Էլիսա Զաքարիա Խուրի
Էլիսա Զաքարիա Խուրի արաբ․՝ إليسا | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1971[1] (53 տարեկան) |
Ծննդավայր | Դեյր-էլ-Ահմար, Բաալբեկի շրջան, Բաալբեկ-Հիրմիլ, Լիբանան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մայրենի լեզու | արաբերեն |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Լիբանանի համալսարան |
Մասնագիտություն | դերասանուհի և երգչուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Էլիսա Զաքարիա Խուրի (արաբ․՝ إليسار زكريا خوري, հոկտեմբերի 27, 1971[1], Դեյր-էլ-Ահմար, Բաալբեկի շրջան, Բաալբեկ-Հիրմիլ, Լիբանան), լիբանանցի երգչուհի, հայտնի է նաև որպես Էլիսա (արաբ․՝ إليسا):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիսան ծնվել է բազմանդամ Մարոնիական ընտանիքում[2] , նա ունի երեք եղբայր և երկու քույր, հայրը լիբանանցի Զաքարիա Խուրին է (արաբ․՝ زكريا خوري), մայրը` սիրիացի Յուման Սաուդը (արաբ․՝ يمني سعود)[3]: Նրա հայրը արաբական գրականություն էր դասավանդում, մահացել է քաղցկեղից 2004 թվականին։ Էլիսան իր կրթությունը ստացել է Լիբանանի պոլիտեխնիկական ինստիտուտում։
Երաժշտական կարիերա և առաջին ալբոմ
[խմբագրել | խմբագրել կոդը]16 տարեկան հասակում Էլիսան սկսել է մասնակցել քաղաքական քննադատության թեմայով կազմակերպվող թատերական բեմադրություններին, հայտնի լիբանանցի շանսոնյե Վասիմ Տաբարի (արաբ․՝ وسيم طبارة) և Theatre de 10 Heures-ի հետ[4]։
1992 թվականի մարտին նա մասնակցել է տաղանդների մրցույթին Studio Al Fan ստուդիայում, ելույթը հաղորդվել է LBCI (Lebanese Broadcasting Corporation) ռադիոյով և Մերձավոր Արևելքի առավել հայտնի հեռուստատեսային ալիքով, արդյունքում մրցույթում Էլիսան զբաղեցնում է երկրորդ տեղը և արժանանում արծաթե մեդալի։ Երկար ընդմիջումից հետո 1999 թվականին EMI ընկերությունը թողարկում է նրա առաջին` Baddi Doub (արաբ․՝ بدي دوب) ալբոմը, որը Լիբանանի և Մերձավոր Արևելքի շրջանում վաճառվել է 100.000 կրկնօրինակ։
W’akherta Maak (2000-2001)
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին ալբոմից ունեցած հաջողությունից հետո 2000 թվականի սեպտեմբերին Էլիսը թողարկում է հաջորդ W’akherta Maak (արաբ․՝ وآخرتا معك) ալբոմը, որն իր մեջ ներառում էր Bitghib Betrouh (արաբ․՝ ضاع العنوان) էկրանավորված հիթերը, որը կատարել է լիբանանցի աստղ Ragheb Alama-ի (արաբ․՝ راغب صبحي علامة) հետ, վաճառվել է ավելի քան 200.000 կրկնօրինակ։
Էլիսան և Քրիս դե Բուրգը միասին կատարել են արաբաանգլիական «Լիբանանյան գիշերներ» երգը, որը ձայնագրվել է Լոնդոնում և ընդգրկվել է Դե Բուրգա Timing Is Everything ալբոմում։
Ayshalak (2002-2003)
[խմբագրել | խմբագրել կոդը]Երրորդ` Ayshalak (արաբ․՝ عايشالك) ալբոմը թողարկվել է 2002 թվականին՝ իր մեջ ներառելով համանուն տեսահոլովակը, որը նկարահանել է ֆրանսիացի ռեժիսոր Ֆաբրիս Բեգոտը Փարիզում։ Տեսահոլովակի համար հագուստը տրամադրել է Քրիստիան Դիորը։ Էլիսան դարջել է արաբ աստղերից առաջինը , որը ներկայացրել է այդ ապրանքանիշը։ Տեսահոլովակը և երգը մեծ հաջողություն են ունեցել, և շուտով Էլիսան կոմպոզիտոր և գործիքավորող Ժան Մարի Ռիչի հետ թողարկում է նոր հիթ` Agmal Ehsas (արաբ․՝ أجمل إحساس) անվամբ, որը դառնում է Ayshalak ալբոմի իր հայտնիությամբ երկրորդ սինգլը։ Երգի տեսահոլովակը նկարահանել է Լիբանանցի ռեժիսոր Սելիմ աթ Թուրքը։ 2002 թվականին Էլիսան և Սելիմը ստացել են Murex D’Or մրցանակը, Էլիսան` որպես լավագույն երգչուհի, իսկ Սելիմը` լավագույն տեսահոլովակի հեղինակ։
