Հունգարական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուշադրություն․ հոդվածը կամ հոդվածի բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարան-ից և կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից

Հունգարական գրականություն, հիմնականում հունգարերեն գրավոր աշխատություններն են[1] ինչպես նաև այլ լեզուներով (հիմնականում լատիներեն), կամ հունգարացիների կողմից ստեղծված, կամ հունգարական մշակույթին առնչվող թեմաներով աշխատություններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեզ հասած ամենահին գրավոր հուշարձանները (լատիներեն) վերաբերում են 11—12-րդ դդ. (վարքագրություն, քարոզ, Աստվածաշնչի մեկնություն, պատարագ)։ Միջնադարյան գրականության կարևոր ստեղծագործություններ են եղել 11—14-րդ դդ. ժամանակագրությունները։13—14-րդ դդ. ստեղծված հունգարալեզու կրոնական գրականությունը վերելք է ապրել 15-րդ դ. 30-ական թթ.։ Հումանիստական մշակույթի, հակաֆեոդալական հայրենասիրական տրամադրությունների հետ էր կապված Ռեֆորմացիայի գրականությունը, որ զարգացել է հունգարերեն։ 16-րդ դարի 2-րդ կեսին երևան է եկել Վերածննդի արձակը։ Այդ ժամանակի ամենակարևոր քնարերգուն է Բ. Բալաշին (1554—1594)։

17-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

17-րդI դ. հունգարական գրականության մեջ հաստատվել է բարոկկո ոճը, որն արտահայտում էր տարատեսակ ձգտումներ՝ հակառեֆորմացիոն-ֆեոդալական և ազատագրական, հակաթուրքական ու հակահաբսբուրգյան։ Հունգարական բարոկկոյի հիմնադիրը եղել է էստերգոմի արքեպիսկոպոս, ճիզվիտ և աստվածաբան-բանավիճող Պ. Պազմանը (1570—1637), իսկ խոշորագույն բանաստեղծը՝ քաղաքագետ և զորավար Մ. Զրինյին (1620-1664)։

19-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունգարական լուսավորականության գրականությունը 18-րդ դ. վերջ - 19-րդ դ. սկիզբ) որոշ ընդհանուր գծեր ունի Արևելյան Եվրոպայի մյուս երկրների գրականությունների հետ։ Ժողովրդական պոեզիայի և ազգային անցյալի մեջ է իր համար հող փնտրել ռոմանտիզմը, որի ծաղկումն ուղեկցվել է ռեալիզմի զարգացումով։ 1848—1849 թթ. հեղափոխության տրիբուն Շ. Պետեֆիի (1823—1849) բանաստեղծություններում ռոմանտիկական ու ռեալիստական միտումները հասել են բարձրակետին՝ ստանալով հեղափոխական-դեմոկրատակաև բովանդակություն։

1849 թվականից հետո ստեղծված ծանր ժամանակը ողբերգականությամբ է տոգորել ռեալիստ Ցա. Արանի (1817—1882) պոեզիան, Ի. Մադաչի (1823—1864) փիլիսոփայական ռոմանտիկան։ Պատմական սահմանափակությունը կամ իդեալների ուտոպիականությունը, ռոմանտիկական հնացած ձևերը հաճախ իջեցրել են Մ. Ցոկաիի (1825—1904) հայրենասիրական հանրաճանաչ վեպերի գեղարվեստական արժեքը, թուլացրել բուրժուա-ազնվականական հասարակության տաղանդավոր մերկացնող Կ. Միկսատի (1849—1910) ռեալիստական երգիծանքը։

19-րդ դ. վերջի-20-րդ դ. սկզբի առաջադեմ գրողները գեղարվեստական այլ ուղիներ են որոնել։ Դժգոհությունը, բողոքն ավելի ու ավելի ուժեղ են հնչում 8ա. Վայդայի (1827-1897), Ցո. Կիշի (1843—1921), Դ. Ռեվիցկու (1855—1889), Ե. Կոմյատի (1858—1895) քնարերգության մեջ։ Ֆրանսիական և գերմանական նատուրալիզմի, ֆրանսիական և ռուսական քննադատական ռեալիզմի նվաճումները գեղարվեստորեն վերաիմաստավորել են Շ. Բրողին (1863—1924), Ժ. Մորիցը (1879—1942) և ուրիշներ՝ արձակը հարստացնելով հասարակության «հատակի» թեմատիկայով, սոցիալ-հոգեբանական դրամատիզմով։ «Nyugat» հանդեսի (1908—1841) շուրջը համախմբված շատ գրողներ՝ է. Աղին (1877—1919), Մ. Կաֆկան (1880-1918), Դ. Ցուհասը (1883—1937), Ա. Տոտը (1886—1928) իրենց հակակապիտալիստական խռովքը, սոցիալ- հումանիստական, երբեմն էլ հեղափոխական (է. Ադի) սպասումներն արտահայտում էին իմպրեսիոնիստական ու սիմվոլիստական միջոցներով։ 1919 թվականին հունգարական Խորհրդային Հանրապետության պարտությունից հետո հունգար գրողների մի մասը հարկադրված եղավ թողնել երկիրը։

