Մոնտա Էլիս
Մոնտա Էլիս | ||
Ակումբ | Գոլդեն Սթեյթ Ուորիորս | |
---|---|---|
Դիրքը | hարձակվող պաշտպան\Խաղարկող | |
Համար | № 6 | |
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 26, 1985[1][2] (38 տարեկան) | |
Ծննդավայր | Ջեքսոն[1] | |
Հասակ | 1,91 մ | |
Քաշ | 84 կգ | |
Դրաֆթի տարի | 2005 / ռաունդ` 2 / ընտր.` 40-րդ | |
Դրաֆթ ակումբ | Գոլդեն Սթեյթ Ուորիորս | |
Կարիերա սկիզբ | 2005 թվական | |
Մոնտա Էլիս (անգլ.՝ Monta Ellis, հոկտեմբերի 26, 1985[1][2], Ջեքսոն[1]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, ով հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Ինդիանա Փեյսերս» ակումբի կազմում։ Խաղում է հարձակվող պաշտպանի և խաղարկողի դիրքերում։ 2005 թվականին՝ դպրոցը ավարտելուց անմիջապես հետո, ԲԱԱ դրաֆթի ժամանակ ընտրվեց «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից՝ 40-րդ համարի ներքո։ Առաջին մրցաշրջանի ընթացքում գտնվում էր պահեստայինների նստարանին, բայց երկրորդ մրցաշրջանի ընթացքում դարձավ մեկնարկային հնգյակի խաղացողը՝ զգալիորեն փոխելով իր ցուցանիշները։ Ըստ մրցաշրջանի արդյունքների, համարվում էր ԲԱԱ-ի ամենակատարելագործվող խաղացողը։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնտան բասկետբոլ է խաղացել իր հարազատ Ջեքսոն քաղաքի դպրոցական ակումբում։ 2005 թվականի ԲԱԱ դրաֆթի ժամանակ Էլիսը երկրորդ ռաունդի կեսին ընտրվեց «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից՝ 40-րդ համարի ներքո։
Առաջին մրցաշրջանը (2005-06) ԲԱԱ-ում Էլիսը փորձում էր հարմարվել ակումբին և շատ քիչ ժամանակ ունենում խաղի համար։ Սակայն արդեն հաջորդ մրցաշրջանի ընթացքում (2006-07) Մոնտան դարձավ մեկնարկային հնգյակի խաղացողներից մեկը, և ակումբի հետ միասին դուրս եկավ 2007 թվականի փլեյ-օֆ։ Նաև եղել էր 2007 թվականի բոլոր աստղերի խաղերի մասնակից, որտեղ խաղում էր երկտարեցիների կողմից և հավաքել էր 28 միավոր։
Էլիսը 2008 թվականի ամռանը 67 միլիոն դոլար արժողությամբ վեցամյա պայմանագիր է կնքել «Ուորիորս»-ի հետ։ Սակայն 2008-09 թվականի մրցաշրջանի ժամանակ վնասվածքի պատճառով Էլիսը խաղաց ընդամենը 25 խաղ։ Հաջորդ երկու մրցաշրջանները Էլիսը անցկացրեց առանց վնասվածքների՝ ամեն խաղում միջինը հավաքելով 24 միավոր։
2012 թվականի մարտի 13-ին Մոնտա Էլիսը և Քվոմե Բրաունը Միլուոքի Բաքս ակումբում փոխանակվեցին Էնդրյու Բոգուտի և Սթիվեն Ջեքսոնի հետ[3]։
Էլիսը 2013 թվականի հուլիսի 13-ին, դառնալով ազատ գործակալ, 25 միլիոն դոլար արժողությամբ եռամյա պայմանագիր է կնքել «Դալաս Մավերիքս» ակումբի հետ[4]։
ԲԱԱ կարիերայի ցուցանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պայմանանշաններ | |||||
---|---|---|---|---|---|
Խ | Մասնակցած խաղեր | ՄԽ | Խաղեր որպես մեկնարկային | ր/խ | Խաղացած րոպեներ |
ՆԱ% | Նետման արդյունավետություն | 3Մ% | Երեք միավորների իրացման արդյունավետություն | Տ% | Տուգանային նետման արդյունավետություն |
ա/խ | անդրադարձները խաղում | փ/խ | Արդյունավետ փոխանցումները խաղում | խ/խ | Խլումները խաղում |
