Jump to content

Էլոիզ Դիաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլոիզ Դիաս
Դիմանկար
Ծնվել էհունիսի 25, 1866(1866-06-25)
ԾննդավայրՍանտյագո, Չիլի
Մահացել էնոյեմբերի 1, 1950(1950-11-01) (84 տարեկան)
Մահվան վայրՕսորնո, Լոս Լագոս, Չիլի
Քաղաքացիություն Չիլի
ԿրթությունՉիլիի համալսարան և Isabel Le Brun?
Մասնագիտությունբժիշկ և վիրաբույժ
 Eloísa Díaz Insunza Վիքիպահեստում

Էլոիզ Դիաս Ինզունզա (Իսպաներեն արտասանություն՝ [elo.ˈisa ˈði.aθ], հունիսի 25, 1866(1866-06-25), Սանտյագո, Չիլի - նոյեմբերի 1, 1950(1950-11-01), Օսորնո, Լոս Լագոս, Չիլի), չիլիացի բժիշկ։ Եղել է առաջին կին ուսանողուհին, որը սովորել է Չիլիի համալսարանում, և առաջին կինը, որը դարձել է բժշկության դոկտոր Չիլիում, ինչպես նաև Հարավային Ամերիկայի ողջ տարածաշրջանում[1][2]։

Վաղ կյանք և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլոիզ Դիաս Ինսունզան ծնվել է Չիլիի Սանտյագո քաղաքում։ Նրա ծնողներն են եղել Էուլոջիո Դիաս Վարասը և Կարմելա Ինսունզան[3]։ Նա ավարտել է իր պարտադիր ուսումը Դոլորես Կաբրերա Մարտինեսի դպրոցում, Իզաբել Լե Բրուն դե Պինոչետի դպրոցում և Instituto Nacional-ում[2]։

Դիասը 1880 թվականին ընդունվել է Չիլիի բժշկական համալսարան (անգլ.՝ University of Chile, School of Medicine) օրենք ընդունվելուց անմիջապես հետո, որը թույլ էր տալիս կանանց սովորել համալսարանում[1][2]։ Դիասը դարձել է Հարավային Ամերիկայի առաջին կինը, որն ավարտել և ստացել է բժշկական լիցենզիան[1][2][3]։ Ուսումն ավարտել է 1886 թվականի դեկտեմբերի 27-ին։ Կոչումն ստացել է 1887 թվականի հունվարի 3-ին[2]։ Նրա թեզն ստացել է Breves observaciones sobre la aparición de la pubertad en la mujer chilena y las predisposiciones patológicas del sexo (անգլ.՝ Brief observations on the apparition of puberty in Chilean women and their pathological predispositions about sex) անվանումը[1]։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիասն սկսել է աշխատել Սան Բորխայի հիվանդանոցում 1891 թվականի հունվարին։ Նա աշխատել է որպես ուսուցչուհի և բժիշկ Escuela Normal-ում 1889 թվականից մինչև 1897 թվականը։ Դիասը 1898 թվականին դարձել է Սանտյագոյի դպրոցի բժշկական վերահսկիչ, ստացել Չիլիի դպրոցի բժշկական վերահսկիչի պաշտոնը։ Դիասն այս պաշտոնը զբաղեցրել է ավելի քան 30 տարի[2]։ Որպես բարերար Դիասը հիմնել է մի քանի մանկապարտեզներ, աղքատների համար նախատեսված պոլիկլինիկաներ և դպրոցական ճամբարներ։

1910 թվականին Դիասը մասնակցել է Բուենոս Այրեսում անցկացվող հիգիենայի և բժշկության միջազգային գիտական կոնգրեսին, որտեղ նրան անվանել են «Ամերիկայի նշանավոր կին»[2]։ 1911 թվականին Դիասը նշանակվել է Չիլիի դպրոցական բժշկական ծառայության տնօրեն, որտեղ նա իրականացրել է դպրոցական նախաճաշեր և ուսանողների զանգվածային պատվաստումներ, ինչպես նաև արշավներ՝ ուղղված ալկոհոլիզմի, ռախիտի և տուբերկուլյոզի դեմ պայքարին:

1919 թվականին Սելինդա Արեգուի, Բեատրիս Լետելիեի, Հայրա Գերերո դե Սոմերվիլի, Իսաուրա Դինատորի, Խուանա դե Ագիրե Սերդայի, Կարմելա դե Լասոյի և Ֆրեսիա Էսկոբարի հետ, ի թիվս այլոց, նա հիմնել է Չիլիի կանանց ազգային խորհուրդը, որն ակտիվորեն մասնակցել է կանանց իրավունքների պաշտպանությանը[4]։

Դիասը թոշակի է անցել 1925 թվականին։ 1950 թվականին նա հիվանդացել է և ընդունվել Սան Վիսենտե դե Պաուլ հիվանդանոց, որտեղ 84 տարեկան հասակում մահացել է[2]։

Հարգանքի տուրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Ֆլորիդայի “Dra. Eloísa Díaz Insunza” հիվանդանոցը բացվել է 2013 թվականի նոյեմբերին[5]։

2018 թվականի հունիսի 25-ին Google Doodle-ը նշել է նրա ծննդյան 152-րդ տարեդարձը[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 «Eloísa Díaz» (Spanish). Nuestro.cl. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 «Eloísa Díaz y Amanda Labarca» (Spanish). Memoria Chilena. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 «Personajes de Nuestra Historia - Díaz, Eloísa» (Spanish). educarchile. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Giordano, Verónica (2012). Ciudadanas incapaces. Teseo. p. 303. ISBN 97-98-7185-907-8 (in Spanish)
  5. Chile, C. N. N. «Gobierno inauguró el hospital de La Florida "Dra. Eloísa Díaz Insunza"». CNN Chile (իսպաներեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.
  6. «Eloisa Díaz's 152nd Birthday». www.google.com (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 3-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլոիզ Դիաս» հոդվածին։