Ahla Donya (2004-2005)
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգչուհու չորրորդ` Ahla Donya (արաբ․՝ أحلى دنيا) ալբոմը թողարկվել է 2004 թվականին, Rotana Records ընկերության հետ։ Այդ ալբոմում ներառված էին Koll Youm Fi Omry (արաբ․՝ كل يوم في عمري), Erga' Lel Shoa' (արաբ․՝ لو نرجع سوا), Hobbak Waja (արաբ․՝ ارجع للشوق) և Ahla Donya (արաբ․՝ احلى دنيا) հիթերը։ 2005 թվականին Էլիսան հաղթել է World Music Awards «ամենավաճառվող արտիստը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում» անվանակարգում[5]։ Նաև 2005 թվականին թողարկվել է ալբոմների հավաքածուն` 1000 օրինակ հատուկ փաթեթավորմամբ և երգչուհու փոքր կենսագրությամբ։
Bastanak (2006-2007)
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի սկզբին Էլիսը Rotana Records-ի հետ թողարկել է նոր հինգերորդ` Bastanak (արաբ․՝ بستناك) ալբոմը[6]։ Այս ալբոմի ստեղծմանը բացի Ժան Մարի Ռիչիից մասնակցել են նաև մի քանի այլ պրոդյուսերներ։ Պրահայում համանուն երգի հետ նաև տեսահոլովակ է նկարահանվել, որը ցուցադրվել է միայն Rotana music ալիքով։ 2006 թվականին Էլիսը և Քրիստինա Ագիլերան նկարահանվել են պեպսիի գովազդում։
Ayami Beek (2007-2009)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ayami Beek (արաբ․՝ ايامي بيك) վեցերորդ ալբոմը, որն իր մեջ ներառում էր 11 երգ, թողարկվել է 2007 թվականի դեկտեմբերի 20-ին, Rotana-ի հետ միասին։ Betmoun ալբոմի առաջին երգը Rotana’s PEPSI Top 20 Charts-ում զբաղեցրել է առաջին տեղը։
Tsadaq Bmein (2009)
[խմբագրել | խմբագրել կոդը]Tsadaq Bmein (արաբ․՝ تصدق بمين) ալբոմը թողարկվել է 2009 թվականի դեկտեմբերի 26-ին։ Ալբոմի թողարկումից 15 օր անց Rotana Records-ի պատմության մեջ ալբոմը դառնում է ամենավաճառվածը[4]։ Վաճառվել է ալբոմի 750.000 օրինակ Լիբանանում, Եգիպտոսում, Հորդանանում և Մերձավոր Արևելքում։ Tsadaq Bmein ալբոմի համար Էլիսան հաղթել է World Music Awards 2010 մրցույթում «ամենավաճառվող արտիստը Մերձավոր Արևելքում» անվանակարգում[7]։
Քաղաքական նախապատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիսան աջակցում էր Լիբանանյան ուժեր քրիստոնեական զանգվածային քաղաքական կուսակցությանը և նրա առաջնորդին Սամիր Ջաաջաային[8]։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Baddy Doub» | ||||||||
2. | «Da Lolak» | ||||||||
3. | «Hilm Al Ahlam» | ||||||||
4. | «Waynak Habibi» | ||||||||
5. | «Elissa» | ||||||||
6. | «Chou Ma Sar» | ||||||||
7. | «Za'alan» | ||||||||
8. | «Ghali» | ||||||||
9. | «Da Lolak (Oriental Mix)» | ||||||||
10. | «Hilm Al Ahlam (French Mix)» |
|
|||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Daa' el-lnwan.» | ||||||||
2. | «Betgheeb, Betrouh (Feat. Ragheb Alama).» | ||||||||
3. | «W'akherta Ma'ak.» | ||||||||
