Էլ-Քութ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Էլ-Քութ
ԵրկիրԻրաք Իրաք
ԲԾՄ21 մետր
Բնակչություն377 600 մարդ (2015)[1]
Էլ-Քութ (Իրաք)##
Էլ-Քութ (Իրաք)

էլ-Քութ(կամ Քութ-էլ-Ամարա, արաբ․՝ الكوت‎‎), քաղաք Իրաքի արևելքում, Վասիտ նահանգի վարչական կենտրոն։ Գտնվում է Տիգրիս գետի ձախ ափին՝ Բաղդադից 160 կմ հարավ-արևելք, ծովի մակարդակից 18 մ բարձրության վրա[2]։ 2003 թվականի տվյալներով բնակչությունը կազմում է 374000 մարդ։ Մարզի մայրաքաղաքը, որը վաղուց հայտնի է որպես Էլ-Քութ, բայց 1960-ականներից սկսած վերանվանվել է Վասիտ։

Քաղաքի հնագույն մասը տեղակայված է Տիգրիս գետի ափին, որը գրեթե կղզի է կազմում։ Էլ-Քութը գորգագործության ավանդական կենտրոն է։ Քաղաքը գտնվում է բերրի շրջանում, որտեղ աճեցնում են հացահատիկային մշակաբույսեր։ 2003-ին Իրաքում կոալիցիոն ուժերի ներխուժման ժամանակ թալանվել է Էլ-Քութի մերձակայքը գտնվող Բաղդադի միջուկային հետազոտությունների կենտրոնը։

1930-ական թվականներին քաղաքի ծայրամասում կառուցվել է Քութի ամբարտակը` թաղամասին ոռոգման ջրով ապահովելու համար։ Ամբարտակի երկայնքով ճանապարհ է կառուցվել, իսկ կողքին` Տիգրիսից վեր ու վար անցնող նավերի համար կառամատույց։ Ամբարտակի նպատակը գետի ջրի բավարար մակարդակի պահպանումն է` Գարաֆի ջրանցքին ոռոգման ջրով ապահովելու համար։

Օսադա Քութ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի պատմության ամենավառ պահերը Առաջին աշխարհամարտի երկու դրվագներն են՝ 1915-1916 թվականներին թուրքերի կողմից Էլ-Քութի պաշարումը և 1917 թվականին բրիտանացիների կողմից քաղաքի գրավումը։

1915 թվականի սեպտեմբերին Միջագետքում բրիտանական արշավախմբային ուժերը (The British Mesopotamian Expeditionary Force), գեներալ Թաունսենդի գլխավորությամբ, ուղևորվեցին Բասրայից դեպի հյուսիս։ Նրանք հասան Քութ սեպտեմբերի 26-ին և երեք օր տևած մարտերից հետո քաղաքից դուրս մղեցին թուրքական զորքերին։

Գրեթե 9 ամիս անգործությունից հետո Թաունսենդը ուղևորվեց Տիզբոն գետով դեպի վեր։ Այնտեղ կայացած մարտերից հետո բրիտանական զորքերը հետ են բերվել դեպի Քութ։ 1915դեկտեմբերի 7-ին թուրքերը, գերմանական դաշտային մարշալ Բարոն ֆոն դեր Գոլտցի հրամանատարությամբ մոտեցան Քութին և սկսեցին պաշարել այն։ Գնդապետ Գերարդ Լիչմանի հրամանատարությամբ բրիտանական հեծելազորը կարողացավ դուրս գալ քաղաքից, սակայն Թաունսենդը և զորքերի մեծ մասը մնաց պաշարման տակ։ Բազմաթիվ փորձեր են արվեցին փրկելու Թաունսենդի ուժերը Քութից, սակայն մոտ 23000 բրիտանացի և հնդիկ զինծառայողներ մահացան են Քութը գրավելու փորձերի ժամանակ։ Սա, հավանաբար, Մեծ Բրիտանիայի ամենամեծ կորուստն է եվրոպական գործողությունների թատերաբեմերից դուրս։ Պաշարման ավարտին՝ բրիտանական հետախուզության գործակալներ Լոուրենս Արաբիան և Աուբրի Հերբերտը անհաջող կերպով փորձեցին կաշառել Խալիլ փաշային, որպեսզի նա թույլ տա Թաունսենդի բանակին հեռանա։ 1916 թվականի ապրիլի 29-ին Թաունսենդը 8000 ողջ զինվորների հետ հանձնվեց։

Բրիտանացիները կրկին հարձակման անցան 1916-ի դեկտեմբերին։ Գեներալ Ստենլի Մոդի 50-հազարանոց բանակը 1917փետրվարի 23-ին կրկին հարձակմամբ վերցրեց Քութը։

2003 թվականին կոալիցիոն ուժերը Իրաք ներխուժելուց հետո Տիգրիսի աջ ափին՝ անմիջապես Քութի դիմաց, կառուցվեց ամերիկյան «Դելտա պահեստային օպերացիոն բազան»։ Իրաքյան պատերազմի ժամանակ բազան սպասարկում էր նախկին Իրաքյան ռազմաօդային ուժերը՝ Քութ ալ-Հայը, որը պատերազմի սկսումից հետո հայտնի էր որպես Բլեր օդանավակայան[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.citypopulation.de/Iraq-Cities.html
  2. «Al Kut, Iraq Page» (անգլերեն). Fallingrain Global Gazetteer. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 29-ին.
  3. Kut Al Hayy Airbase

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլ-Քութ» հոդվածին։