Բուն Հունգարիայում ավանգարդիզմը ներկայացնում է Լ. Կաշակը (1887—1967)։ Քննադատական ռեալիզմն ամրապնդվում է սոցիալապես սուր և առավել փաստագրական, ինչպես նաև ինտելեկտուալ- հոգեբանական ձևերի մեջ։ Որոշ գյուղագիրներ չխուսափեցին ազգայնական գաղափարների ազդեցությունից, «ուրբանիստները»՝ ծայրահեղ ինդիվիդուալիզմից։

Ժողովրդական Հունգարիայի գրականության գլխավոր փուլերն են. 1945—1949՝

  • դեկադենտական
  • մոդեռնիստական վերապրուկների և ազդեցությունների դեմ
  • ռեալիստական գեղագիտության համար պայքարի շրջան
  • 1949—1956՝ սոցիալիստական ռեալիզմի առաջին հաջողությունների շրջան
  • 1957 թվականից՝ արդիական շրջան, երբ հունգարական սոցիալիստական գրականությունը շարունակում է հասունանալ ու հարստանալ։

20-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Հունգարայի արձակում արտացոլվում են արդի իրականության կոնֆլիկտները, նոր մարդու, նրա գիտակցության ու բնավորության ձևավորման տարբեր կողմերը։ 1960-ական թթ. ստեղծագործություններից սոցիալական վերլուծության սրությամբ, ձևի հարստությամբ, հոգեբանական և փիլիսոփայական խորությամբ աչքի են ընկնում Ցո. Իյեշի, Ի. Շիմոնի (ծն. 1926), Մ.Վացիի (1924- 1970), Գ. Դարաիի (ծն, 1929) քնարերգությունը, Ցո. Դարվաշի «Հարբած անձրև» (1963) վեպը, Դ. Ֆեկեաեի (ծն. 1922) «Բժշկի մահը» (1963), Ֆ. Շանաայի (ծն. 1927) «Քսան ժամ» (1964), Ի. էրկենի (ծն. 1912) «Տոտերի գերդաստանը» (1966) վիպակները։

1970-ական թթ. հունգար գրողների ուշադրությունը գրավում են սոցիալիստական բարոյականության ձևավորման և ազգային ինքնագիտակցության հարցերը (Շ. Վեերել, էրժեբեթ Գալգոցի, Ա. Կերտես, Ֆ. Ցուհաս, Ի. էրկեն)։ Այս շրջանում բարձր է հետաքրքրությունը սոցիոլոգիական գրականության նկատմամբ։ Ավելի խորն են արտացոլվում հասարակական կյանքի փոփոխությունները (Ի. Հալ, Դ. Հերնադի, Մ. Ալմաշ, Ցո. Բալաժ, Ա. Գերգեյ, է. Ցանիկովսկի, Գ. Բելա Նեմետ)։ Տասնամյակի վերջերին տարբեր տարիքի գրողներ աշխատել են առաջին հերթին պատկերել իրենց այսօրը՝ չխուսափելով նրան բնորոշ հակասություններից։ Դ. Իյեշը, է. Կոլոժվարի Գրանպիեռը և ուրիշներ իրենց վեպերում ցույց են տվել հունգարների մի քանի սերնդի ճակատագիրը։ Համեմատաբար երիտասարդ գրողներին (Գ. Բերեմենի, Պ. Նադաշ) ավելի է հետաքրքրել ազգային պատմությունը։ Նոր գործերով աչքի են ընկել Մ. Ապատին, Ի. Չասարը, էրժեբեթ Հազդագը, է. Իյեշը, Դ. Կարդոշը, Դ. Տանդորին և ուրիշներ։ Գրականագիտությունը սկզբնավորվել է18-րդ դ., վերելք ապրել19-րդ դ. 1-ին կեսին։ 19-րդ դ. 2-րդ կեսին- 20-րդ դ. սկզբին զարգացել է պոզիտիվիստական դպրոցը։ Կոմունիստական գրաքննադատության և գրականագիտության բնագավառում հայտնի են Դ. Լուկաչը, Ցո. Ռևաին, Դ. Բյոլյոնին, Դ. Բալինտը։ Ներկայումս Հունգարիայում գրականության տեսության ու գրականության պատմության մշակմամբ զբաղված են Ա. Ալմաշին, Ի. Հերմանը, Ա. Դիոսեգին, է. Կարդոշը և ուրիշներ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hungarian literature, Encyclopedia Britannica, 2012 edition
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png