Էլիտա: Կարճ պատմություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Էլիտա։ Կարճ պատմություններ
Élite: historias breves
ԺանրԹրիլլեր
Ստեղծող

Կառլոս Մոնտերո,

Դարիո Մադրոնա
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՀիմքԷլիտա
Լեզուիսպաներեն
Ռեժիսոր

Դանի դե լա Օրդենա,

Խորխե Տորեգրոսա
Գլխավոր
դերերում
ՊրոդյուսերZeta Ficción TV
Սերիաների քանակ12
Էկրաններին է14 հունիսի, 2021-ից 17 հունիսի, 2021

Էլիտա։ Կարճ պատմություններ (իսպ.՝ Élite: historias breves), Նեթֆլիքս ընկերության իսպանական մինիսերիալ, որն ստեղծվել է «Էլիտա» հեռուստասերիալի հիման վրա[1]։ Բաղկացած է չորս մասից, որից յուրաքանչյուրում կա երեք սերիա, հեռարձակվել է 2021 թվականի հունիսի 14-ից 17-ն ընկած հատվածում[2]։ Հեռուստասերիալն ստեղծել է Zeta Ficción TV-ը, նաև Կառլոս Մոնթերոն և Դարիո Մադրոնան, ռեժիսորները եղել են Դանի դե լա Օրդենը և Խորխե Տորեգրոսան՝ պաշտոնական հեռուստասերիալի պատմության տիեզերքն ընդլայնելու համար[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոլոյի սպանությունից հետո ամռանը տեղի է ունենում չորս պատմություն։ Երիտասարդները չեն հաճախում դպրոց, նրանք սովորում են ապրել անցյալի ուրվականների և Լաս Էնսինաս դպրոցում անորոշ վիճակով այլ կերպ ուսումը շարունակելու հետ[4]։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպիզոդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմություն Մաս Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Թողարկման ամսաթիվ
11–3 "Գուզման Կայե Ռեբե"
"[5]"
Դանի դե լա ՕրդենԿառլոս ՄոնտերոՀունիսի 2021, 14 (14-06-2021)[5]
24–6 "Նադիա Գուզման"
"[5]"
Դանի դե լա ՕրդենԿառլոս ՄոնտերոՀունիսի 2021, 15 (15-06-2021)[5]
37–9 "Օմար Անդեր Ալեքսիս"
"[5]"
Խորխե ՏորեգրոսաԿառլոս ՄոնտերոՀունիսի 2021, 16 (16-06-2021)[5]
410–12 "Կառլա Սամուել"
"[5]"
Խորխե ՏորեգրոսաԿառլոս ՄոնտերոՀունիսի 2021, 17 (17-06-2021)[5]

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի-սերիալը պատմում է պաշտոնական «Էլիտա» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանից հետո գլխավոր հերոսների անցկացրած ամռան մասին, երիտասարդները չեն հաճախում դպրոց, նրանք սովորում են ապրել անցյալի ուրվականների և Լաս Էնսինաս դպրոցում անորոշ վիճակով այլ կերպ ուսումը շարունակելու հետ[6]։ Սյուժեի իրադարձությունները տեղի են ունենում երրորդ եթերաշրջանի ավարտից հետո և չորրորդ եթերաշրջանի ավարտից առաջ[7]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 13-ին հայտարարվել է, որ «Էլիտան» ունենալու է Նեթֆլիքսի պատմության մեջ արտադրված առաջին սփին-օֆը՝ «Էլիտա։ Կարճ պատմություններ» վերնագրով մինի-սերիալ, որն ունի չորս պատմություն` յուրաքանչյուրը բաղկացած երեք մասից, պրեմիերան կայացել է 2021 թվականի հունիսի 14-ից 17-ը[8][9][10][11][12]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի մայիսի 13-ին հայտարարվել է, որ Էսթեր Էքսպոսիտոն և Մինա Էլ Համանին վերադառնում են հեռուստասերիալ՝ սփին-օֆում դերակատարում ունենալու համար, որի դերասանական կազմին միացել է նաև Խորխե Կլեմենտեն, որն արդեն հայտնվել էր երկրորդական դերակատարմամբ երրորդ եթերաշրջանում։ Հեռուստասերիալի դերասանական կազմը լրացրել են նաև Միգել Բերնարդոն, Իթզան Էսկամիլան, Արոն Պիպերը, Օմար Այուսոն, Քլաուդիա Սալասը և Ջորջինա Ամորոսը[13][14][15]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի սերիալի նկարահանումներն սկսվել են 2020 թվականի հոկտեմբերի 9-ին, COVID-19 համավարակի հիմնական շրջանում։ Սերիալի ստեղծման և զարգացման համար վերակազմավորվել է տեխնիկական և դերասանական կազմի մեծ մասը, որը նաև աշխատել է «Էլիտա»-ի երեք եթերաշրջանների հետ՝ ոճական միօրինակություն և որակի բարձր չափանիշներ ապահովելու համար։ Այդ կերպ՝ բեմադրությունը, գեղարվեստական ղեկավարությունը, ձայնային ռեժիսուրան, հագուստները և դիմահարդարումը կատարում է այն թիմը, որը նախկինում աշխատել էր պաշտոնական հեռուստասերիալի նկարահանումներում[16][17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.sensacine.com/noticias/series/noticia-18587941/ 
  2. https://elestimulo.com/elite-spin-off-cuarta-temporada-estreno-trama-personajes-guion-ester-exposito/ 
  3. https://www.formulatv.com/noticias/netflix-historias-breves-elite-cuarta-temporada-108712/ 
  4. https://vertele.eldiario.es/series/elite-muestra-adelanto-avanza-tramas-historias-breves-spin-off-previo-temporada-4_1_7940169.html 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 https://redgol.cl/tiempolibre/Elite-Historias-Breves--Cuando-y-a-que-hora-ver-los-capitulos-de-Elite-Week--Carla-y-Samuel--Omar-y-Ander--20210613-0056.html 
  6. https://vertele.eldiario.es/series/elite-anuncia-spin-off-historias-breves-anticipo-estreno-temporada-4-netflix_1_7930700.html 
  7. https://www.fotogramas.es/series-tv-noticias/a36418268/elite-historias-breves-estreno/ 
  8. https://www.diezminutos.es/teleprograma/series-tv/a36429194/elite-temporada-4-estreno-historias-breves-netflix/ 
  9. https://fueradeseries.com/elite-expande-su-universo-con-elite-historias-breves/ 
  10. https://www.quever.news/series/2021/5/13/elite-tendra-episodios-especiales-antes-de-su-estreno-aca-te-contamos-todo-5874.html 
  11. https://spoiler.bolavip.com/extra/Llego-el-trailer-de-Elite-temporada-4-cuando-se-estrena-en-Netflix-20210520-0003.html 
  12. https://www.crush.news/fechas-de-estreno-de-los-capitulos-cortos-de-elite-y-de-la-cuarta-temporada-toda-la-info-aqui/ 
  13. https://www.out.com/television/2021/5/13/heres-exactly-what-elite-week-netflix-elite-short-stories 
  14. https://www.out.com/television/2021/5/13/netflixs-elite-announces-cryptic-elite-week-4-new-short-stories 
  15. https://www.elmundo.es/f5/mira/2021/05/14/609e365021efa0df188b45ed.html 
  16. https://www.espinof.com/series-de-ficcion/elite-netflix-amplia-universo-serie-antes-estreno-temporada-4-elite-historias-breves 
  17. https://www.elperiodico.com/es/yotele/20210513/netflix-confirma-primer-spin-off-elite-11721477 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]