Էլիզ Նոքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզ Նոքս
անգլ.՝ Elyse Knox
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 14, 1917(1917-12-14)
ԾննդավայրՀարթֆորդ
Մահացել էփետրվարի 16, 2012(2012-02-16) (94 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունTraphagen School of Fashion? և Hartford Public High School?
Մասնագիտությունդերասանուհի, մոդել և կինոդերասանուհի
ԱմուսինԹոմ Հարմոն
ԵրեխաներՄարկ Հերմոն, Kelly Harmon? և Kristin Nelson?
 Elyse Knox Վիքիպահեստում

Էլիզ Նոքս (անգլ.՝ Elyse Knox, ծննդյամբ Էլզի Լիլիան Քորնբրոթի (անգլ.՝ Elsie Lillian Kornbrath ), դեկտեմբերի 14, 1917(1917-12-14), Հարթֆորդ - փետրվարի 16, 2012(2012-02-16), Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերկացի դերասանուհի, ֆոտոմոդել և հագուստի դիզայներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կոնեկտիկուտում՝ ավստրիացի ներգաղթյալներ Մինի և Ֆրեդերիկ Կորնբրատի ընտանիքում[1][2]։ Պատանեկության տարիներին հաճախել է Մանհեթենի նորաձևության դպրոց, որը ավարտելուց հետո սկսել է կարիերան որպես հագուստի դիզայներ։ Միևնույն ժամանակ նա հաճախ «Vogue» ամսագրի համար հանդես է եկել որպես սեփական հագուստների մանեկենուհի։ Նորաձևության ամսագրի էջերում հաճախակի հայտնվելու շնորհիվ նա գրավել է կինոստուդիայի ուշադրությունը, որի հետ Twentieth Century Fox-ը պայմանագիր է կնքել։ 1940-ական թվականների սկզբին, մասսայական տեսարանների մի շարք դերերից հետո, Նոքսը տեղափոխվել է երկրորդ պլանի դերեր՝ հայտնվելով «Լիլիան Ռասել» (1940), «Մումիայի դամբարանը» (1942) և «Դոն Ուիսլոուն առափնյա պահպանությունից» (1943) կինոնկարներում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին դերասանուհին որպես պինապ աղջիկ հայտնվել է «Yank» բանակային ամսագրի շապկին։ Նոքսի դերասանական կարիերան շարունակվել է մինչև 1949 թվականը՝ ընդգրկելով տարբեր կինոնկարներում ընդհանուր առմամբ 33 դեր ։

1940-ական թվականների սկզբին Էլիզ Նոքսը ծանոթացել է ֆուտբոլի աստղ Թոմ Հերմոնի հետ, և բանը հասել հարսանիքին, սակայն Հերմոնը ընդունվել է ԱՄՆ բանակի ռազմաօդային ուժեր և մեկնել ճակատ։ 1942 թվականին, չսպասելով նրան, դերասանուհին ամուսնացել է լուսանկարիչ Փոլ Հեսեի հետ, որի հետ ամուսնությունը կարճ ժամանակ անց ավարտվել է ամուսնալուծությամբ։ 1944 թվականին, պատերազմից Հերմոնի վերադարձից հետո, Նոքսը կրկին մտերմացել է նրա հետ և նույն տարում տեղի ունեցել նրանց հարսանիքը։ Զույգն ունի երեք երեխա, որոնցից կրտսերը՝ Մարկ Հերմոնը, ինչպես նրա մայրը, դարձել է դերասան։ Նրանց ամուսնությունը տևել է մինչև Հեմոնի մահը՝ 1990 թվականը։ Էլիզ Նոքսը մահացել է 2012 թվականին 94 տարեկանում Լոս Անջելեսում գտնվող իր տանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Chicago Sun-Times:: Search
  2. «Food rocks, according to grandson of TV icons». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 21-ին.
  3. «Elyse Knox dies at 94; B-movie actress in the 1940s», Los Angeles Times, 19 February 2012.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզ Նոքս» հոդվածին։