Dimmu Borgir

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Dimmu Borgir
DimmuBorgirTuska2005.jpg
Դիմմու Բորգիր խմբի ելույթը Տուսկա փառատոնի ժամանակ, 2005 թ.
Հիմնական տվյալներ
Երկիր{{{2}}} Նորվեգիա, Օսլո
Ժանրերմելոդիկ բլեք-մետալ[1]
սիմֆոնիկ բլեք-մետալ
Գործունեություն1993 – ներկա
ԼեյբլNo Colours Records
Cacophonous Records
Nuclear Blast[2]
ԿապվածTherion
Borknagar
Arcturus
Susperia
Կայքwww.dimmu-borgir.com
Անդամներ
Շագրաթ
Սիլենոզ
Գալդեր
Սիրուս
Գեռլիոզ
Դարայ
Նախկին անդամներ
Սթիան Աարսթադ
Թյոդալվ
Բրյունյարդ Տրիստան
Նագաշ
Աասթեննու
Նիկոլաս Բարկեր
ICS Vortex
Մուսթիս
Սնոուի Շաու

«Դիմմու Բորգիր» (նորվ.՝ Dimmu Borgir), նորվեգական բլեք-մետալ խումբ, որն քչերից է այդ ոճում հանդես եկող խմբերի միջից, որոնք հասել են լուրջ հաջողության։ Խմբի անվանումը առաջացել է իսլ.՝ dimmuborgir-ից, որն թարգմանվում է որպես «մութ ամրոց»։ Դա տեսարժան վայր է Իսլանդիայում, որն ըստ լեգենդի համարվում է դժողքի դարպասներ[3]։ 2012 թվականի դրությամբ խումբը թողարկել է 9 ստուդիական ալբոմ[4][5][6][7][8][9][10]։ Նորվեգական մեկ այլ՝ Satyricon խմբի հետ մեկտեղ համարվում է բլեք-մետալի ամենահաջողակ խմբերից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շագրաթ, խմբի վոկալիստ

Դիմմու Բորգիր խումբը հիմնվել է Շագրաթի, Սիլենոզի և Թյոդալվի կողմից 1993 թվականին, և արդեն մեկ տարի անց, 1994-ին խումբը թողարկեց 7" վինիլային «Inn I Evighetens Mørke» (նորվ.՝ Հավերժ մթություն) սկավառակը, որը սակայն հաջողություն չունեցավ[11][12][13][14]։ Խմբի հաջորդ թողարկումը դարձավ «For All Tid» լիարժեք ալբոմը, որը ձայնագրվել էր երկու նոր մասնակիցներ՝ Բրյունարդ Տրիստանի (բաս-կիթառ)և Սթիալ Օրսթադի (ստեղնային) մասնակցությամբ։ 1996 թվականին Cacophonous Records լեյբլում թողարկվեց երկրորդ «Stormblåst» ալբոմը, որը մի շարք քննադատներ անվանեցին որպես բլեք-մետալի զարգացման կարևորագույն ալբոմներից մեկը։ Այս ալբոմից հետո խմբի երգերը սկսվեցին անգլերեն լեզվով գրվել (մինչ այդ բոլոր երգերը նորվեգերենով էին)։ Նույն թվականին լույս տեսավ «Devil's Path» մինիալբոմը, ձայնագրված Hot Records լեյբլում, որտեղ այդ ժամանակ աշխատում էր Շագրաթը։ Տեղի ունեցավ կազմի փոփոխություն՝ Տրիստանի փոխարեն եկավ Նագաշը, որն նախկինում նվագել էր The Kovenant և Troll խմբերում, իսկ դաշնակահար Սթիան Օրսթադը բանակ զորակոչվեց։

1997-ին թողարկվում է «Enthrone Darkness Triumphant» ալբոմը, որի պրոդյուսերն էր Պետեր Թեգտգրենը։ Վաճառվեց ալբոմի 150,000-ից ավել օրինակ։ Թողարկումից հետո խմբին միացավ կիթառահար Ասթեննուն, որը խմբի կենդանի համերգների ժամանակ կիթառահարն էր։ Դրա շնորհիվ Շագրաթը կարողացավ զբաղվել միայն վոկալով։ Խմբից հեռացավ Սթիան Օրսթադը, որին համերգների ժամանակ փոխարինելու եկավ Կիմբեռլի Գոսսը, որն հայտնի էր Ancient, Therion և Sinergy խմբերից, սակայն մի քանի ամիս անց իրեն փոխարինեց Մուսթիսը։ Նույն թվականին Nuclear Blast լեյբլի կողմից վերաթողարկվեց խմբի առաջին ալբոմը, որտեղ ավելացան երկու բոնուսային երգ «Inn I Evighetens Mørke»-ից։ Նաև թողարկվեց «Godless Savage Garden» հավաքածուն, բաղկացած 2 նոր երգից, 2 վերաձայնագրված հին երգ և 3 համերգային ձայնագրություն։ Սկավառակը առաջադրվել էր նորվեգական «Spellemannsprisen» մրցանակաշխությանը «Տարվա լավագույն մետալ ալբոմ» նոմինացիայում։

