Էլ Կազովսկի
Էլ Կազովսկի հունգ.՝ El Kazovszkij | |
---|---|
Ի ծնե | ռուս.՝ Елена Ефимовна Казовская և հունգ.՝ Jelena Jefimovna Kazovszkaja |
Ծնվել է | հուլիսի 13, 1948[1][2] |
Ծննդավայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 21, 2008[3][4][2] (60 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարիա |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Կրթություն | Հունգարիայի գեղարվեստի համալսարան (1977) |
Մասնագիտություն | արվեստագետ, նկարիչ, performance artist, բանաստեղծ և գծանկարիչ |
Թեմաներ | Հունգարական գրականություն[5] և Կերպարվեստ[5] |
Պարգևներ | |
Kazovsky El Վիքիպահեստում |
Էլ Կազովսկի (հունգ.՝ El Kazovszkij, ծննդյան անունը՝ Ելենա Կազովսկայա, հուլիսի 13, 1948[1][2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 21, 2008[3][4][2], Բուդապեշտ, Հունգարիա), հունգարացի նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլ Կազովսկին ծնվել է Ելենա Կազովսկայա անունով Լենինգրադում, արվեստաբան Իրինա Պուտոլովայի և ֆիզիկոս և էլեկտրաինժեներ, չինական ճենապակու հայտնի կոլեկցիոներ Եֆիմ Յակովլևիչ Կազովսկու ընտանիքում։ 1951 և 1964 թվականներին ծնողների ամուսնալուծությունից հետո Ելենան ապրել է տատիկի և պապիկի հետ Ուրալում՝ Նիժնի Տագիլում։ 1955 թվականին մայրն ամուսնացել է հունգարացի ճարտարապետ Լուի Շկոդայի (Skoda) հետ[6], և Կազովսկիների ընտանիքը տեղափոխվել է Հունգարիա։ 1977 թվականին Ելենա Կազովսկայան ավարտել է Բուդապեշտի գեղարվեստի ակադեմիան՝ ստանալով գեղանկարչի որակավորում։ Ելենա Կազովսկայայի ուսուցիչներն են եղել Դերդ Կադարը (György Kádár) և Իգնատի Կոկաշը (Ignác Kokas)։ 1976 թվականից նա աշխատել է երիտասարդ նկարիչների արվեստանոցում և Հունգարիայի գեղարվեստի հիմնադրամում։
Ты рождена из суеверий, Из расточительных побед, В тебя захлопывают двери, Ни выхода, ни входа нет. Ни выхода, ни входа в память, Пожарище. Журчит вода Под обгоревшими годами И не остудит никогда. В наш век следы сжигать положено, Обременительный костер, Вода моя, моя наложница, Тобой все горы я растёр.
Ելենա Կազովսկայան ընտրել է Էլ Կազովսկի արական կեղծանունը, անընդհատ տղամարդկանց զգեստներ է հագել, ինչպես Զինաիդա Գիպիուսը կամ հեծելազորի աղջիկ Նադեժդա Դուրովան, և գրել է արական Էլ[7] անունով։ 1978 թվականին դարձել է Հունգարիայի կերպարվեստի և կիրառական արվեստի ասոցիացիայի անդամ։ Հունգարիայում նկարիչ Էլը պատկանել է հունգարացի ամենանշանավոր ժամանակակից նկարիչներին։ Մասնակցել է բազմաթիվ անհատական և խմբակային ցուցահանդեսների Հունգարիայում և արտերկրում (Ամստերդամ, Նյու Յորք, Փարիզ, Բեռլին, Հռոմ և Սանկտ Պետերբուրգ)։
Մահացել է 2008 թվականի հուլիսի 21-ին, Բուդապեշտում։ Նրան թաղել են Բուդապեշտում՝ Ֆարկաշրետի գերեզմանատանը։
Արվեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլի արվեստը չի բաժանվում ժամանակաշրջանների՝ նրա բոլոր նկարներն արտահայտիչ են։ Իր ողջ կյանքում ստեղծել է առասպելներ, ինչպես իր նկարներում, որոնք նրան դարձրել են ինչպես Հունգարիայի գեղարվեստական կյանքի, այնպես էլ իր ճակատագրի գլխավոր դեմքերից մեկը։ Նկարչուհին նկարել է Գրալի գավաթը, դիցաբանական կերպարներ և այլն։ Իր ստեղծագործություններն անվանել է համայնապատկերներ։
Բացի նկարներից, ստեղծել է դիզայներական առարկաներ, պերֆորմանսներ, ինստալացիաներ, մոմե քանդակներ, զգեստների ձևավորում և գրել բանասեղծություններ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գյուլա Derkovits-ի կրթաթոշակ, 1980
- Միխայ Մունկաչիի մրցանակ, 1989
- Կոշուտի մրցանակ, 2002
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլ Կազովսկին մասնակցել է խմբային և անհատական ցուցահանդեսների։
Անհատական ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պետական ռուսական թանգարան - Մարմարե պալատ, Սանկտ Պետերբուրգ, 2005
Խմբային ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Várfok պատկերասրահ, Բուդապեշտ, 2008,
- Հունգարական արվեստ. Danubiana Meulensteen գեղարվեստի թանգարան, Բրատիսլավա, 2007,
- Re: embrandt — Contemporary Hungarian Artists Respond: Բուդապեշտի Կերպարվեստի թանգարան, Բուդապեշտ, 2006,
- Ընդհանուր տարածություն. Էռնստի թանգարան, Բուդապեշտ, Բուդապեշտ, 2006 թ.
- «Սև և սպիտակ» - գրաֆիկական արվեստի ցուցահանդես (In Black and White — Graphic Art exhibition). Műcsarnok։ Ինդոնեզիայի դեսպանություն / Կունստհալլե Բուդապեշտ, 2001,
- Millennial serie of exhibitions in the Mucsarnok. Mucsarnok Kunsthalle, Բուդապեշտ, 2000։
Հավաքածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարպետի աշխատանքները գտնվում են հետևյալ պատկերասրահներում և հավաքածուներում՝
- Հունգարիայի ազգային պատկերասրահ (Magyar Nemzeti Galéria), Բուդապեշտ, Հունգարիա
- Լյուդվիգի թանգարան - Ժամանակակից արվեստի թանգարան, Բուդապեշտ, Հունգարիա
- Ժամանակակից արվեստի Dunaújváros ինստիտուտ, Հունգարիա
- Արվեստի թանգարան Վտ Լոձ, Լոձ, Լեհաստան[8]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.index.hu/kultur/klassz/elkazovszkij/
- ↑ 4,0 4,1 4,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 5,0 5,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ «…..И ТЕМНОТА СОПРОТИВЛЕНИЯ». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
- ↑ Váradi Júlia (2005 թ․ փետրվարի 3). «Csillapíthatatlan kíváncsiság». Magyar Narancs. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
- ↑ El Kazovsky at artifacts.net
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Эль Казовский. Книга Джана. М.: Три квадрата, 2011. — 348 с.
- Forgacs, Eva: El Kazovszkij (монография, 1996)
- Uhl, Gabriella: El Kazovszkij kegyetlen testszínháza (album, 2008)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Կազովսկի» հոդվածին։ |
|
- Հուլիսի 13 ծնունդներ
- 1948 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 21 մահեր
- 2008 մահեր
- Բուդապեշտ քաղաքում մահացածներ
- Բուդապեշտի Գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Կոշութի մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- ԼԳԲՏ արվեստագետներ
- Հունգարացի արվեստագետներ
- Հունգարացի նկարիչներ
- Ստեղծագործական կեղծանուններ