Jump to content

Էլվիրա Նոտարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլվիրա Նոտարի
Ծնվել էփետրվարի 10, 1875(1875-02-10)[1]
ԾննդավայրՍալեռնո, Կամպանիա, Իտալիա
Մահացել էդեկտեմբերի 17, 1946(1946-12-17)[1] (71 տարեկան)
Մահվան վայրԿավա դե Տիրենի, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր և կինոդերասանուհի
ԱմուսինNicola Notari?
IMDbID ID 0636528

Էլվիրա Նոտարի (իտալ.՝ Elvira Notari, ծննդյան անունը՝ Էլվիրա Կոդա, փետրվարի 10, 1875(1875-02-10)[1], Սալեռնո, Կամպանիա, Իտալիա - դեկտեմբերի 17, 1946(1946-12-17)[1], Կավա դե Տիրենի, Սալեռնո, Կամպանիա, Իտալիա), Իտալիայի վաղ շրջանի կին կինոռեժիսոր, ավելի քան 60 խաղարկային և շուրջ 100 վավերագրական ֆիլմերի հեղինակ։

Ամուսնացել է Նիկոլա Նոտարիի հետ և միասին հիմնադրել են «Դորա ֆիլմ» ընկերությունը, որտեղ Էլվիրան եղել է ռեժիսոր, Նիկոլան՝ օպերատոր։ Նրանց որդին՝ «Ջեննարելյոն», որպես դերասան հանդես է եկել բազմաթիվ ֆիլմերում։

Նրանց խաղարկային ֆիլմերը հաճախ հիմնված էին նեապոլյան դրամաների վրա, նկարում էին Նեապոլի փողոցներում՝ ներգրավելով ոչ պրոֆեսիոնալ դերասանների։ Նոտարիի իրատեսական մոտեցումն ասոցիացվել է իտալական կինոյի ոսկե դարաշրջանի նեոռեալիզմի հետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլվիրան ծնվել է Դիեգո Կոդայի և Անյեզե Վինյեսի ընտանիքում[2]։ Էլվիրային թույլատրել են դպրոց հաճախել և կրթություն ստանալ։ Դպրոցում ձեռք է բերել լեզվական հմտություններ, որոնք հետագայում կիրառել է գրվածքներում։ Դպրոցն ավարտելուց հետո ընտանիքով տեղափոխվել են Նեապոլ, որտեղ աշխատել է որպես «կանացի գլխարկներ պատրաստող», ինչը շարունակում է նույնիսկ կինոռեժիսոր դառնալուց հետո։ Նեապոլում հանդիպել է Նիկոլա Նոտարիին և ամուսնացել նրա հետ։ Ունեցել են երեք երեխա՝ Էդոարդո, Դորա և Մարիա։

Ամուսնու հետ միասին հիմնադրել են իրենց կինոընկերությունը՝ «Դորա ֆիլմը», որն անվանել են իրենց դստեր պատվին։ Ամուսինը եղել է կինոօպերատոր, Էլվիրան գրել է ֆիլմերի սցենարներ և եղել ֆիլմերի ռեժիսոր։ «Դորա ֆիլմ» ընկերության աշխատանքների մեծ մասը կորել են, պահպանվել են մի քանի ձայնագրություններ։ «Դորա Ֆիլմը» եղել է իսկական կինոարտադրություն՝ զինված ֆիլմարտադրության համար անհրաժեշտ պարագաներով, ունեցել է նաև դերասանական դպրոց, լաբորատորիաներ, որտեղ ստեղծվել են վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր։ Ըստ նրանց որդու վկայության՝ Էլվիրան դերասաններից պահանջել է իրական և ճշմարիտ կատարողկանություն։ Երբեմն Էլվիրան դերասաններին հիշեցնում էր իր կյանքի տխուր պահերը, ինչը հիշեցնում էր նեոռեալիզմ[3]։ Էլվիրան եղել է ռեժիսոր, սցենարիստ, զբաղվել է նաև ֆիլմերի մոնտաժային հարցերով։ Մելոդրամաները նա ներկայացնում էր կնոջ տեսանկյունից։ Էլվիրան ներկայացրել է վհատ, գայթակղիչ, նորմերից շեղվող կանանց կերպարներ՝ կենտրոնանալով կնոջ մարմնի, երևակայության վրա։ «Nfama» և «A Piedigrotta» ստեղծագործություններում առաջնորդ կինը ներկայացված է «անկարգապահ կնոջ կերպարով»։ Էլվիրայի ֆիլմերը ներկայացնում են այս կանանց պայքարը։ Ֆիլմերում անդրադարձել է նաև կանանց ցանկությանը, կանանց ցանկացող տղամարդկանց, կնոջ հույզերին ու զգացմունքներին։ Ֆիլմերը հաճախ լույս էին սփռում իտալական կյանքի այն ասպեկտների վրա, որոնք չպետք է ներկայացվեին, ֆիլմերում հաճախ հնչում էր կոպիտ լեզու և սեռական երանգներ[4], և ցենզուրայից ելնելով՝ տեսարանները հաճախ մոնտաժվում էին կամ հեռացվում։