Խմբի հաջորդ ստուդիական ալբոմը՝ «Spiritual Black Dimensions» թողարկվեց 1999 թ. մարտի 2-ին։ Ալբոմի ձայնագրումից հետո խումբը լքեց Նագաշը, որի տեղը զաբղեցրեց Վորթեքսը։ Նաև խմբից հեռացան Թյոդալվը ու Ասթեննուն, որոնց փոխարինման եկան Նիկոլաս Բարկերը Cradle of Filth խմբից, և Գալդերը՝ Old Man's Child խմբից։ Այս կազմոմ 2001 թվականին թողարկվեց խմբի հաջորդ «Puritanical Euphoric Misanthropia» ալբոմը։

2003 թվականին թողարկվեց «Death Cult Armageddon» ալբոմը, որի ձայնագրությանը մասամբ մասնակցել է Պրահայի ֆիլարմոնիկ նվագախումբը։ 2004-ին Դիմմու Բորգիրը ամերիկյան հայտնի «Ozzfest» ռոք-փառատոնի գլխավոր կատարողն է հայտարարվում։

2005-ին վերաթողարկվեց Stormblåst (Stormblåst MMV) ալբոմը։

2007 թ. ապրիլի 24-ին խումբը թողարկեց «In Sorte Diaboli» ձայներիզը[15][16][17][18]։ Սա աշխարհում առաջին բլեք-մետալ ոճի ալբոմն է, որը զբաղեցրեց ազգային հիթ-շքերթի առաջին հորիզոնականը (Նորվեգիայում)։ 2008-ին թողարկվեց «The Invaluable Darkness» համերգային տեսաերիզը։

2009 թ. օգոստոսի 30-ին լուրեր տարածվեցին, որ խումբը լքել են Մուսթիսը և Վորթեքսը[19]։ Օգոստոսի 31-ին տեղեկությունը պաշտոնապես հայտարարվեց խմբի պաշտոնական կայքում[20]։ Դրան չնայած խումբը շուտով սկսեց աշխատել նոր ալբոմի ստեղծագործությամբ։ Ձայնագրությանը մասնակցել են նորվեգացի կոմպոզիտոր Գաութե Սթորաասը, Նորվեգիայի ռադիոյի նվագախումբը՝ 51 երաժշտից կազմված և 38 հոգուց կազված Schola Cantorum երգչախումբը։ Ընդհանուր առմամբ ձայնագրությանը մասնակցել է 101 երաժիշտ[21][22][23]։ Այդ նոր ալբոմը ստացավ «Abrahadabra» անվանումը, և թողարկվեց 2010 թվականի սեպտեմբերի 24-ին Գերմանիայում, եվրոպական այլ երկրներում՝ սեպտեմբերի 27-ին և ԱՄՆ-ում՝ հոկտեմբերի 12-ին Nuclear Blast ձայնագրման լեյբլում[24]։ Օգոստոսի 24-ին խումբը հայտարարեց, որ Վորթեքսին փոխարինման է եկել շվեդ երաժիշտ-մուլթիգործիքավորող Սնոուի Շաուն[25][26], սակայն հաջորդ օրը երաժիշտը հայտարարեց որ լքում է խումբը և վերադառնում Therion խումբ[27][28][29]։

2010 թ. նոյեմբերին հրատարակվեց «Metal Hammer» ամսագրի հատուկ կոլեկցիոն համարը, որտեղ կարելի է լսել Շագրաթի հատուկ ուղերձը[30][31]։

2011 թ. մայիսին խումբը ելույթ ունեցավ Օսլոյում Նորվեգիայի ռադիոյի նվագախմբի և «Schola Cantorum» կամերային երգչախմբի հետ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեմո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 - «Rehearsal»