4. | «Haram.» | ||||||||
5. | «Minn Albi Tmanayt.» | ||||||||
6. | «Wahyatt El Hob.» | ||||||||
7. | «Ramchet A'yn.» | ||||||||
8. | «Sa'alina.» | ||||||||
9. | «Sahrani Habibi.» | ||||||||
10. | «Chafouna Tneyn.» | ||||||||
11. | «Minn Bloum.» | ||||||||
12. | «Wehyat El Hob (Feat. Emrah).» |
|
|||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «A'ayshalak» | ||||||||
2. | «Ah Min Hawak» | ||||||||
3. | «Ajmal Ihssas» | ||||||||
4. | «Shaghilni» | ||||||||
5. | «Shiltak Min Qalbi» | ||||||||
6. | «Million Ahibak» | ||||||||
7. | «Ba'ada» | ||||||||
8. | «Kilmit Hub» | ||||||||
9. | «La Trouh» | ||||||||
10. | «Shou el-Hal» |
# | Անվանում | Տևողություն | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Erga Lel Shou (Come Back)» | ||||||||
2. | «Ahla Donya (The Most Beautiful World)» | ||||||||
3. | «Kol Youm Fi Omry (Everyday of My Life)» | ||||||||
4. | «Khalini Ayeesh (Let Me Live)» | ||||||||
5. | «Bayn El Ain (Between the Eyes)» | ||||||||
6. | «Hobbak Waja [a.k.a.: Enta La Meen] (Your Love Is Pain/ Whom Do You Belong To?)» | ||||||||
7. | «Addi Ma Bashtalak (Because of How Much I Miss You)» | ||||||||
8. | «Kan Nefsy Araf (I wanted To Know)» | ||||||||
9. | «Zekra (Memory)» | ||||||||
10. | «Erham Alby (Have Mercy on My Heart)» | ||||||||
11. | «Gouwaya Leek (Inside Me For You)» | ||||||||
12. | «Arrably (Come Closer To Me)» | ||||||||
13. | «Law Nerja Sawa (If We Get Back Together)» |
# | Անվանում | Տևողություն | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Bastanak» | ||||||||
2. | «Kermalak» | ||||||||
3. | «Fatet Sineen» | ||||||||
4. | «Zanbi Ana» | ||||||||
5. | «Baaich Ala Hissak» | ||||||||
6. | «Tlob Itmana» | ||||||||
7. | «Taa» | ||||||||
8. | «Matkhafch Minni» | ||||||||
9. | «Hikayti Maak» | ||||||||
10. | «Law Basset Eddamak» | ||||||||
11. | «Law Kan» | ||||||||
12. | «Law Taarafou» |
|
|||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Ayami Beek (Wana A'dar) (My Days With You [And Can I?])» | ||||||||
2. | «Khod Balak Alaya (Take Care Of Me)» | ||||||||
3. | «Bitmoun (I Owe You» | ||||||||
4. | «Ya A'alem (Who Knows?)» | ||||||||
5. | «Law Ma Tiji (If Only You Would Come)» | ||||||||
6. | «Mosh Kteer Alaik (It Would Not Be Much for You)» | ||||||||
7. | «Adeek E'reft (So Now You Know)» | ||||||||
8. | «A'la Hobak (To Your Love)» | ||||||||
9. | «Ana Bastaghrab A'leeh (I Wonder About Him)» | ||||||||
10. | «Saher E'ini (Let My Eyes Stay Awake All Night)» | ||||||||
11. | «Awakher Al Shita (The End Of Winter)» |
|
|||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Tesada'a Bemeen (Who Do You Believe In)» | ||||||||
2. | «Ala Bali Habibi (I Feel Like, Darling)» | ||||||||
3. | «Min Gheir Mounasba (For No Reason)» | ||||||||
4. | «Amri La Rabi ( I Leave It To God)» | ||||||||
5. | «Fi Shi Nkasar (Something Broke)» | ||||||||
6. | «Ma'ash Walakan (Nothing Can)» | ||||||||
