Էլ Գրեկոյի թանգարան (Տոլեդո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլ Գրեկոյի թանգարան
Տեսակպատկերասրահ, պատմական շենք-թանգարան և հուշային թանգարան
Երկիր Իսպանիա[1]
ՏեղագրությունՏոլեդո
ՎայրToledo city?
Ղեկավարության նստավայրԷլ Գրեկոյի թանգարանի շենք, Տոլեդո
Հիմնադրվել է1911
ՀիմնադիրBenigno de la Vega-Inclán?
Մակերես1461 քառակուսի մետր, 1282 քառակուսի մետր
Կայքmuseodelgreco.mcu.es
Քարտեզ
Քարտեզ

Էլ Գրեկոյի թանգարան (իսպ.՝ Museo del Greco[2]), թանգարան Իսպանիայի Տոլեդո քաղաքում, որտեղ երկար տարիներ ապրել ու ստեղծագործել է Կրետեում ծնված և հունական ծագում ունեցող նկարիչ էլ Գրեկոն՝ Դոմենիկոս Թեոտոկոպուլոսը (1541–1614):

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է Տոլեդոյի հրեական թաղամասում[3]։ Բացվել է 1911 թվականին։ Բաղկացած է երկու շինությունից, որոնցից մեկը կառուցվել է 16-րդ դարում, մյուսը՝ 20-րդ դարասկզբին։ Թանգարանում պահվում են Էլ Գրեկոյի բազմաթիվ գործեր, որոնց մեծ մասը վերաբերում է նրա ստեղծագործական գործունեության ուշ շրջանին[4]։ Հավաքածուում տեղ են գտել նաև 17-րդ դարի իսպանացի այլ նկարիչների աշխատանքներ, ինչպես նաև՝ այդ դարաշրջանի կահույք և խեցեղեն, որը հայտնաբերվել է Տոլեդոյի գավառի Տալավերա դե լա Ռեյնա բնակավայրի մերձակայքում կատարված հնագիտական պեղումների արդյունքում։

Հավաքածուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլ Գրեկոյի «Առաքյալներ» նկարաշարը

Քրիստոսի ու իր 12 աշակերտների պատկերներով, 13 նկարներից բաղկացած շարք է, որն Էլ Գրեկոն ստեղծել է 1610-1614 թվականներին Տոլեդոյի Hospital de Santiago հիվանդանոցի համար։ Բոլորը 97 x 77 սմ չափսի յուղաներկ աշխատանքներ են[5]։

Այլ աշխատանքներ

Էլ Գրեկոյի և իսպանացի այլ նկարիչների գործեր թանգարանի հավաքածուից.

Թագադրում փշե պսակով, Maestro de la Sisla, 1450–1510
Թագադրում փշե պսակով, Maestro de la Sisla, 1450–1510  
Սբ. Պետրոսի արցունքները, Էլ Գրեկո, 1587–1596
Սբ. Պետրոսի արցունքները, Էլ Գրեկո, 1587–1596  
Դիեգո դե Կովառուբիասի Լեյվայի դիմանկարը, Էլ Գրեկո, 1600
Դիեգո դե Կովառուբիասի Լեյվայի դիմանկարը, Էլ Գրեկո, 1600  
Տոլեդոյի տեսքն ու հատակագիծը, Էլ Գրեկո, 1608
Մերկացումը, Խորխե ՄանուելԹեոտոկոպուլի, c.1606
Մերկացումը, Խորխե ՄանուելԹեոտոկոպուլի, c.1606  
Սբ. Պետրոսի արցունքները, Ֆրանսիսկո դե Սուրբարան, c.1633
Սբ. Պետրոսի արցունքները, Ֆրանսիսկո դե Սուրբարան, c.1633  
Աուտոդաֆե 17-րդ դարի իսպանական հրապարակում. կերպարվեստի մադրիդյան դպրոց, 1656
Աուտոդաֆե 17-րդ դարի իսպանական հրապարակում. կերպարվեստի մադրիդյան դպրոց, 1656  
Քրիստոսը ժողովում է զգեստը, Խերոնիմո Խասինտոդե Էսպինոզա, 17-րդ դար
Քրիստոսը ժողովում է զգեստը, Խերոնիմո Խասինտոդե Էսպինոզա, 17-րդ դար  

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «History of the Museum». Spain: Museo del Greco. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  3. «El Greco Museum». www.spain.info/ Spain.info. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  4. «El Greco Museum». Spainisculture.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 19-ին.
  5. «Apostolados: the Series of Christ and the Apostles (1610-14)». Web Gallery of Art. Վերցված է 2020 թ․ հուլիսի 25-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ Գրեկոյի թանգարան (Տոլեդո)» հոդվածին։