Էլխաս
| Բնակավայր | |||||
|---|---|---|---|---|---|
| Էլխաս | |||||
| իսպ.՝ Eljas[1] | |||||
| |||||
| Երկիր | |||||
| Համայնք | Կասարես | ||||
| Մակերես | 33 կմ² | ||||
| ԲԾՄ | 640±1 մետր | ||||
| Բնակչություն | ▼827 մարդ (2025)[2] | ||||
| Ժամային գոտի | UTC+1[3] և UTC+2[3] | ||||
| Փոստային դասիչ | 10891 | ||||
| Ավտոմոբիլային կոդ | CC | ||||
| Պաշտոնական կայք | eljas.es | ||||
|
| |||||
Էլխաս (իսպ.՝ Eljas), բնակավայր և համայնք Իսպանիայի արևմուտքում՝ Էստրեմադուրայի մաս հանդիսացող Կասերես ինքնավար պրովինցիայի Սիեռա դե Գատա շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 33 կմ² տարածք։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 1013։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կասերես քաղաքից հեռավորությունը 129 կիլոմետր է։ Բնակավայրին լայն ճանաչում է բերել 14-րդ դարում կառուցված ամրոցը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս Էլխասի տարածքում մարդիկ բնակություն են հաստատել դեռ հախապատմական ժամանակներից; Առաջին կայուն բնակավայրն այստեղ հիմնվել է մեր թվականությունից 3000 տարի առաջ։ Մ. թ. ա. 900-600 թթ. հաստատվել են կելտական ցեղերը, ապա հաջորդաբար տիրապետել են հին հռոմեացիները, իբերական ցեղերը, մավրերը, որոնցից բնակավայրն ազատագրվել է ռեկոնկիստայի ժամանակներում։
Հին վարչակարգի անկման ժամանակ բնակավայրը դարձել է սահմանադրական մունիցիպալիտետ Էստրեմադուրայի տարածաշրջանի սահմաններում։ 1834 թվականից ընդգրկվել է Գատայի դատական տարածաբաժնի կազմում[4]։ 1842 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով ունեցել է 500 տուն և 2740 բնակիչ[5]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլխասում գործում է տարրական դպրոց՝ CEIP Divina Pastora[6]: Միջնակարգ կրթություն ստանալ ցանկացողները ուսումը շարունակում են հարևան Վալվերդե դել Ֆրեզնո քաղաքում[7]։
Առողջապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակավայրում կա առողջության առաջնային պահպանման հիմնարկություն։ Մինչև օրս այստեղ որևէ մասնավոր բուժհիմնարկ չի հիմնվել[8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Էլխաս գետը
-
Էլխասի ամրոցը
-
Ժողովրդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1900 թվականից ի վեր՝ Էլխասի բնակչության թվաքանակի փոփոխությունները ըստ տասնամյակների եղել են հետևյալը[9][10].

Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Relación de Municipios y sus Códigos por Provincias — National Statistics Institute, 2019.
- ↑ National Statistics Institute Municipal Register of Spain of 2025 — 2025.
- ↑ 3,0 3,1 https://www.worlddata.info/europe/spain/timezones.php
- ↑ Cervantes Virtual[1]
- ↑ Municipio Código INE -10.072 [2]
- ↑ Web archivada del CEIP Divina Pastora
- ↑ El Centro Արխիվացված 2016-05-27 Wayback Machine IESO Val de Xálima
- ↑ Registro de Centros Establecimientos y Servicios Sanitarios de Extremadura. Orden 3 de febrero de 2009
- ↑ http://www.ine.es/jaxiBD/tabla.do?per=12&type=db&divi=DPOH&idtab=12%7Ctítulo=Poblaciones(չաշխատող հղում) de hecho desde 1900 hasta 1991. Cifras oficiales de los Censos respectivos.|editorial=INE|fechaacceso=21 de junio de 2011}}
- ↑ http://www.ine.es/jaxiBD/tabla.do?per=12&type=db&divi=DPOP&idtab=12%7Ctítulo=Series(չաշխատող հղում) de población desde 1996. Cifras oficiales de la Revisión anual del Padrón municipal a 1 de enero de cada año.|editorial=INE|fechaacceso=21 de junio de 2011}}
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էլխասի համայնքապետարան Արխիվացված 2018-11-19 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլխաս» հոդվածին։ |
| ||||||