7. | «Salimli Aleh (Say Hello From Me)» | ||||||||
8. | «Law Feye (If Only I Could)» | ||||||||
9. | «Eftakart (I Remembered)» | ||||||||
10. | «W Byestihi (My Darling Is Shy)» | ||||||||
11. | «Ma Ta'rafchi Lei (You Don't Know Why)» | ||||||||
12. | «Aisha Welsalam (Careless Life)» | ||||||||
13. | «Masdouma (I am Shocked)» |
|
|||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Fi Ouyounak ( In Your Eyes... )» | ||||||||
2. | «Asa'ad wahda ( The Happiest One ! )» | ||||||||
3. | «Moutafaela ( Yes! I`m Positive... )» | ||||||||
4. | «Faker ( Do You Remember? )» | ||||||||
5. | «Taea'abt Menak ( I`m Fed up with You... )» | ||||||||
6. | «Law Aqolak ( If I Ever Told You... )» | ||||||||
7. | «Kerehtak Ana ( Now I Hate You! )» | ||||||||
8. | «Rawahtelou ( There Again! )» | ||||||||
9. | «Eghmourni ( Hold Me Tight... )» | ||||||||
10. | «Halef We Werja'ali ( He Wheels and Deals! )» | ||||||||
11. | «Alouli El Eid ( Inner Peace... )» | ||||||||
12. | «Albi Hasses Feek ( My Heart Goes out to You... )» | ||||||||
13. | «Sa'at ( Sometimes... )» | ||||||||
14. | «Lola El Malama ( Were it not for the Blame... )» |
|
|||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Omr Gedid» | 03:52 | |||||||
2. | «Wagat Alby» | 04:55 | |||||||
3. | «Law Etaabelna» | 03:59 | |||||||
4. | «Beraghm El Zorouf» | 04:52 | |||||||
5. | «Bataly Tehebeeh» | 04:14 | |||||||
6. | «Awel Mara» | 05:07 | |||||||
7. | «Ana Nefssi» | 04:25 | |||||||
8. | «Ana Magnoona» | 04:45 | |||||||
9. | «Add El Ayam» | 04:54 | |||||||
10. | «Ya Merayti» | 04:30 | |||||||
11. | «Helwa Ya Baladi» | 03:44 | |||||||
12. | «Insana Bariea» | 04:54 | |||||||
13. | «Halet Hob» | 05:09 | |||||||
14. | «Hob Kol Hayaty» | 03:35 |
Տեսահոլովակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Baddi Doub (1998)
- W’akherta Ma’ak (2000)
- Betghib Betrouh (2001)
- Ayshalak (2002)
- Ajmal Ehssas (2003)
- Lebanese Night (2003): Duo with Irish artist Chris De Burgh
- Koli youm fi omry (2004)
- Erga' Lel Sho2 (2004)
- Hobak Wajaa (2005)
- Bastanak (2006)
- Law Te’rafoh (2007)
- Betmoon (2008)
- Awakher El Sheta (2009)
- Aa Bali Habibi (2010)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արծաթե մեդալ Studio Al Fan մրցույթում (1992)։
- The Murex D’Or award` քաղաքի լավագույն կին կատարողը (2002)։
- Zahret Al Khaleej Magazine` լավագույն արաբ կին կատարողը (2003)։
- Al Ahram Newspaper` կին կատարողի ամենաշատ վաճառված ալբոմները Եգիպտոսում (2004)։
- LG Music Festival Award. 2004
- AUST University Honoure (Լիբանան 2005 թվական)։
- World Music Award ամենավաճառվող արտիստը Մերձավոր Արևելքում` Ahla Donya ալբոմի համար (2005)։
- The Murex D’Or award` տարվա լավագույն կին կատարող (2005)։
- Լավագույն արաբ Al Aghani ռադիոյի կատարող (Եգիպտոս 2005 թվական)։
- Zahret Al Khaleej Magazine`տարվա լավագույն կատարող (2005)։
- Hobbak Waja` լավագույն տեսահոլովակ (2005)։