բ/խ | Բլոկշոտերը խաղում | մ/խ | Միավորները խաղում | Թավատառ | Կարիերայի բարձրագույն ցուցանիշ |
Ամենամյա մրցաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2005-06 | Գոլդեն Սթեյթ Ուորիորս | 49 | 3 | 18.1 | .415 | .341 | .712 | 2.1 | 1.6 | .7 | .2 | 6.8 |
2006-07 | Գոլդեն Սթեյթ Ուորիորս | 77 | 53 | 34.3 | .475 | .273 | .763 | 3.2 | 4.1 | 1.7 | .3 | 16.5 |
2007-08 | Գոլդեն Սթեյթ Ուորիորս | 81 | 72 | 37.9 | .531 | .231 | .767 | 5.0 | 3.9 | 1.5 | .3 | 20.2 |
2008-09 | Գոլդեն Սթեյթ Ուորիորս | 25 | 25 | 35.7 | .451 | .308 | .830 | 4.3 | 3.7 | 1.6 | .3 | 19.0 |
2009-10 | Գոլդեն Սթեյթ Ուորիորս | 64 | 64 | 41.4* | .449 | .338 | .753 | 4.0 | 5.3 | 2.2 | .4 | 25.5 |
2010-11 | Գոլդեն Սթեյթ Ուորիորս | 80 | 80 | 40.3* | .451 | .361 | .789 | 3.5 | 5.6 | 2.1 | .3 | 24.1 |
2011-12 | Գոլդեն Սթեյթ Ուորիորս | 37 | 37 | 36.9 | .433 | .321 | .812 | 3.4 | 6.0 | 1.5 | .3 | 21.9 |
2011-12 | Միլուոքի Բաքս | 21 | 21 | 36.0 | .432 | .267 | .764 | 3.5 | 5.9 | 1.4 | .3 | 17.6 |
2012-13 | Միլուոքի Բաքս | 82 | 82 | 37.5 | .416 | .286 | .773 | 3.9 | 6.0 | 2.1 | .4 | 19.2 |
2013-14 | Դալաս Մավերիքս | 82 | 82 | 36.9 | .451 | .330 | .788 | 3.6 | 5.7 | 1.7 | .3 | 19.0 |
2014 | Դալաս Մավերիքս | 80 | 80 | 33.7 | .445 | .285 | .752 | 2.4 | 4.1 | 1.9 | .3 | 18.9 |
2015 | Ինդիանա Փեյսերս | 81 | 81 | 33.8 | .427 | .309 | .786 | 3.3 | 4.7 | 1.9 | .5 | 13.8 |
2016 | Ինդիանա Փեյսերս | 74 | 33 | 27.0 | .443 | .319 | .727 | 2.8 | 3.2 | 1.1 | .4 | 8.5 |
Կարիերա | 833 | 713 | 34.8 | .451 | .314 | .772 | 3.5 | 4.6 | 1.7 | .3 | 17.8 |
Փլեյ-Օֆ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Թիմ | GP | GS | MPG | FG% | 3P% | FT% | RPG | APG | SPG | BPG | PPG |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2007 | Գոլդեն Սթեյթ Ուորիորս | 11 | 6 | 21.6 | .390 | .111 | .821 | 2.3 | .9 | .9 | .2 | 8.0 |
2013 | Միլուոքի Բաքս | 4 | 4 | 38.0 | .436 | .158 | .375 | 3.3 | 5.5 | 2.5 | .3 | 14.3 |
2014 | Դալաս Մավերիքս | 7 | 7 | 35.6 | .409 | .353 | .871 | 2.4 | 2.9 | 1.3 | .1 | 20.4 |
2015 | Դալաս Մավերիքս | 5 | 5 | 39.4 | .468 | .367 | .750 | 3.2 | 5.2 | 2.0 | .6 | 26.0 |
2016 | Ինդիանա Փեյսերս | 7 | 7 | 32.1 | .434 | .333 | .800 | 3.9 | 4.3 | 2.1 | .0 | 11.6 |
2017 | Ինդիանա Փեյսերս | 4 | 2 | 18.9 | .400 | .250 | .800 | 2.0 | 1.3 | .5 | .3 | 5.5 |
Կարիերա | 38 | 31 | 29.9 | .427 | .298 | .755 | 2.8 | 3.0 | 1.5 | .2 | 13.7 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://espn.go.com/nba/player/_/id/2751/monta-ellis
- ↑ 2,0 2,1 2,2 http://espn.go.com/nba/player/stats/_/id/2751/monta-ellis
- ↑ «Bucks trade Andrew Bogut» (անգլերեն). ESPN. 14 марта 2012. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 16-ին.(անգլ.)
- ↑ «Mavs add Monta Ellis to backcourt». ESPN.com. 2013 թ․ հուլիսի 13. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնտա Էլիս» հոդվածին։ |
|