Էլիզեին
![]() | |
Ձև | երաժշտական կոմպոզիցիա |
Կոմպոզիտոր | Լյուդվիգ վան Բեթհովեն |
Ստեղծման տարեթիվ | ապրիլի 27, 1810 |
Հրատարակման տարեթիվ | 1867 |
Պարտիտուր | ![]() |
Տոնայնություն | Լա մինոր |
Երաժշտական գործիքներ | դաշնամուր |
Էլիզեին (գերմ.՝ Für Elise), Լյուդվիգ Վան Բեթհովենի՝ դաշնամուրի համար ստեղծած պիես: Այս ստեղծագործությունը տարիների ընթացքում ձեռք է բերել համաշխարհային հռչակ և դարձել ամենահայտնի պիեսներից մեկը: Այն ամբողջ աշխարհի երաժշտական դպրոցներում ընդգրկված է որպես պարտադիր նյութ: Գրվել է լա-մինոր տոնայնությունում:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1865 թվականին Մյունխենում երաժիշտ Լյուդվիգ Նոլը Բաբետ Բրեդլին ցույց է տվել «Էլիզեին» պիեսի բնագիր տարբերակը: Ձեռագիրը բաղկացած էր նոտաներով ալբոմի թերթերից: Ալբոմի թերթի վրա Բեթհովենն իր ձեռագրով գրել է՝ «Բեթհովենից երկար հիշողություններով Էլիզե, ապրիլի 27»: Թվականը չի նշվել, սակայն նոտաների վրա՝ ծանոթագրություններին կցված, եղել են 1810 թվականին գրված «Էգմոնտի» ուրվագիծը, ինչը թույլ է տալիս վերագրել ստեղծագործությունը 1810 թվականին:
1867 թվականին առաջին անգամ Լյուդվիգ Նոլը հրապարակել է իր մոտ ունեցած այն տարբերակը, որով այժմ հնչում է դաշնամուրային պիսեը, իսկ բնագիրը անհետացել է:
2009 թվականի հոկտեմբերին Բեթհովենի ստեղծագործությունների ուսումնասիրող, իսպանացի դաշնակահար Լուկա Կյանտորեն Բարսելոնի համալսարանում զեկույցում պնդել է, որ պիեսի այդ տարբերակի հեղինակը չի կարող լինել Բեթհովենը, որը հրապարակել է Լյուդվիգ Նոլը: Համաձայն իր կատարած ութամյա ուսումնասիրություններին՝ ստեղծագործության թեման և գրեթե ամբողջ նյութը, անկասկած, պատկանում է Բեթհովենին, ինչն ապացուցված է BH 116 ձեռագրի սևագրերի մանրակրկիտ ստուգմամբ, որը պահվում է Բեթհովենի տուն-թանգարանում՝ Բոնում, սակայն բուն ձեռագիրը, որն իր անունը տվել է ստեղծագործությանը, երբեք գոյություն չի ունեցել:
Կա նաև մի տարբերակ, որ պիեսը նվիրված է ռուս կայսր Ալեքսանդր I-ի կնոջը՝ Ելիզավետա Ալեքսեևնային:
1923 թվականին Բեթհովենի ստեղծագործությունների ուսումնասիրող Մաքս Ունգերը ենթադրում էր, որ Նոլը ճիշտ չէ մեկնաբանել կոմպոզիտորի անընթեռնելը ձեռագիրը, և «Էլիզեին» ստեղծագործությունը նվիրված է Բեթհովենի ուսուցչուհի և դաշնակահարուհի Թերեզա Մալֆատի Ֆոն Ռորենբախ ցու Դեցին (1792—1851), ով վիրտուոզ կերպով կատարել է այս պիեսը: Այս ենթադրությունը ավելի հավանական է այն պատճառով, որ Բեթհովենը հոգ էր տանում նրա մասին և նույնիսկ պատրաստվում էր ամուսնանալ նրա հետ, սակայն մերժում է ստանում: Բացի այդ, ձեռագիրը երկար ժամանակ պահպանվել է հենց նրա մոտ: Բաբետ Բրեդլը՝ Բեթհովենի արխիվի սեփականատերը, կոմպոզիտոր Ռուդոլֆ Շախների (1816—1896) միջոցով կարողացել է հայտնվել Մալֆաթիների ընտանիքում, ովքեր Թերեզայի երաժշտական արխիվի ժառանգն են:
Ըստ մեկ այլ տարբերակի՝ 2009 թվականին Բեռլինի երաժշտագետ և Բեթհովենի ստեղծագործությունների ուսումնասիրող Մարտին Կոպիտցը՝ «Բեթհովենն իր ժամանակակիվների աչքերով» հրատարակության հեղինակը ասում է, որ պիեսը նվիրված է գերմանացի սոպրանո-երգիչ էլիզաբեթ Ռյոքոլի փոքր քրոջը՝ տենոր Իյոզեֆ Ռյոքոլին: Ընկերական շրջապատում նրան անվանում էին Էլիզա, իսկ երբ նա 1810 թվականին Վենից տեղափոխվում է Համբուրգ, Բեթհովենը նրան հրաժեշտի նվեր է անում: Սակայն, թե ինչպես է պիեսը հայտնվել Թերեզա Մալֆաթիի մոտ դեռ Էլիզաբեթ Ռյոքելի կենդանության օրոք, պարզ չէ։
Մշակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1972 թվականին Shocking Blue հոլանդական ակումբը Attila ալբոմում՝ «Broken heart» երգում օգտագործել են պիեսից մի հատված:
- 1985 թվականին գերմանական Accept խումբը կատարել է իր Metal Heart ալբոմի գլխավոր կազմի համար հայտնի հիվի-մետալ-պիեսի մշակում։ Իր հերթին, 1998 թվականին այդ երգի քավեր-տարբերակը ձայնագրել է նորվեգական բլեք մետալ-խումբը՝ Dimmu Borgir խումբը:
- Accept խմբի գիթառիստ Վոլֆ Հոֆմանը ձայնագրել է պիեսի բլուզ տարբերակը՝«Blues For Elise» անվանմամբ:
- Ramon Roberto-ն նուննպես կատարել է հիվի-մետալ-պիեսի մշակում[1]:
- Ճապոնական Shiritsu Ebisu Chugaku աղջիկների խումբը պիեսի մի հատվածը օգտագործել է «Karikeiyaku no Cinderella» երգում:
- Die Apokalyptischen Reiter գերմանական խումբը իրենց «Die Schönheit der Sklaverei» ալբոմի համար օգտագործել են պիեսից մի հատված:
- Necrophagist գերմանական խումբը The Stillborn One (2:43) երգում պիեսից մի հատված:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ludwig Nohl (Людвиг Ноль), Neue Briefe Beethovens, Stuttgart 1867
- Klaus Martin Kopitz (Клаус Мартин Копитц), Beethoven, Elisabeth Röckel und das Albumblatt „Für Elise“, Köln 2010, ISBN 978-3-936655-87-2
- Klaus Martin Kopitz, Beethovens „Elise“ Elisabeth Röckel. Neue Aspekte zur Entstehung und Überlieferung des Klavierstücks WoO 59, в: Die Tonkunst, год 9, номер 1 (январь 2015), стр. 48–57 (PDF)
- Klaus Martin Kopitz, Beethoven’s ‘Elise’ Elisabeth Röckel: a forgotten love story and a famous piano piece, in: The Musical Times, vol. 161, no. 1953 (Winter 2020), pp. 9–26, klaus-martin-kopitz.de (PDF)