- Տարվա լավագույն կին կատարող (2005)։
- World Music Award` ամենավաճառվող արտիստը Մերձավոր Արևելքում Bastanak ալբոմի համար (2006)։
- Լիբանանի պրոֆեսիոնալ կատարողների միության պատվո շքանշան (2007)։
- Middle East Music Award` լավագույն արաբ կին կատարողը (2008)։
- Zahrat Al Khaleej Magazine` լավագույն հագնված արաբ կատարող (2008)։
- Big Apple Music Award` լավագույն կին կատարողը (2010)։
- World Music Award` Tsadaq Bmein ալբոմի համար (2010)։
- The Murex D’Or Award` լավագույն լիբանանցի կատարող (2010)։
- The Murex D’Or Award` լավագույն հաջողություն (2010)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 تسريب صورة من جواز سفر إليسا يكشف عمرها الحقيقي
- ↑ «Lebanese Singer Elissa Khoury Pictures». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Lebanon Atlas - Biography: Elissa» (անգլերեն). ArabiaGIS. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ 4,0 4,1 «Elissa Biography» (անգլերեն). Official website. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Elissa Biography» (անգլերեն). LyricsFreak. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Rotana - Bastanak» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «World Mucic Awards 2010, oficial website». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Elissa visits Maarab in show of support for Geagea». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Elissa : Album Baddy Doub - 1998 - Ecoute illimitée et téléchargement MP3 gratuit». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Elissa : Album We Akhertha Maak - 2000 - Ecoute illimitée et téléchargement MP3 gratuit». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Elissa : Album Ayshalak - 2002 - Ecoute illimitée et téléchargement MP3 gratuit». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Elissa - Ahla Dounya Album Lyrics». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Elissa : Album Ahla Donia - 2004 - Ecoute illimitée et téléchargement MP3 gratuit». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Elissa - Bastanak Album Lyrics». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Elissa : Album Bastanak - 2006 - Ecoute illimitée et téléchargement MP3 gratuit». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Elissa : Album Ayami Beek - 2007 - Ecoute illimitée et téléchargement MP3 gratuit». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Elissa : Album Tesadaa Bemeen - 2009 - Ecoute illimitée et téléchargement MP3 gratuit». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ «Elissa : Album Asaad Wahda - 2012 - Ecoute illimitée et téléchargement MP3 gratuit». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երգչուհու պաշտոնական կայքը Արխիվացված 2019-01-18 Wayback Machine
- Էլիսա Թվիթթերում
- Էլիսա Ֆեյսբուքում
- Երգչուհու ալիքը Youtube-ում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիսա Զաքարիա Խուրի» հոդվածին։ |
|