերցված է 2017-05-22 (անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]