1930-ական թվականներին «Դորա ֆիլմը» փակվել է։ Էլվիրան տեղափոխվել է Սալեռնո, որտեղ էլ թոշակի է անցել։ Նոտարիները բացել են լուսանկարչական սարքավորումների խանութ[5]։ Ավելի ուշ Էլվիրայի ամուսինը դարձել է կինոդիստրիբյուտոր[5]։

Ընտրյալ ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Gli arrivederci (1906)
  • L'accalappiacani (1909)
  • Il processo Cuocolo (1909)
  • Maria Rosa di Santa Flavia (1910)
  • Fuga del gatto (1910)
  • Bufera d'anime (1911)
  • La figlia del Vesuvio (1912)
  • I nomadi (1912)
  • Guerra italo-turca tra scugnizzi napoletani (1912)
  • L'eroismo di un aviatore a Tripoli (1912)
  • Carmela la pazza (1912)
  • Povera Tisa, povera madre (1913)
  • Errore giudiziario (1913)
  • Tricolore (1913)
  • Ritorna all'onda (1914)
  • A Marechiare 'nce sta 'na fenesta (1914)
  • Addio mia bella addio... l'armata se ne va... (1915)
  • Figlio del reggimento (1915)
  • Sempre avanti, Savoia (1915)
  • Carmela, la sartina di Montesanto (1916)
  • Ciccio, il pizzaiuolo del Carmine (1916)
  • Gloria ai caduti (1916)
  • Barcaiuolo d'Amalfi (1917)
  • La maschera del vizio (1917)
  • Mandolinata a mare (1917)
  • Il nano rosso (1917, ըստ Կարոլինա Ինվերցիոյի վեպի)
  • Gnesella (1918)
  • Pusilleco addiruso (1918)
  • Medea di Porta Medina (1918, ըստ Ֆրանչեսկո Մաստրիանիի վեպի)
  • Chiarina la modista (1919)
  • Gabriele il lampionaio (1919)
  • 'A Legge (1920)
  • A Piedigrotta (1920)
  • 'A mala nova (1920)
  • Gennariello il poliziotto (1920)
  • Luciella (1921)
  • Il figlio del galeotto (1921)
  • 'A Santanotte (1922)
  • Piccerella (1922)
  • Cielo celeste (1922)
  • Cielo 'e Napule (1922)
  • Il miracolo della Madonna di Pompei (1922)
  • Pupatella (1923)
  • Reginella (1923)
  • Cor' e frate (1923)
  • 'O cuppè d' 'a morte (1923)
  • Sotto San Francisco (1923)
  • 'Nfama! (1924)
  • Così piange Pierrot (1924)
  • Mettite ll'avvocato (1924)
  • Trionfo cristiano (1925)
  • Fenesta ca lucive (1926)
  • La leggenda di Napoli (1928)
  • Napoli terra d'amore (1928)
  • Napoli sirena della canzone (1929)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. Streetwalking On A Ruined Map pg.80
  3. Streetwalking On A Ruined Map pg.118
  4. Streetwalking On A Ruined Map pg.142
  5. 5,0 5,1 Streetwalking On A Ruined Map pg.144
  • Giuliana Bruno, Streetwalking on a Ruined Map: Cultural Theory and the City Films of Elvira Notari, Princeton University Press, 1993
  • Gwendolyn Audrey Foster, Women film directors: an international bio-critical dictionary, Greenwood Publishing Group, 1995 ISBN 0-313-28972-7
  • Bruno, Giuliana (1993). Streetwalking On A Ruined Map. Princeton University Press. էջեր 416. ISBN 0-691-02533-9.
  • «Elvira Notari». IMDB. Վերցված է 2012 թ․ մայիսի 6-ին.
  • Tomadjogiou, Kimberly (1922). «I film-sceneggiata». Bianco e Nero. LXXII (570).
  • Bruno, Giuliana (Feb 1993). «Notari und Neopolitanische Film: ein historisches panorama». Freun und film (56–57).

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլվիրա Նոտարի» հոդվածին։