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 - «For All Tid» (վերաթողարկվել է 1997-ին)
  • 1996 - «Stormblåst»
  • 1997 - «Enthrone Darkness Triumphant»
  • 1999 - «Spiritual Black Dimensions»
  • 2001 - «Puritanical Euphoric Misanthropia»
  • 2003 - «Death Cult Armageddon»
  • 2005 - «Stormblåst MMV»
  • 2007 - «In Sorte Diaboli»
  • 2010 - «Abrahadabra»

Մինիալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 - «Inn I Evighetens Mørke»
  • 1996 - «Devil's Path»
  • 1998 - «Godless Savage Garden»
  • 2001 - «Alive in Torment»
  • 2002 - «World Misanthropy EP»

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2003 - «Progenies Of The Great Apocalypse»
  • 2004 - «Vredesbyrd»
  • 2007 - «The Serpentine Offering»
  • 2007 - «The Sacrilegious Scorn»
  • 2007 - «The Chosen Legacy»
  • 2010 - «Gateways»
  • 2011 - «Dimmu borgir»

Տեսաերիզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1998 - «Live & Plugged Vol 2» (VHS)
  • 2002 - «World Misanthropy» (DVD + VHS)
  • 2008 - «The Invaluable Darkness» (DVD)
  • 2013 - «Forces of the Northern Night» (DVD)

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Ռեժիսոր
1995 "Alt Lys er Svunnet Hen" Dimmu Borgir
1997 "The Mourning Palace"
"Spellbound (By the Devil)"
1999 "Arcane Lifeforce Mysteria"
2001 "Puritania"
2003 "Progenies of the Great Apocalypse" Patric Ullaeus[32][33][34][35]
"Vredesbyrd"
2005 "Sorgens Kammer – Del II"
2007 "The Serpentine Offering"
"The Sacrilegious Scorn" Joachim Luetke[36]
2008 "The Chosen Legacy" Tod Junker[37]
2010 "Gateways"
"Dimmu Borgir" Sandra Marschner[38]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Encyclopaedia Metallum - Dimmu Borgir
  2. Nuclear Blast > Dimmu Borgir
  3. Dimmuborgir լուսանկարը
  4. Discography Dimmu Borgir - finnishcharts.com
  5. Chartverfolgung - Dimmu Borgir - Musicline.de
  6. Discography Dimmu Borgir = norwegiancharts.com
  7. Discographie Dimmu Borgir - austriancharts.at
  8. Discographie Dimmu Borgir - dutchcharts.nl
  9. Sverigetopplistan: Discographie Dimmu Borgir
  10. US chart: Dimmu Borgir Album & Song Chart History - Billboard.com
  11. Խումբը Discogs.com կայքւմ
  12. Dimmu Borgir կենսագրությունը Hardliberty.Ru կայքում
  13. DIMMU BORGIR խումբը MusicMight կայքում
  14. Rate Your Music --> Dimmu Borgir
  15. Հարցազրույց Սիլենոսի հետ (մարտ 2007)
  16. Newsbeiträge auf Laut.de 1
  17. Newsbeiträge auf Laut.de 2
  18. Newsbeiträge auf Laut.de 3
  19. DIMMU BORGIR Splits With Keyboardist MUSTIS, Bassist/Vocalist VORTEX
  20. DIMMU STATEMENT
  21. Snowy Shaw ersetzt ICS Vortex
  22. Նորություններ DIMMU BORGIR-ի նոր ալբոմի ձայնագրության մասին
  23. musik.terrorverlag.de: Dimmu Borgir - Abrahadabra
  24. DIMMU BORGIR հրապարակեցին նոր ալբոմի շապիկն ու անվանումը
  25. Official: SNOWY SHAW Is The New Bassist/Clean Vocalist For DIMMU BORGIR
  26. Dimmu Borgir: Abrahadabra (Review)
  27. SNOWY SHAW 'Quits' DIMMU BORGIR, Rejoins THERION
  28. metal.de: Dimmu Borgir - Rein, raus, rein, raus...
  29. Snowy Shaw (Therion) erklärt das Dimmu Borgir-Chaos
  30. DIMMU BORGIR խումբը METAL HAMMER ամսագրում(ռուս.)
  31. Dimmu Borgir: Snowy Shaw ersetzt ICS Vortex
  32. Progenies of the Great Apocalypse
  33. Dimmu Borgir's 'Death Cult Armageddon' Surpasses 100,000 Mark According To SoundScan
  34. Vredesbyrd - Dimmu Borgir
  35. The Serpentine Offering Music Video
  36. Dimmu Borgir: Ljubljana Concert Footage Available
  37. Dimmu Borgir: 'The Chosen Legacy' Video Available
  38. roadrunnerrecords.com